Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՐԱՑՈՂ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԻԳՐԱՆՏՆԵՐՆ ՈՒ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ

28/02/2020
- 28 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հաճախ, երբ խոսք է լինում Հայաստան մտնող եւ դուրս եկողների թվի մասին, որպես կանոն չի նշվումՙ արդյո՞ք խոսքը ընդհանրապես բոլորի մասին է, թե՞ միայն ՀՀ քաղաքացիների, կամ այդ ցուցանիշի մեջ մտնո՞ւմ են Հայաստան այցելող զբոսաշրջիկները: Այս անտեղյակությունը օգտագործվում է նաեւ ներկայիս իշխանության կողմից, որի ղեկավարը հերթական «աննախադեպ» ցուցանիշը ներկայացնելովՙ տվյալ դեպքում արտագաղթ-ներգաղթի մասին, որեւէ հստակեցնում չի մտցնում: Ուստի, մինչ 2019 թ.-ին Հայաստանի բնակչության միգրացիայի եւ զբոսաշրջության ցուցանիշները ներկայացնելը, նախ պարզաբանենք այս խնդիրը:

Այսպիսով, ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության, զբոսաշրջիկ է համարվում որեւէ անձ, որ հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Ընդ որում, այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում կամ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում:

Հաջորդըՙ արտագաղթ-ներգաղթ ցուցանիշների մասին խոսելիս պետք է հիմք ընդունել բացառապես ՀՀ քաղաքացիների ելքի եւ մուտքի տվյալները, առանց դրանց մեջ ներառելու օտարերկրյա քաղաքացիների մուտքի եւ ելքի տվյալները:

Արտագաղթը շարունակում է գերազանցել ներգաղթին

Անցյալ տարվա նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտարարեց, թե ներգաղթը դեպի Հայաստան գերազանցել է արտագաղթին: Նրա բերած թվային ցուցանիշը, ըստ որի արտագաղթը Հայաստանից նվազել է ոչ ավել, ոչ պակաս 90 տոկոսով, ներկաներին ապշեցրեց: Առաջ անցնելով նշենք, որ սա նրա հերթական մանիպուլյացիան էրՙ ցույց տալու համար «նոր Հայաստանի» գոյություն չունեցող «նվաճումները»: Ուշագրավ էր, որ արդեն այս տարվա հունվարին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այդ ցուցանիշին Նիկոլ Փաշինյանը չանդրադարձավ: Կարծես թե հայտարարությանը հաջորդած երկու-երեք ամսում 90 տոկոսով նվազած արտագաղթը կրկին նույնքանով ավելացել էր…

Իրականում, ինչպես պարզվեց վիճակագրական կոմիտեի հրապարակումից, Հայաստանից դուրս եկող ՀՀ քաղաքացիների թիվը շարունակում է գերազանցել Հայաստան եկողների թվին, եւ 2019 -ին այդ տարբերությունը խորացել էՙ 2018 -ի համեմատ: Հենց այդ պատճառով այս մասին ոչ մի խոսք չկար այսպես կոչված «100 փաստում» (որտեղ առանց այն էլ ակնհայտ սխալ տվյալների ու փաստերի աղավաղման պակաս չկա): Ասվածը ներկայացնենք թվերով:

Անցած տարի Հայաստան է մուտք գործել մոտ 2 մլն 392 հազար ՀՀ քաղաքացի, իսկ դուրս եկելՙ մոտ 2 մլն 399 հազար ՀՀ քաղաքացի: Այսինքն, Հայաստանից մեկնել է 6529-ով ավելի քաղաքացի, քան եկել է:

2018 -ին Հայաստան է մուտք գործել մոտ 2 մլն 146 հազար ՀՀ քաղաքացի, իսկ դուրս եկելՙ մոտ 2 մլն 151 հազար ՀՀ քաղաքացի: Այսինքն, Հայաստանից մեկնել էր 4585-ով ավելի քաղաքացի, քան եկել էր:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանից մեկնողների եւ Հայաստան ժամանողների բացասական տարբերությունը 2019-ին մեծացել էՙ 4585-ից դառնալով 6529: Այսինքն, Հայաստանից արտագաղթողների թիվն անցյալ տարի ավելացել է, այլ ոչ թե նվազել: Մեկ անգամ եւս շեշտենք, որ այս ցուցանիշի մեջ չեն կարող ընդգրկվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք Հայաստան են եկել որպես զբոսաշրջիկ կամ որպես աշխատանքային միգրանտ կամ ուսման նպատակով (մասնավորապես Հնդկաստանի քաղաքացիները): Հետեւաբար, արտագաղթի նվազման ինչ-որ առասպելականՙ 90 տոկոսի մասին հայտարարությունը պարզապես ծիծաղելի է դառնում:

Ավելի շատ զբոսաշրջիկներՙ ինչի՞ հաշվին

Այժմՙ Հայաստան եկող զբոսաշրջիկների մասին: Այստեղ նույնպես, ամփոփելով 2019-ի ցուցանիշը, վարչապետ Փաշինյանը փորձ է անում նվաճումներ արձանագրելՙ անգամ համեմատություններ անցկացնելով հարեւան երկրներիՙ Վրաստանի եւ Թուրքիայի հետ: Ինչը նույնպես զավեշտալի է, քանզի Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվն առնվազն 3-4 անգամ, իսկ Թուրքիա այցելողներինըՙ տասնյակ անգամներ գերազանցում է Հայաստան այցելողների թվին: Այսպես, 2019 -ին, ըստ վիճակագրական կոմիտեի, Հայաստան է այցելել 1 միլիոն 894 հազար 377 զբոսաշրջիկ: Դա 2018-ից ավելի է 14,7 տոկոսով կամ 242 հազար 595-ով: Դիտարկենք թե ինչի՞ շնորհիվ է տեղի ունեցել այս աճը:

Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեջ գերակշռում են երկու երկրիցՙ Ռուսաստանի Դաշնությունից եւ Իրանից եկողները: Իրանից եկողներն այդ երկրում տնտեսական դժվարությունների պատճառով պակասել են, իսկ Ռուսաստանից եկողներըՙ ավելացել 76 տոկոսով: Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը արագ տեմպերով սկսեց աճել այն բանից հետո, երբ նախորդ իշխանության ժամանակ Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագիր ստորագրվեցՙ այդ երկրից առանց արտասահմանյան անձնագրի Հայաստան որպես զբոսաշրջիկ այցելելու հնարավորության մասին: Այսինքն, նախորդ իշխանության կողմից իրականացված վերոնշյալ քայլի շնորհիվ է շարունակվում Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների աճի բարձր տեմպըՙ մեծապես նպաստելով Հայաստան եկող զբոսաշրջիկների ընդհանուր թվի աճին:(*)

Խոսելով զբոսաշրջության մասին, հարկ է ընդգծել, որ դրա աճի տեմպն ավելի բարձր կլիներ, եթե տեղի չունենար այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը»: Բանն այն է, որ 2017-ին, նախորդ տարվա համեմատ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն աճել էր 18,7 տոկոսով, 2018-ի առաջին երեք ամիսներին աճը 16,1 տոկոս էր: Սակայն 2018-ի ապրիլ-հունիս ամիսներին առաջին եռամսյակի համեմատ ունեցանք զբոսաշրջային այցելությունների անկում 2 տոկոսով, իսկ 2018-ի տարեկան աճի տեմպը նվազեց, տարեվերջին կազմելով 10,5 տոկոս: Այսինքն, փաստենք, տարվա առաջին եռամսյակի 16,1 տոկոս աճը տարեկան արդյունքով դարձավ 10,5 տոկոս:

Հարկ է նշել նաեւ, որ Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճի բարձր տեմպեր ունեցել ենք Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, 2000-ական թվականներինՙ տնտեսական երկնիշ աճին զուգահեռ: Այսպես, եթե 1998 թ.-ին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 32 հազար էր, ապա 2007 թ.-ինՙ 511 հազար: Այդ տարիներին Հայաստան եկող զբոսաշրջիկների միջին տարեկան աճը կազմել էր 36 տոկոս:

Այսպիսին են եղել Հայաստան մուտք ու ելք անող մեր քաղաքացիների, միգրանտների եւ Հայասան այցելող զբոսաշրջիկների հոսքերը 2019-ին:

*) Կարծում ենք կարիք չկա ծանրանալ այնպիսի իրողությունների վրա, թե դրական այսինչ նախաձեռնությունը նախո՞րդ, թե՞ ներկա իշխանությունների կողմից են եղել: Ընդհանրապես պետք չէ ընկնել ներկա իշխանությունների «չարամետ օղակի» մեջ եւ, ինչպես նախորդների նախորդ իշխանություններն էին անումՙ «միայն խորհրդային իշխանության ժամանակ էր, որ երկիրը այսքան կամ այնքան առաջադիմեց»: Այսօրը պայմանավորված է նախորդով, իսկ հաջորդըՙ այսօրով: Շարունակականության մեջ է պետք փնտրել երկրի զարգացումը: «Ազգ»:

Նախորդ գրառումը

ԽԱՅՏԱՌԱԿ ԴԱՍԱՄԻՋՈՑ

Հաջորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ԵՊՀ-ՈՒՄ ԽՈՍԵՑ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ԵՊՀ-ՈՒՄ ԽՈՍԵՑ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական