Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄՈՒՐԻԵԼ ՄԻՐԱՔ-ՎԱՅՍԲԱԽ, Գերմանիա

Ամուսնուս եւ եղբորս հետ 2011-ին հնարավորություն ունեցա այցելելու Թուրքիաՙ ամերիկահայ «ուխտավորների» խմբի հետ, որի առաջնորդն էր այդ գործին անխոնջ նվիրյալ Արմեն Արոյանըՙ Կալիֆոռնիայից: Ակնկալում էինք, որ կվերագտնենք մեր արաբկիրցի ծնողների բնակավայրերը, եւ երջանիկՙ դրանց գտնելու համար: Բայց տխուր, որ դրանցում ոչ մի հայկական հետք չէր մնացել: Դրությունը գրեթե նույնն էր նաեւ մեր այցելած մյուս քաղաքներում եւ գյուղերում: Կարսում օրինակ, մենք տեսանք հայկական եկեղեցու մնացորդները, որ վերածվել էր մզկիթի, մյուս վայրերում դրանք կա՛մ թանգարանի էին վերածվել, կա՛մ ախոռների: Երիտթուրքերի առաջնորդները այնպես էին կազմակերպել ցեղասպանությունը, որ բնաջնջել էին ոչ միայն հայազգի բնակչությունը, այլեւ նրա մշակութային ժառանգությունը: Ամենացավալին, անշուշտ, հիշողությունը բնաջնջելու մերօրյա թուրքերի գործադրած ջանքերն էին:

Բայց արդյոք հնարավո՞ր է ջնջել հիշողությունը: Դեկտեմբերի 5-ին գերմանական Օսնաբրյուկ քաղաքում բացված ցուցահանդեսը բացառում է նման բան: Էրիխ Մարիա Ռեմարկի անվան խաղաղության կենտրոնի (գերմանա-հայկական ընկերության համագործակցությամբ) կազմակերպած «1915-2015. Հայկական ճարտարապետությունը եւ Ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը, որ տեւեց մինչեւ հունվարի 19-ը, հնարավորություն է տվեց գերմանացիներին պատմական Հայաստանի վերոնշյալ եւ այլ վայրերը այցելելուՙ ավաղ միայն լուսանկարների միջոցով:

Ցուցադրության վայրի ընտրությունը խիստ հատկանշական է: Օսնաբրյուկ քաղաքի իշխանությունների եւ համանուն համալսարանի ջանքերով 1996-ին կառուցված Ռեմարկի անվան խաղաղության կենտրոնը, որ նվիրված է «Արեւմտյան ճակատում անփոփոխ է» վեպի գերմանացի հեղինակի կյանքի եւ ստեղծագործությունների ուսումնասիրություններին, կանոնավոր միջոցառումներՙ դասախոսություններ, սիմպոզիումներ եւ կինոդիտումներ կազմակերպող մշակութային օջախ է նաեւ: Գերմանա-հայկական ընկերության (DAG) նախագահ դոկտ. Րաֆֆի Քանտյանի համոզմամբ ամենահարմար վայրն էր նման ցուցահանդես կազմակերպելու համար, հաշվի առնելով, որ եթե Ռեմարկն իր վեպում նկարագրել էր պատերազմի սարսափներն արեւմտյան ճակատում, ապա այս ցուցահանդեսում ներկայացված էին հայերի բնաջնջման հետեւանքները արեւելյան ճակատում:

Օսնաբրյուկ համալսարանից դոկտ. Թոմաս Շնայդերի եւ քաղաքապետ Բիրգիտ Ստրանգմանի ողջույնի խոսքերից հետո, դոկտ. Քանտյանը ներկաներին ներկայացրեց 1915-ի դեպքերը եւ ցուցահանդեսի գլխավոր թեման, որ փորձ էր պատկերացնելու, թե ինչ ազդեցություն էր թողել ցեղասպանությունը թուրքահայերի (եւ ոչ միայն) մշակութային ժառանգության վրա:

Քսաներկու տաղավարներ լուսանկարներով եւ համապատասխան ծանոթագրություններով ցուցադրում էին ողջ ողբերգությունն իր տարբեր դրսեւորումներով: Մեկում 1915-ից առաջ հայերի սովորական առօրյա կյանքն էր ներկայացված ընտանեկան լուսանկարների միջոցով: Մյուսում տարագրություններն ու կոտորածներն էինՙ համապատասխան բացատրական տեքստերովՙ հիմնված դեսպան Հենրի Մորգենթաուի եւ վերապրող Փայլածո Քափթանյանի վկայությունների վրա: Երրորդումՙ տարբեր կառույցների (առեւտրական խանութների, դպրոցների, պաշտամունքի վայրերի եւ բնակելի շենքերի) ամբողջական ավերումը: «Առաջ» եւ «Հետո» լուսանկարներում ցույց էին տրված հայկական ճարտարապետության նմուշների փոխարինումը ժամանակակից առեւտրի կենտրոնների: Եկեղեցիների ճակատագիրը հատուկ ուշադրության էր արժանացել: Ցուցադրված էին Մուշի Սբ. Կարապետ վանքը նախքան ավերումը եւ հետո, 1900-ին արված եզակի լուսանկարը Անիից մոտ 40 կմ դեպի հարավ-արեւելքՙ Տեկորի գետակի ձորի բարձունքներում կառուցված Խծկոնք (IX-Xդդ) վանքային համալիրի, որ պայթեցվել էր 1964-ին, կիսավեր վիճակում թողնելով հինգից միայն մեկ եկեղեցի եւայլն:

Կատարվածը դիտավորյալ, ծրագրավորված քաղաքականության արդյունք էր: Նպատակը «հայ», «հայկական» բառերից վերջնական ազատումը: Այլոց շարքում Ուրֆան է արժանի հիշատակության, որտեղ ցեղասպանությունից առաջ 38 հազար հայեր էին ապրում, որոնք վարպետ գորգագործներ եւ ոսկերիչներ էին: Համիդյան կոտորածների ժամանակ 3000 հայեր ապաստան էին գտել Սբ. Աստվածածին եկեղեցում, որն ամբողջովին հրդեհվեց թուրքերի կողմից: Այս քաղաքում էր, որ Յոհաննես Լեփսիուսը հիմնել էր իր գորգերի գործարանը հայ որբերին աշխատանքով ապահովելու նպատակով: Այսօր, ըստ լուսանկարների, այդ վայրում հյուրանոց է կառուցված:

Մնում է երախտիքի խոսքեր հղել այս հույժ կարեւոր եւ ժամանակին բացված ցուցահանդեսը կազմակերպողներին, որոնց, բացի վերոնշյալներից (Է.Մ. Ռեմարկի անվան խաղաղության կենտրոնի եւ գերմանա-հայկական ընկերակցության), պետք է ավելացնել նաեւ «Armenische Unternehmerverband» հաստատությունից Հասմիկ Հակոբյանի անունը: Շնորհակալություն բոլորին:

Ծ.Խ.- Նյութը որպես բրոշյուր բաժանվել է ցուցահանդես այցելուներին եւ կարելի է գտնել այցելելով «www.remarque.uni.osnabrueck.de/aktuell.html» կայքը:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Նկար 1. Հայ բանվորուհիներ Ուրֆայում

Նկար 2. Յոհաննես Լեփսիուս

Նախորդ գրառումը

ՍԻՐՏԸ

Հաջորդ գրառումը

ՀՈՆԴՈՒՐԱՍՑԻ ՊԱԲԼՈ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԵՐՈՎ ՈՐՏԵՂ ԷԼ ՈՐ ՀԱՆԴԻՊԵՆՔՙ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ ԵՆՔ»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀՈՆԴՈՒՐԱՍՑԻ ՊԱԲԼՈ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԵՐՈՎ ՈՐՏԵՂ ԷԼ ՈՐ ՀԱՆԴԻՊԵՆՔՙ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ ԵՆՔ»

Լրահոս

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական