Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԱՅՏԱՌԱԿ ԴԱՍԱՄԻՋՈՑ

28/02/2020
- 28 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քանի որ Հայաստանում նոր բացվող քրեական գործերում էլ ոչ մեկին չես զարմացնի, անկախ նրանից, թե ում դեմ են բացվում այդ գործերը (այս պահին մեր 4 նախագահից երկուսը մեղադրյալ են), առաջարկում եմ բացել ոչ թե քրեական, այլ բարոյական գործեր: Մոտավորապես այսպեսՙ փողոցում թքելու համար բարոյական գործ է բացվել տաքսիստ Գառնիկի նկատմամբ (ներողություն եմ խնդրում տաքսիստներից, բացի Գառնիկից): Նախաքննությունը, հետաքննությունը, դատավարությունը կիրականացնի հասարակությունը, ինչպես այսօր ամեն բան Հայաստանում: Հենց Ֆեյսբուքում էլ, մեկնաբանություններով կարելի է արձակել դատավճիռը, ի վերջոՙ տաքսիստ Գառնիկը մեղավո՞ր է ու առհասարակ փողոցում թքելը հանցա՞նք է: Հնարավոր էՙ պարզվի ոչ, ամեն դեպքում, եթե դպրոցում, աշակերտների աչքի առաջ, ուսուցչին հարվածելը հանցանք չէ, ուրեմն տաքսիստ Գառնիկը հանգիստ կարող է թքել ոչ միայն փողոցի իր նախընտրած հատվածներում, այլեւ մանկական զբոսայգիներում եւ բացօթյա սրճարանների դիմաց:

Հիշեցնեմ, փետրվարի 24-ին, Երեւանիՙ Թումանյանի անունը կրող դպրոցի աշակերտներից մեկի ծնողը հենց աշակերտների մոտ հարվածել է ուսուցչին: Ես չգիտեմ, թե ի՞նչ են զգացել այս լուրն իմանալով այն մարդիկ, որոնք համոզված էին, որ իրենց ուսուցիչները հաց չեն ուտում, չեն քնում, միայն կրթում են, չգիտեմ նաեւ, թե այս հանցագործության վկա երեխաներն իրենց կյանքում մոռանալո՞ւ են այդ օրը… Իսկ այդ օրը մի մարդ թքել է. փողոցում չէ, մանկական զբոսայգում չէ, բացօթյա սրճարանի դիմաց չէ, դպրոցո՛ւմ: Բայց հարուցված քրեական գործ չկա, ԿԳՄՍ նախարարության հայտարարություն չկա, չնայած դրա ներկայացուցիչները դեպքից հետո գնացել են դպրոց: Բայց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ իրենք մշակել են ուսուցչի, աշակերտի եւ ծնողի էթիկայի նորմեր: Այսինքն պարոն Արայիկ Հարությունյանը եւ ԿԳՄՍ-ում այս սուպեր ծրագիրը մշակողները վստահ են, որ այդ էթիկայի նորմերը բռնելու են այն ուսուցիչների ձեռքը, որն իջնում է աշակերտի վրա եւ փակելու են այն ծնողի բերանը, որը պատրաստվում է թքել դպրոցում, դպրոցի վրա: Գուցե եւ բռնեն, հնարավոր էՙ փակեն, ասենք ԿԳՄՍ-ն բուկլետներ բաց թողնի, որտեղ գրված կլինեն այդ էթիկայի նորմերը, մարդիկ էլ կարդան ու իմանան, որ մարդը մարդուն չի հարվածում, օրինակ սա: Բայց սա ամենեւին էլ ամենասարսափելին չէ: Դե հիմա ԿԳՄՍ-ն, այն էլ ամառային Օլիմպիական խաղերի տարում, հնարավոր է այլ գործերով է խառը եւ առանձնապես ժամանակ չունի մեր դպրոցում իրավիճակին ծանոթանալու համար: Ամենասարսափելին այն է, որ բոլորը լուռ են: Ուսուցչի են հարվածել, դա դպրոցում են արել, դա դպրոցումՙ աշակերտների ներկայությամբ են արել ու ոչ մի պատիժ, պատժելու ոչ մի պահանջ, ուսուցչի ինստիտուտին ոչ մի անձնական պաշտպանություն: Լռություն…Չէ, մի պաշտոնական առաջարկ հնչել էՙ որպես խնդրի լուծում, առաջարկում են երեխային, որի ծնողը հարվածել է ուսուցչին, տեղափոխել այլ դասարան: Ու պրծ: Համարյա էթիկայի նորմ, էլի…

Բայց ամեն դեպքում, եկեք Հայաստանում բարոյական գործեր չբացենք, որովհետեւ հակառակ դեպքում մեղադրյալների աթոռներին նստած հարյուր հազարավորներիս մեջ տաքսիստ Գառնիկը գուցե ամենաանմեղը լինի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ««ՍԱՄՎԵԼ» ՎԵՊԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ» ԳԻՐՔԸ

Հաջորդ գրառումը

ԽՈՐԱՑՈՂ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԻԳՐԱՆՏՆԵՐՆ ՈՒ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԽՈՐԱՑՈՂ ԱՐՏԱԳԱՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՄԻԳՐԱՆՏՆԵՐՆ ՈՒ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելն իմ ամենամեծ սխալն էր. Սերժ Սարգսյան

23/04/2026

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հայտարարություն է արել. Սիրելի՛ ժողովուրդ, Ես ձեզ դիմում եմ ոչ որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Նորություններ

Պարզապես քաղաքական-քարոզչական «լոլոներ» նախընտրական նկատառումով. Հակոբ Բադալյան

23/04/2026

Հայաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայստանյան այցի ընթացքում ստորագրվելու է հայ-ֆրանսիական ռազմավարական գործակցության փաստաթուղթը: Լավ է,...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցն իրավական դաշտում փակված է միջազգային դատարանի դատական ակտով. Լիպարիտ Դրմեյան

23/04/2026

Լրագրողներն այսօր ճշգրտող հարց ուղղեցին «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու, վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական