Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ԿԻՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ

10/01/2020
- 10 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ

Զեին խոստացել էի իր լակական (դաղստանյան ժողովուրդ – ծան. թարգմ.) տուն գնալՙ ճիշտ պատրաստած մի կաթսա հայկական տոլմայով: Զեն չառարկեց: Նա առհասարակ հայերի հետ չի վիճումՙ փոքրուց գիտի, որ անիմաստ է եւ էներգիա սպառող: Ինչպես այն անեկդոտումՙ ավելի հեշտ է տալ: Դրա համար իմաստուն Զեն խոհեմաբար համաձայնվեց: Ես միս գնեցի: Բծախնդրորեն խաղողի տերեւներ ընտրեցի: Ձմեռային լցոնը փաթաթեցիՙ տավարի միս եւ դմակ: Ավելացրի սոխ, ճիշտ կանաչիներ, մի բուռ բրինձ, աղ-պղպեղ: Մանրակրկիտ կերպով խառնեցի: Վարպետորեն փաթաթեցի, բացառապեսՙ փոքր, երկու կծելու չափի կոկիկ քառակուսիկներ (խոշոր փաթաթած տոլման խայտառակություն է ընտանիքի եւ նզովքՙ ցեղի համար): Կաթսայի հատակին դրեցի մեծ ծուծոսկր, դրա վրա խիտ շարքերով շարեցի տոլման, սեղմեցի շրջած ափսեով, վրան ջուր լցրեցի այնպես, որ մի սանտիմետր ծածկի:

Միջին բարձրության կրակի վրա դրեցի, հենց եռաց, իջեցրիՙ խոհեմաբար, առանց ծայրահեղության մեջ ընկնելուՙ թույլ տալով ուտեստին եփվել:

– Ողջ դմակը ուզբեկներն են գնել,- վստահեցնող շշուկով առավոտյան հայտնեց մսի կրպակի վաճառողըՙ ինձ ավանդելով վերջին կտորը:

– Այսի՞նքնՙ ուզբեկները,- ասացի եսՙ ուզբեկ ազգի համար վիրավորվելով:

– Ես լավ իմաստով ի նկատի ունեի,- վաճառողն իր հերթին վիրավորվեց:

– Ուրեմնՙ լավ,- նահանջեցի ես:

Դմակը քիչ էր, ընդամենը հարյուր գրամՙ երկու կիլոգրամ մսին: Եվ եսՙ հայկական խոհանոցի վետերանս, հապճեպորեն որոշեցի, որ այդպես էլ կանցնի: Չանցավ: Ճիշտ տոլման պետք է լինի հյութալի, փափուկ, թույլ թթվային կողմնակի համով: Լցոնել սխտոր-մածունով, ուտել խրթխրթան սպիտակ հացով, հետը թթի օղի խմելով: Եվ մտածել հավերժի մասին: Իսկ իմ սարքածը սատանան գիտիՙ ինչ էր: Չորոտ, անհասկանալի, ոչ համոզիչ ուտեստ, իսկական խայտառակություն եւ նզովքՙ ընտանիքին: Դրանով ոչ թե հավերժի, այլ րոպեականի մասին չես ուզում մտածել: Թողեցի հովանա եւ չափաբաժիններով սառեցրի: Նման խայտառակությունով ո՛չ ընկերներիս, ո՛չ թշնամիներիս չեմ կերակրի: Մենակս կուտեմՙ առանց սխտոր-մածունի եւ թթի օղու, որպես պատիժ: Մեղայական հաղորդագրություն գրեցի Զեին: Նա, թեթեւացած արտաշնչելով, մխիթարական պատասխանեց: Ձեզ ճշմարիտ եմ ասումՙ լակ կինն ի ծնե դիվանագետ էՙ երբեք չի առարկի եւ միշտ պատվով դուրս կգա:

Հաջորդ օրը, ոչ այլ ինչից, քան ապրումներից, ամբարներումս ինչքան փսլինք ունեիՙ կախել էի: Պառկեցի քնելուՙ ծածկվելով նոթբուքով, գրքերով եւ դեղերով ու պատրաստվեցի հիվանդանալ: Բայց ուր էր թե: Զանգեցին բանկից եւ ասացին, որ իրենց խիստ անհրաժեշտ է իմ ստորագրությունը: Գլուխս պրծացնելու ձեւ չունեի ՙ փաթաթվեցի շարֆով, տաք բաճկոնս քաշեցի վրաս, տնից դուրս սողացի: Մետրոյում գլխով լռվել էի արգելադռնակի մեջ: Ուզո՞ւմ եք իմանալՙ ինչպես եղավպատասխանում եմ: Անցնում էի արգելադռնակով, պայուսակս ընկավ, կռացա, որ վերցնեմ, պլաստիկե դռներն իրար վրա գալովՙ պինդ սեղմեցին պարանոցս: Մինչ դրանք ինձ պահում էին, զգացի անփոխանցելի զգացողությունների ողջ փունջըՙ սարսափից եւ գետնի տակն անցնելու ցանկությունից մինչեւ անհեթեթ ուրախությունը: Ակնթարթորեն հիշեցի «Դե՛, սպասի՛ր» մուլտֆիլմի տեսարանը, որտեղ գայլը գլխով լռվում է տրոլեյբուսի դռների արանքում եւ ստիպված է վազելՙ ցատկելով անցնող մեքենաների վրայով: Ինչ-որ կերպ ազատվելով հեռացաՙ աչքերս թաքցնելով եւ ձեւացնելով, որ դա իսկի էլ ես չէի, այլ ինչ-որ ուրիշ մի մորաքույր: Պարանոցս ցավում էր, ինչպես կախվելու անհաջող փորձից հետո: Մի քիչ մտածելովՙ այսպիսի վիճակն անվանեցի «կախաղանի համախտանիշ»: Այս ստեղծագործ մտքով Դարվինի մրցանակին էլ կարելի է արժանանալ:

Վերադարձա տուն, մտա ննջազգեստիս մեջ, մինչ պառկելս մանրամասն զննեցի ինձ հայելու մեջՙ չարախնդալով գնահատելով անհաղորդելի գեղեցկությունսՙ չսանրած մազերս, արցունքոտվող նապաստակի աչքերս, ուռած քիթս: Փաթաթվեցի վերմակի մեջ, մտա Ֆեյսբուք: Իսկ այնտեղ մայրս գրել է, որ շտապ պատրաստվում է ամանորյա գնումներ կատարել: Եվ կախ էր տվել իր «շտապ հավաքած» լուսանկարըՙ գեղեցիկ մազերով եւ դիմահարդարմամբ, փիրուզագույն ականջօղերով եւ նույներանգ զգեստով: Լուսանկարով հիանալովՙ հոգոցով վեր կացա ու գնացի լոգարան: Հաղթահարելով ներքին ընդդիմությունսՙ սանրվեցի: Լվացվեցի, դեմքիս քսեցի հակատարիքայի կրեմ: Մի քիչ խորհելուց հետո դիմափոշի արեցի, շուրթերս ներկեցի: Գնացի մսի եւ խաղողի տերեւների հետեւից, որքան հարկավոր էրՙ դմակ գնեցի: Նորից լցոն եմ շաղախելու եւ տոլմա փաթաթելու:

Ճշմարիտ եմ ասում ձեզՙ հայ կինը երբեք չի հանձնվում, եւ առաջին հերթինՙ որովհետեւ նա ունի մայր, որին նա ուզում է, դե գոնե մի քիչ, համապատասխանել:

Ռուսերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Նախորդ գրառումը

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ «ԲՈՒԺՋՈԿԱՏԸ» ՕԳՆՈՒՄ Է ԹՈՒԼԱՑՆԵԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՌՈՀԱՆԻՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՄԻԱՎՈՐՎԵԼ ԸՆԴԴԵՄ ԹՐԱՄՓԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՀԱՆԻՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՄԻԱՎՈՐՎԵԼ ԸՆԴԴԵՄ ԹՐԱՄՓԻ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական