Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Ը ԹՈՒՅԼ ՕՂԱԿ Է ՓՆՏՐՈՒՄ ՌԴ-ԹՈՒՐՔԻԱ-ԻՐԱՆ ԴԱՇԻՆՔՈՒՄ

14/02/2020
- 14 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Սիրիայի հյուսիս-արեւելքում ամերիկացի եւ ռուսաստանցի զինվորականների միջեւ տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ ստացված հաղորդումներից հետո (այնտեղ է գտնվում Ղամիշլի բնակավայրը), Սիրիայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել պահպանել հակամարտությունների հաղթահարմանն ուղղված ԱՄՆ-Ռուսաստան համաձայնագրերը:

Հիշեցնենք, որ ամերիկացի զինվորականները քուրդ ապստամբների հետ համատեղ շարունակում են պարեկություն անել Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ պաշտպանել քրդերի վերահսկողության տակ գտնվող նավթի հանքավայրերը: Ջեֆրին նաեւ մտահոգություն է արտահայտել Իդլիբում տիրող իրադրության կապակցությամբ, որտեղ գործում է «Հայ՛աթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը: Ինչպես տեղեկացնում է The Wall Street Journal թերթը, սիրիացի եւ թուրք զինվորականների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո ռուսաստանցի եւ թուրք զինվորականները չեղյալ հայտարարեցին իրենց համատեղ պարեկությունը թուրք-սիրիական սահմանում: Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրադադարի վերաբերյալ կնքված ռուս-թուրքական համաձայնագիրը այլեւս չի գործում:

Եվ այստեղ Ջեֆրին հանդես է եկել Թուրքիայի պահանջների հետ շփման կետեր ունեցող առաջարկություններով, այն էՙ որպես առաջին քայլ կնքել Իդլիբում հրադադար հաստատելու համաձայնագիր, որպես երկրորդ քայլՙ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ լուծել «Հայ՛աթ Թահրիր աշ-Շամ»-ի, Իդլիբում կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող բնակչության հարցերը: Այնուհետեւ ամերիկացի հատուկ ներկայացուցիչը ձռնարկել է եւս մեկ տրամաբանական քայլ: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնում հրաժարվել են Սիրիայի կառավարությունը փոխելու եւ նախագահ Բաշար Ասադին պաշտոնանկ անելու մտադրությունից: Բայց Ասադի կառավարությունը ստիպված կլինի փոխել վարքագիծը, թեեւ Վաշինգտոնում չեն հրաժարվում նրա վրա ճնշում գործադրելու փորձերից:

Այդ դեպքում ո՞ւմ հետ պետք է բանակցություններ վարվեն: Հընթացս ԱՄՆ-ը նաեւ հայտարարել է, թե չի ուզում ճնշում գործադրել եւ պահանջել Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերում: Բայց ամերիկյան դիվանագիտության «իմաստնությունը» դրանով չի ավարտվում, նշում է փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Վաշինգտոնում կուզենային փոխել Մոսկվայի վերաբերմունքը Թեհրանի հանդեպ: Ջեֆրին Մոսկվային կոչ է արել Սիրիայի կառավարության եւ Իրանի վրա իր ամբողջ ազդեցությունն օգտագործել, որպեսզի իրանական բոլոր ուժերը Սիրիայից դուրս բերվեն այն որոշման համաձայն, որը ենթադրում է Սիրիայից օտարերկրյա բոլոր ուժերի դուրսբերում, բացի ռուսականից, եւ վերադարձ 2011 թ. իրադրությանը: ԱՄՆ-ը այդ որոշումը խելամիտ է համարում եւ այն քննարկել է Ռուսաստանի հետ: «Ինչ վերաբերում է Իսրայելին, մենք հասկանում ենք, թե ինչու Իսրայելը իր համար սպառնալիք է տեսնում իրանական հեռահար հրթիռների համակարգերի մեջ, եւ լիովին հավանություն ենք տալիս սեփական անվտանգությունն ապահովելու Իսրայելի ջանքերին»: Ի դեպ, Արեւմուտքում առաջ է քաշվել մի վարկած, ըստ որի Ռուսաստանը ԱՄՆ-ից պահանջել է իրանական զորքերի դուրսբերման դիմաց մեղմացնել Թեհրանի դեմ ուղղված պատժամիջոցները:

Սիրիայի հարցում նկատելի է, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել Մոսկվայի հետ անմիջական երկխոսությանՙ երկրորդ պլան մղելով Թուրքիան եւ Իրանը: Նույնը նկատվում է նաեւ Իրանի առնչությամբ: Վերջերս այդ երկիր այցելեց Եվրոմիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նրա խնդիրների թվում էր Եվրոմիության միջնորդական դերի ուժեղացումը իրանական միջուկային ծրագրի առնչությամբ Թեհրանի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում: Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել էր, թե իրեն իբր հաջողվել է ԱՄՆ-ին եւ Իրանին համոզել մասնակցելու միջուկային ծրագրին առնչվող քառակողմ բանակցությունների: Բայց Իրանում Բորելի առաքելությունը ձախողվեց: Նրան հայտարարեցին, որ ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցություններ չեն լինի: Բանակցություն կարող է տեղի ունենալ 5+1 ձեւաչափով, ինչպիսին էր իրանական միջուկային ծրագրին վերաբերող բանակցությունը (ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները եւ Գերմանիան): Հընթացս իրանցիները հայտարարեցին, որ պատժամիջոցները պետք է վերացվեն նախքան նոր հանդիպումները, եւ նկատելի է, որ ԱՄՆ-ը փորձում է խարխլել Աստանայում կնքված Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը, այնտեղ գտնել թույլ օղակ, է՛լ ավելի երկարաձգել ճգնաժամային հանգույցը, որպեսզի հետագայում Մերձավոր Արեւելքում խաղը շարունակի սեփական շահերից ելնելով:

Վաշինգտոնին չհաջողվեց Դամասկոսում հասնել կառավարության փոփոխմանը: Իրանի դեպքում նույնպես ոչինչ չի ստացվում: ԱՄՆ-ը Թուրքիային կարող է իր կողմը գրավել միայն քրդերի նկատմամբ քաղաքականության փոփոխման դեպքում, ինչը կապված է մերձավորարեւելյան քաղաքականության ուղղվածության լուրջ փոփոխությունների հետ: «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում ԱՄՆ-ը գործընկերային հարաբերություններ է հաստատել գլխավորապես քրդական խմբավորումների հետ, որոնք հայտնի են որպես Սիրիայի Դեմոկրատական ուժեր: Քրդերը Սիրիայի կառավարության հետ վարել են բանակցություններ, բայց դրանք հաճախ եղել են անարդյունք: Թեեւ Դամասկոսը ունի անհրաժեշտության դեպքում քրդական պարտիան խաղարկելու հնարավորություն, ինչն անհանգստացնում է Թուրքիային: Սիրիայում խաղաքարտերի մեծ մասը մնում է Ռուսաստանի ձեռքին, եւ նրա հետ համաձայնության հասնելը այնքան էլ հեշտ չէ, նույնիսկ այն պայմաններում,երբ Ռուսաստանը Սիրիայում որոշակի խնդիրներ ունի Թուրքիայի եւ Իրանի հետ: Սակայն դաշնակիցների միջեւ լուրջ վեճեր դժվար թե ծագեն, թեեւ ընդհանուր առմամբ Մերձավոր Արեւելքում իրադրությունը մնում է անկայուն:

Նախորդ գրառումը

ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական