Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՀԵՏՈ ԷԼ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՂ ՄԱՖԻԱՆ ՉԻ ՎԵՐԱՑԵԼ

17/01/2020
- 17 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսգերմանական arte հեռուստաալիքիՙ Եվրոպայի տարբեր երկրների ու նրա մարդկանց մասին 30 րոպեանոց ռեպորտաժների շարքը համալրվեց Հայաստանի ապօրինի ծառահատումների դեմ պայքարող ակտիվիստ բնապահպանների մասին տեսանյութով, որ հունվարի 14- ին հեռարձակեց գերմանական ZDF-ը:

Ապօրինի ծառահատումների թեման արծարծող հիշյալ տեսաֆիլմը անդրադառնում է Դիլիջան ազգային անտառում (պարկ) տարիներ ի վեր գոյություն ունեցող եկամտաբեր բիզնեսին, որի մեջ ներգրավված պաշտոնատարներն անարգել հովանավորել են այնՙ անպատիժ մնալով: Անտառամերձ բնակավայրերի մարդիկ կենսապահովման նվազ զամբյուղը հագեցրել են անտառի հաշվին, որը շատերի համար եկամտի աղբյուր է նաեւ: Ըստ ֆիլմի 90- ականներից ի վեր ապօրինի ծառահատումների պատճառով Հայաստանը զրկվել է իր անտառծածկույթի ավելի քան քառորդ մասից: Այժմ անտառծածկույթը Հայաստանի 10 տոկոսից պակաս տարածքն է ներկայացնում, իսկ Հաղարծինը ապօրինի ծառահատումների կենտրոնն է:

Ֆիլմը պատմում է 37-ամյա բնապահպան Գոռ Հովհաննիսյանի եւ նրա երեքհոգանոց խմբի մասին, որ փորձում է Դիլիջան ազգային անտառիՙ 28 հազար հեկտարի ոչնչացման դիտորդ լինելու փոխարեն պայքարել. նախ ամեն օր ստուգում են տարածքը, արձանագրում ապօրինի յուրաքանչյուր ծառահատում, հետեւում, թե կացին, էլեկտրական սղոց բանեցնողներն ովքեր են, ով է հովանավորում երկրի սահմաններում եւ դրանից դուրսՙ առավելաբար Ռուսաստան առաքվող թանկարժեք փայտանյութը: Ապօրինի ծառահատումների կոռուպցիոն շղթայում առաջին հերթին ընդգրկված են անտառի պահպանությունն ի պաշտոնե իրականացնողները: Գոռը, որի մանկությունն անցել է Դիլիջանի անտառներում, թողել է Երեւանի համալսարանի դասախոսի իր պաշտոնը, կնոջ, երկու անչափահաս դուստրերի հետ բնակություն է հաստատել Դիլիջանում եւ իր նման նվիրյալ բնապաշտպանների հետ բացահայտ պայքար է ծավալում անտառն ապօրինի ոչնչացնողների դեմ: Անվտանգ գործ չէ, մանավանդ, երբ բազմիցս սպառնալիք է եղել, բայց ո՛չ Գոռը, ո՛չ նրա ընտանիքը, ոչ էլ բնապահպանների խումբը չեն երկյուղել, չեն նահանջում:

Դիլիջան ազգային անտառի տնօրեն Սուրեն Աղաջանյանն առարկում է Գոռ Հովհաննիսյանի այն պնդմանը, թե ծառահատման մաֆիան չի վերացել: Ըստ Գոռի, 2018-ի ապրիլիցՙ «թավշյա հեղափոխությունից» հետո, Դիլիջանում անտառահատման ծավալը փոքր- ինչ նվազել է, բայց դեռ կա: Տեղի սղության պատճառով ֆիլմին անդրադառնում ենք հպանցիկ, բայց մի կարեւոր նկատառում չենք վարանի չնշել:

Գերմանական հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժում հարգանք կա բնագրիՙ հայոց լեզվի հանդեպ: Սա անշուշտ ձայնագրման տեխնիկային լավագույնս տիրապետելու խնդիր է, բայց նաեւ մտածողության կերպ. նախ բնապահպանություն է նաեւ լեզվական բնագիր պահպանելը, հետո այլ առավելությունների հետ ռեպորտաժն ավելի հավաստի է դառնումՙ հատկապես երկու լեզվին տիրապետող դիտորդների համար: Իմ ունկնդրած գերմաներենը չէր խանգարում հայերենին, իսկ հայերենը նույնիսկ հարստացնում էր տեսանյութի ձայնային դաշտը: Օտարներից շատ եմ լսել, թե հայերը, նաեւ Հայաստանի բնակիչները նվազագույնը երեք լեզվի տիրապետում են, մենք էլ երբեմն շեշտադրում ենք լեզուների մեր իմացությունը, բայց հեռուստաեթերիցՙ լինի կարեւոր ռեպորտաժ, թե հարցազրույց, մեկ լեզվի գերակայությունն է ընդգծվում, սովորաբար չի լսվում բնագիրը: Տեխնիկակա՞ն խնդիր է սա, թե՞ երբեմն փաստերը քողարկելու միջոց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽՌՈՎԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ… ԱՄՆ-ԻՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՍՆԵԼ ՈՒ ԱՆՑՆԵԼ... ԱՄՆ-ԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական