Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՐԱԹԱՓԱՆՑ ԱՉՔԵՐ ԵՎ ԱՆՍԽԱԼԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10/01/2020
- 10 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Ինչպես Այլին Հակոբյանը արժանացավ հավաքորդների վստահությանը

«AGBU INSIDER» պարբերականի անցյալ տարվա վերջին համարը ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Անի Մանուկյանի բնութագրմամբ նվիրված է «արվեստի բիզնեսին», այսինքն այն գումարային գնահատանքին, որին արվեստի որեւէ գործ արժանանում է շուկայական աշխարհում մարդկանց մոտ առաջացրած իր հուզական եւ մտավոր զարգացմանը նպաստող գործոններով: Իսկ ովքե՞ր են կարողանում մարդկանց ուղղորդել դեպի գեղեցիկը, կամ նորարարությունըՙ գնահատելու այդ աշխարհը: Պարբերականում ներկայացված են աշխարհում արվեստի երկու խոշորագույն կենտրոններումՙ Նյու Յորքում եւ Փարիզում ստեղծագործող եւ մասնագիտական բարձրագույն աստիճանին հասած հայ արվեստագետներ, որոնցից այսօր ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք արվեստի գիտակ եւ անսխալական խորհրդատու նյույորքաբնակ Այլին Հակոբյանին:

«Բնազդաբար սիրում եմ այն ամենը, ինչ առնչվում է ժամանակակից արվեստի հետ, տեսնել, խոսել, բացատրել, հավաքել եւ անշուշտ հաճախորդներիս խորհուրդներ տալ, մշակել գնահատելու արվեստը նրանցում», նշում է Հակոբյանը, որ հասակ է առել Ինդիանայի փոքրիկ քաղաքներից մեկում արվեստի հանդեպ յուրահատուկ սեր տածող Րաֆֆի եւ Վիքի-Շողակ Հովհաննիսյանների ընտանիքում: Ծնողները զավակների դաստիարակության գործում կարեւորել են շփումը արվեստի զարմանահրաշ աշխարհի հետ, եւ շաբաթավերջերին «մշակութային զբոսանքներ» են անցկացրել հարեւանությամբ գտնվող Չիկագոյում:

«Ես այսօր էլ շատ վառ կերպով հիշում եմ, թե ինչպես կանգնած էի ֆրանսիացի նեոիմպրեսիոնիզմի հիմնադիր Ժորժ Պիեռ Սյորայի «Կիրակնօրյա զբոսանք Գրանդ Ժատ կղզում» կտավի առաջ, որը Չիկագոյի արվեստի ինստիտուտի գոհարներից է: Ապշած էի հայտնաբերելով, որ մոտիկից նայելով դու պարզապես կետանշաններ ես տեսնում, իսկ հեռվից դիտարկելով բացահայտում ես կտավի անհավատալիորեն բարդ վերացական բնույթը: Դա ցնցող էր», պատմում է Այլինը:

Ութսունական եւ իննսունական թվերին արվեստի գործեր հավաքելով եւ պատկերասրահներ հաճախելով ծնողները դարձել են որոշ իմաստով արվեստի գիտակներ, եւ ժամանակի ընթացքում արվեստագիտական ամսագրերի հետ ընտանեկան հարկ են մուտք գործել այդ տարիներին կուռք դարձած Էնդի Ուորհոլի, Վիլեմ դը Քունինգի, Ժան Դյուբուֆեյի, ինչպես նաեւ դեռ քիչ ծանոթ Ժան-միշել Բասկիայի եւ Ժորժ Կոնդոյի կտավները: Հավաքածոն ոգեշնչող էր, եւ Այլինը մի պահ մտածել է ինքն էլ նկարչուհի դառնալ, բայց 12 տարեկանում զգացել է, որ դա չէ իր կոչումը: Ստեղծագործելու թեւեր են տվել պապիկներըՙ Սիսակ Վարժապետյանն ու Առաքել Հովհաննիսյանը, որոնք պատգամել են, որ կյանքում բավական չէ հենց այնպես թափառել, որ անհրաժեշտ է ձգտել կրթության միջոցով իրագործելու որոշակի նպատակներ:

Թաֆթս համալսարանում արվեստի պատմության եւ ֆրանսիական գրականության բաժինը ավարտելուց հետո, Հակոբյանը մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Լոնդոնի Սոթբի ինստիտուտում: Այնտեղ շրջադարձային է եղել իր կյանքում մոր եւ պատկերասրահի տնօրեն Դանիելա Գարեի հետ այցելությունը սկսնակ նկարիչ Դամիեն Հիրստի արվեստանոցը:

«Շատ արվեստանոցներում էի եղել, բայց այդտեղ ինձ շրջապատեցին հսկայական գույնզգույն կտավները պատերից կախված, իսկ մի անկյունում ես տեսա, թե սանդուխքի վրա բարձրացած այդ «խենդուկ» նկարիչը ինչպես է վրձնով գույներ «շպրտում» կտավի վրա: Այդ պահին նա նման էր մի երեխայի, որն ամբողջությամբ տարված էր իր խաղալիքներովՙ անջատված շրջապատից: Դա շատ տպավորիչ էր: Քիչ անց սկսեցի հարցեր տալ նկարչին եւ Գարեին: Խոսակցությունն այնքան ծավալվեց, որ Գարեն վերջում ինձ առաջարկեց աշակերտել իր եւ Ջեյ Ջոպլինի հիմնած «White Cube» փոքրիկ պատկերասրահում: «Սպիտակ խորանարդ» անունով այդ նորաստեղծ օջախը մի քանի տարի անց հռչակվեց որպես YBAՙ բրիտանացի երիտասարդ արվեստագետների շարժում, որ ժամանակի ընթացքում հանրությանը ներկայացրեց Հիրստից բացի Թրեյսի Էմինին, Մարկ Քուինին, Գարի Հյումին եւ ուրիշներին»:

Հակոբյանը «White Cube-ում» աշխատել է հինգ տարիՙ աշակերտից հասնելով կտավների վաճառքի տնօրենի պաշտոնին: Նա այնտեղ ձեռք է բերել մասնագիտական հատկանիշներՙ անսխալական աչք, դիտողականություն, վստահություն ներշնչող խորհրդատվություն, եւ հաճախորդներին համոզելու, ճիշտ կողմնորոշվելու մարտավարություն:

Հինգ տարի Լոնդոնում անցկացնելուց հետո, Նյու Յորքի այդ ժամանակվա դեռ փոքրիկ «Ֆիլիպս» աճուրդի սրահից հրավեր է ստացել հիմնելու ժամանակակից արվեստի իրենց նոր բաժանմունքը: Նրա կատարած նորարարական եզակի համադրումները շուտով ստիպել են անհատ հավաքորդներին, հաստատություններին եւ թանգարաններին նախընտրել դիմել «Ֆիլիպսին» եւ ոչ թե առավել հայտնի «Քրիստիզ» կամ «Սոթբիզ» աճուրդային կենտրոններին:

Տասը տարիներ այնտեղ աշխատելով Այլինը ձեռք է բերել գերազանց աճուրդախոս լինելու համբավ, որը եզակի մասնագիտություն է կնոջ համար:

«Դրանում ինձ մեծապես օգնել է իմ հայ լինելու հանգամանքը: Շատ եմ մտածել այդ մասին եւ եկել եմ այն եզրակացության, որ հայերս կարողացել ենք վերապրել եւ բազում խոչընդոտներ հաղթահարել մեր հաստատակամության եւ բանակցություններ վարելու կարողության շնորհիվ», խոստովանում է նա:

Ժամանակակից արվեստի բաժանմունքի տնօրենի պաշտոնում աշխատած տարիներին նա հաջողությամբ կարողանում է 2000-ին վաճառել դը Քունինգի, Լիխտենշտայնի եւ առավել երիտասարդ նոր նկարիչներիՙ Մարկ Գրոտիանի եւ Ջոնաս Վուդի կտավները, բացահայտելով, ուրիշներից առաջ, վերջիններիս արժանիքները:

«Կտավի գնահատելը մաթեմատիկական գործողություն չէ, որտեղ x-ին գումարած y որոշակի արդյունք է տալիս: Այն ավելի նման է բնազդային մոտեցման, որին պարտադիր միանում է աչքով տեսածի եւ մտքով ընկալածի մարդու կրթվածությունը, փորձառությունը: Ինչքան շատ ես կրթում քեզ, այնքան ճիշտ որոշումներ կարողանում ես ընդունել»:

Նախքան Չիկագոյում արվեստի աշխարհի հետ ծանոթությունը եւ Լոնդոնում իր հաջողությունները Այլինը ՀԲԸՄ-ի «Ամառային ուսանողական փորձառություն» ծրագրի շրջանակներում իր ժամանակն անցկացրել է Նյու Յորքի հեղինակավոր «Լեո Կաստելլո» պատկերասրահում եւ քաղաքապետարանի Հանրային արվեստի բաժնում: Իսկ «Ֆիլիպս-ից» հետո նա տեղափոխվել է «Սոթբիզ», որն իր բնութագրմամբ Էվերեստը նվաճելու նման մի քայլ էր:

«Ֆիլիպսում» 5-ից 10 միլիոն արժողությամբ կտավներ կարողանում էի վաճառել աճուրդների ժամանակ, իսկ «Սոթբիզում» այդ գումարը կարող էր հասնել եւ անցնել 50 միլիոնը, ինչը արտակարգ երեւույթ էր եւ պատասխանատու փորձառություն», ասում է նա:

«Սոթբիզ-ի» միջազգային վաճառքի բաժնում աշխատելով նա նորանոր հաջողությունների է հասնում եւ Դոհայում (Քաթար) հաստատության նորաբաց աճուրդի մասնաճյուղում կարողանում է սահմանել ռեկորդային վաճառք Միջին Արեւելքում: Այդ եւ Նյու Յորքում 2014 թվին Ուորհոլի «Լիզ#3» (Էլիզաբեթ Թեյլոր) կտավը 31,5 միլիոն դոլարով վաճառելու փաստը հիմք են հանդիսանում, որ նա բացի իր սեփական «Agop Inc.» անկեղծ եւ ճշգրիտ խորհրդատվության սրահը, որն արդեն իր շուրջն է հավաքել անհատ հավաքորդների եւ ճանաչված հաստատությունների մի հսկայական բանակ:

Իսկ արվեստի նկատմամբ իր ունեցած բնատուր հատկություններն ու ծնողներից ստացած փորձառությունները նա ամենայն պատրաստակամությամբ փորձում է այժմ փոխանցել իր զավակներին:

Արվեստի շուկան ներկայիս ընդարձակվել է: Մեծացել են նաեւ նոր բան սովորելու հնարավորությունները: Ամեն քայլափոխին դու կարող ես հանդիպել մի նորարարության, որ կստիպի քեզ շունչդ պահած դիտարկել այն: Արվեստի ուժը հզոր է, եւ կարող է փոխել, ավելի լավը դարձնել մարդու կյանքը», հավատացած է Այլին Հակոբյանը

Նախորդ գրառումը

ԽՆԱՄՔՈՎ ՎԵՐԱԲԵՐՎԵՆՔ ՄԵՐ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԷԼԵՆ ՉԵՌՆԱՏԻ «ՄԱՐԱՇԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԷԼԵՆ ՉԵՌՆԱՏԻ «ՄԱՐԱՇԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ»

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական