Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ԵՊՀ-ՈՒՄ ԽՈՍԵՑ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

28/02/2020
- 28 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Թերթի նախորդ համարի մշակութային հավելվածում անդրադարձել էի արմեւմտահայ բանաստեղծ Մատթեւոս Զարիֆյանի արխիվը հավաքագրած, դասակարգած եւ հայրենիք փոխադրած լիբանանահայ մանկավարժ Նորա Թաշճյան-Սարաֆյանի մասին, որը փետրվարի 17-ին թե՛ կատարած աշխատանքի, թե՛ Մատթեւոս Զարիֆյանի մասին դասախոսություն ունեցավ Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում:Այս համարում էլ ուրախությամբ ուզում եմ նշել, որ մեկ օր անցՙ փետրվարի 18-ին, նույն վայրում Նորա Թաշճյան-Սարաֆյանը դասախոսություն է ունեցել մեկ այլՙ հույժ կարեւոր թեմայովՙ նվիրված լիբանանահայ գաղութի ձեւավորման ընթացքին եւ համայնքի լեզվամշակութային կյանքի սկզբնավորման ու զարգացման գործին: Բանախոսն ուսանողներին հանգամանորեն ներկայացրեց, թե ինչպես հայոց մեծ ողբերգությունից տարիներ հետո հայերը հասան Լիբանան, ինչպիսի պայմաններում հանգրվանեցին հատկապես հայ որբերը, եւ ինչպիսի անգնահատելի դերակատարություն ունեցան որբանոցներն ու դրանց կից հայ կրթական օջախները: Նորա Սարաֆյան-Թաշչյանը առանձնահատուկ կարեւորեց արեւմտահայ լեզուն թուրքերենից մաքրելու ճիգերը եւ այն հզոր քաղաքականությունը, որն իրականացրին կրթության հայ մշակները:Դասախոսության ընթացքում նա ներկայացրեց նաեւ Լիբանանում հայկական կրթօջախների արդի վիճակը, արեւմտահայերենի դասագրքերը եւ, ընդհանրապես, կրթական խնդիրները: Հատուկ անդրադարձ եղավ արեւմտահայերենի պահպանության ու զարգացման արդի մարտահրավերներին:Դասախոսությանը մասնակցում էր նաեւ արեւմտահայերենի տասնյակ դասագրքերի հեղինակ, ազգագրագետ, պ. գ. դ. Հակոբ Չոլաքյանը: Ծավալվեց աշխույժ եւ արդյունավետ երկխոսություն նաեւ սիրիահայ համայնքի նույն հարցերի վերաբերյալ: Բանախոսների շնորհիվ ուսանողները առիթ ունեցան մանրամասն տեղեկանալու ոչ միայն դասական սփյուռքի ձեւավորման հոլովույթին, այլեւ Սփյուռքում արեւմտահայերենիՙ որպես ազգային ինքնության եւ հայապահպանության հիմնական միջոցի զարգացման ընթացքին: Ուսանողները գոհունակություն հայտնեցին բովանդակալից դասախոսության համար եւ իրենց շնորհակալական վերաբերմունքն արտահայտեցին օրվա բանախոսինՙ հայկական սփյուռքի սրտումՙ Լիբանանում, կրթամշակութային աշխույժ գործունեություն ծավալելու համար:Տիկին Նորան իր հերթին հատուկ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետինՙ ի դեմս ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանին, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յու. Ավետիսյանին, արեւմտահայերենի դասընթացավար Հ. Չոլաքյանինՙ իրեն այդպիսի հնարավորություն ընձեռելու համար: Հանդիպումն ավարտվեց Նորա Սարաֆյան-Թաշճյանին կրկին հյուրընկալելու անկեղծ ցանկությամբ:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽՈՐԱՑՈՂ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԻԳՐԱՆՏՆԵՐՆ ՈՒ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական