Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ… ԱՄՆ-ԻՆ

17/01/2020
- 17 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Խորհրդային տարիներին մի զավեշտ զրույց կար. գյուղսովետի ղեկավարի ընտրությանը մասնակցելու ցանկություն հայտնած ոչ տառաճանաչ ծերունուն հարցնում են, թե ինչո՞ւ է ցանկանում ընտրվել: Պատասխանը հետեւյալն է լինում.- ինչ է, կարո՞ղ է վիլիսից վայր ընկնեմ: Վիլիս-ը, նույն ինքը Վլադիմիր Իլյիչ Լենին-Իոսիֆ Ստալին անվանումներից կազմված հապավումն էր, գյուղսովետների նախագահներին հատկացվող տրանսպորտ: Ծերունին այսկերպ ակնարկել է, որ որեւէ ընտրվող, ջահել թե ահել, այդ տարիների յուրօրինակ ջիպ-ով երթեւեկելով իր կարեւորությունն է ընդգծելու, աշխատանքն էլ հո գայլ չէ, որ անտառ փախչի:

Նորանկախ Հայաստանում էլ կարծես ոչինչ չի փոխվել, որի անառարկելի հաստատումն էր ՀՀ վարչապետի նախորդ տարվա դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում բարձրաձայնածՙ «պետական ողջ համակարգը դեմ է իրականացվող բարեփոխումներին» գնահատականը: Թե ո՞ւր մնաց բարձրագույն պաշտոնյաների ամսավճարների աներեւակայելի բարձրացմամբ այս հակասությունը կանոնակարգելու խոստումը, դժվար է ասել: Հանրության որոշակի շրջանակներում այն մոտեցումը կա, որ աշխատանքի արդյունքը որեւէ կապ չունի նախարարա-տեղակալական 1-1,5 մլն դրամ ստացածի եւ հավելյալ պարգեւատրումների ու այլեւայլ արտոնությունների վճարումների հետ: Դրանք պարզապես պաշտոնյաների այդ խմբի անհավանական ծախսերը սքողելու յուրօրինակ միջոց ու նպատակ են: Տարվա արդյունքով այնպիսի գումարներ են ստացվում, որ կարելի է եւ շքեղ ավտոմեքենա ու անշարժ գույք ձեռք բերելը եւ արտերկրներ հանգստի մեկնելն ու 400 հյուրերով ծնունդ ու հարսանիք կազմակերպելը հիմնավորել: Պարզապես հարց է ծագում, թե ինչու է այս ամենն այսչափ արագ ու հապշտապ արվում, երբ անցած շրջանից դեռեւս գոհացուցիչ արդյունքներ չկան, զգացվում է, որ առաջիկայում էլ դրանք այնքան աննշան կլինեն, որ մեր մարդկանց լավ ապրելու սպասումները տասնամյակներ անց էլ իրականություն չեն դառնա: Խոսքերով ու խոստումներով չէ որ երկիր են կառուցում. առայժմ սա է մեզանում գերակշռողը:

Կառավարել ասվածն անշուշտ բազմիմաստ հասկացություն է, յուրաքանչյուրն այստեղ իր բացատրությունն ու արդարացումն ունի, հար եւ նմանՙ բակլան իմն է, խաշած եմ ցանում մոտեցման: Սակայն միանշանակ է, որ երբ գործը հանրային միջոցները ծախսելուն է վերաբերում, աշխատավարձերի ու գործուղումների, ծրագրերի ու այլեւայլ միջոցառումների կազմմանն ու անցկացմանը, հարկ է յոթ չափել, նոր կտրել սկզբունքով առաջնորդվել: Չէ՞ որ մեր մարդիկ նայում են իրենց շրջապատին, կատարվող իրադարձություններին եւ շատ հաճախ տեղին տարակուսում: Մայրաքաղաքի յուրաքանչյուր միկրոշրջանում շարքային քաղաքացիների հարեւանությամբ ապրում են նաեւ պետական պաշտոնյաներ ու պատգամավորներ, իրավապահներ ու համայնքային ղեկավարներ, որոնց տեսադաշտում են կատարվում ամենատարբեր օրինախախտումները, հասարակական կարգի խեղաթյուրումներըՙ սկսած ավտոմեքենաները արգելված տեղերում, մայթերին ու գազոններին կանգնեցնելուց մինչեւ շարունակվող ապօրինաշինությունները, շփացածության ակնհայտ դրսեւորումները: Չգիտես ինչու այսօրինակ երեւույթների դեմ պայքարը ՀՀ բարձրագույն իշխանությունը բարդում է շարքային քաղաքացու վրա, ում տառապանքը փորձ ունիՙ սկսած բացատրություն գրելուց ու վկայություն տալուց, իրավապահներին բազմիցս ներկայանալուց ու դատական նիստերի կանչվելուց… Վերջում էլ կարող է պարզվել, որ վատամարդը հեղափոխության պարզամիտ ակտիվիստն է, ով նաեւ դարձել է հարեւանների թիրախը: Բայց ո՞ւր է թե մեր խնդիրներն այսքանով ավարտվեին:

Մեզանում վեհ նպատակ է հռչակվելՙ Երեւանը խելացի քաղաք դարձնել: Թե ինչ է այն, առայժմ պարզ չէ: Փոխարենը հանրահայտ է, որ ասենք փողոցը ավտոմեքենաների երթեւեկի համար հատկացված տարածք է, որը մեր քաղաքացիների որոշակի մասը նաեւ ըստ իր հայեցողության է օգտագործումՙ արգելված հատվածը տարբեր հնարքներով կտրում անցնում է, երբեմն էլՙ ծանր հետեւանքների հանգեցնում: Հարյուր հազարավոր հետիոտներ անվարան օգտվում են կարգավորվող անցումներից, մի քանի տասնյակ զանցառուներըՙ ոչ: Եվ խնդրեմ. քաղաքային տնտեսության պատասխանատուները վերջիններին հաճոյանալու թե սիրաշահելու յուրօրինակ միջոց են գտելՙ փողոցների արհեստականորեն վտանգ առաջացնող հատվածներում լուսացույցեր են տեղադրում, որոշակի թե ահռելի գումարներ ծախսում: Կարծես ոչինչ, որ դրանք խաչմերուկներից ընդամենը 100-150 մետրի վրա են գտնվում, վարորդները վրդովվում են, ավտոմեքենաների անհարկի կանգառները խցանումների են հանգեցնում, երեխաներն էլ կանաչ լույսը բացող կոճակների հետ խաղալ են սկսել: Այնպես որ ցանկացել են առերեւույթ լավ բան անել, ստացվել էՙ ինչպես միշտ, միայն թե ահռելի գումարներ ծախսելով: Իսկ ընդամենը պահանջվում է մարդկանց ուղղորդել պահպանել երթեւեկի տարրական կանոնները, ավելորդ խոչընդոտ չստեղծել վարորդների համար, այդ թվումՙ հանրային տրանսպորտի, որից դժգոհությունները միայն ավելանում են նաեւ նման նորամուծությունների արդյունքում: Սա մեզանում հռչակված խելացի քաղաքի դրույթի պարզունակ խեղաթյուրումն է: Հետեւանքը. ՀՀ քաղաքացու սպասումների չիրականացում, իր բոլոր դրսեւորումներով:

Իսկ ո՞ւր մնաց վերնագրում խոստացված նպատակը, կհարցնի ընթերցողը: Խնդրեմ ծանոթացեք լրագրողական հետաքրքրությանս արդյունքում պարզած փաստերից ընդամենը մեկին, ԱՄՆ-ին հասնելուն եւ անցնելուն: Երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող այս երկիրը նահանգներից է կազմված, որոնցից ՀՀ տարածքին ամենամոտը թերեւս Մեն նահանգն է, Ատլանտյան ափի հյուսիսում, մեզնից 9 ժամ գոտում գտնվողը: Ըստ ԱՄՆ-ում 1868 թ.-ից հրատարակվող «Համաշխարհային փաստեր. 2020» տեղեկատուի, Մեն նահանգը տարածքով 39-րդն է, բնակչությամբ 42-րդը, 1,3 մլն մարդ, որոնց ուժերով 2018-ին այստեղ ստեղծված համախառն ներքին արդյունքը կազմել է 64,4 մլրդ դոլար, մեկ բնակչի տարեկան եկամուտըՙ 48000 դոլար: Թե քանի տասնամյակ կպահանջվի ՀՀ տնտեսության ներկայիս պատասխանատուներից նշված արդյունքներին մոտենալու համար, մեր հրաշագործներին էլ հայտնի չէ: Փոխարենը… պինդ բռնվեք. Մեն նահանգի նահանգապետի ամսական աշխատավարձը… 5800 դոլար է, գրեթե այնքան, ինչքան մեր բարձրագույն պաշտոնյաներից շատերինը: Այնպես որՙ հասնել եւ անցնել ԱՄՆ-ին յուրօրինակ գործընթացը սկսվել է: Ցավոք թե տարօրինակորեն, միայն ոչՙ շարքային հայաստանցիների համար:

13.01. 2020 թ.

Նախորդ գրառումը

«ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՀԵՏՈ ԷԼ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՂ ՄԱՖԻԱՆ ՉԻ ՎԵՐԱՑԵԼ

Հաջորդ գրառումը

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԴՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՆԴԵՐՁԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊՈՒՅՏ-ԿԱՆԱՉ ԽԵՑԻՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԴՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՆԴԵՐՁԸՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊՈՒՅՏ-ԿԱՆԱՉ ԽԵՑԻՆ

Լրահոս

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական