Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

10/01/2020
- 10 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԱԶՄԻԿ ՓԱՆՈՍՅԱՆ

Ստորեւ թարգմանաբար ներկայացված հոդվածում Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի տարեվերջյան զեկույցի ամփոփ նկարագրությունն է: Հիշեցնենք, որ անցած տարին հոբելյանական էր նաեւ այս մեծանուն հայի համար, որը Հայաստանում դժբախտաբար այդպես էլ չնշվեց…

Հայկական աշխարհում 2019 թվականը հարուստ էր 150-ամյակների տոնակատարություններով. Կոմիտաս վարդապետ, Հովհաննես Թումանյան, Լեւոն Շանթ, Երվանդ Օտյան եւ Գալուստ Գյուլբենկյան: Տարվա ընթացքում մի շարք հանդիսություններ տեղի ունեցան Պորտուգալիայում նշելու համար Գյուլբենկյան հիմնարկության հիմնադրի հիշատակը:

Հունվարի սկզբներին միաժամանակ անգլերեն եւ պորտուգալերեն լեզուներով լույս տեսավ մեր հիմնադրի առաջին ակադեմիական մակարդակի կենսագրությունը: Տարբեր լեզուներով արխիվային նյութերի հիման վրա գրված պրոֆ. Ջոնաթան Կոնլինի «Պարոն հինգ տոկոսը: Աշխարհի ամենահարուստ մարդուՙ Գալուստ Գյուլբենկյանի բազմաբնույթ կյանքը» խորագրով հատորը քննության էր առնում այդ բացառիկ, երբեմն նաեւ դժվարահաղորդ մարդու կերպարը եւ իր ամենատարբեր ոլորտների հետաքրքրասիրությունները (բիզնես, արվեստի գործեր, ընտանեկան կյանք եւ բարեգործություն), ինչը ցրում էր որոշ առասպելներ նրա մասին, բայց նաեւ վիճաբանությունների տեղիք տալիս: Գրքի շնորհանդեսին ներկա էր Պորտուգալիայի նախագահը: Հետագայում հատորը թարգմանվեց հայերենի եւ ռուսերենի:

Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը ծնվել էր Սկյուտարում 1869-ի մարտի 23-ին: Այս տարի նրա ծննդյան օրվա առթիվ կազմակերպվեց «Ո՞վ է Գալուստը» մրցանակաբաշխությունը 15-ից 25 տարեկան երիտասարդների համար:

Նրանք արվեստի տարբեր միջոցներով (երաժշտություն, ֆիլմ, կտավ, արձակ) ներկայացրին հիմնադրին եւ նրա ունեցած նշանակությունը իրենց կյանքում: 457 գործերի համար կազմակերպվեց հատուկ ցուցահանդես, որի ավարտին 12 հոգի արժանացան մրցանակների: Հանդիսության ամենատպավորիչ մասը «Collectif Medz Bazar» նվագախմբի հնչյունների ներքո երիտասարդների շուրջպար բռնելն էր, որ թնդացրեց մեր 1000 տեղանոց մեծ դահլիճը:

Նույն օրը կայացած ավելի պաշտոնական միջոցառմանը ներկա էին հիմնարկության հոգաբարձուների խորհուրդը, Արեւմտյան Եվրոպայի եւ Վատիկանի հայրապետական նվիրակ Խաժակ արք. Պարսամյանը, Գյուլբենկյանի ծոռՙ Մարտին Եսայանը, որ օրվա գլխավոր բանախոսն էր, եւ հիմնարկության նախագահ դոկտ. Իզաբել Մոտան, որ նույնպես ելույթ ունեցավ: Այդ օրը շրջանառության մեջ դրվեց Գյուլբենկյանին նվիրված դրոշմանիշըՙ թողարկված Պորտուգալիայի եւ Հայաստանի փոստային ծառայությունների կողմից:

Այդ երեկոյան բացվեց մեկ այլ ցուցահանդես «Գալուստ: Մի կյանք, բայց ոչ սոսկ ցուցադրություն» խորագրով, որը շարունակվեց 9 ամիս եւ ունեցավ ավելի քան 32 հազար այցելու: Ցուցահանդեսը ձեւավորել էր պորտուգալացի ճանաչված կուրատոր Պաուլո Պիրես դո Վեյլը , եւ առաջին անգամն էր, որ այն ներկայացվում էր երեք լեզուներովՙ պորտուգալերեն, անգլերեն եւ հայերեն:

Հանդիսություններից անմասն չմնաց նաեւ Գյուլբենկյան թանգարանը, որի կուրատոր Ջեսիկա Հալեթը «Իսլամական արվեստի վերելքը (1869-1939)» խորագրով ուշագրավ եւ շատ գեղեցիկ ցուցահանդես էր ձեւավորելՙ նվիրված Գյուլբենկյանի հսկայական հավաքածոյի արեւելյան ցուցոններին:

Ցուցահանդեսին առընթեր կազմակերպվեց նաեւ գիտաժողով: Հիմնարկության երաժշտական բաժինը մի շարք անզուգական համերգներ կազմակերպեց ամբողջ տարվա ընթացքում, հաճելի պահեր պարգեւելով ունկնդիրներին, որոնք ըմբոշխնեցին Տիգրան Մանսուրյանի , Գյուլբենկյան նվագախմբի եւ երգչախմբի, ինչպես նաեւ Գյուրջիեւ համույթի դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանի , պորտուգալացի Մարիա Ժոաո Պիրեսի , Լիլիթ Գրիգորյանի , Տիգրան Համասյանի եւ ուրիշների ելույթները: Բոլոր համերգների ընթացքում առկա էր Կոմիտասի երաժշտությունը:

Գալուստ Գյուլբենկյանն իր ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել էր բարեգործությամբ: Իրականում նախքան իր ծնունդը, Ամիրաների ընտանիքից սերած իր տոհմը պոլսահայ համայնքում ճանաչված բարեգործներից էր եղել, եւ Գալուստը պարզապես շարունակել էր ավանդույթը:

Հուլիսի 20-ին, նրա մահվան օրը, հիմնարկությունը նշեց «Հիմնադիրի օրը» ծաղկեպսակի խոնարհումով եւ եկեղեցական արարողությամբ, որին Հռոմից դարձյալ եկել էր ներկա գտնվելու Խաժակ արք. Պարսամյանը : Այդ առթիվ տեղի ունեցավ «Մարդու իրավունքների Գյուլբենկյան մրցանակի» շնորհումը, որին արժանացավ լիբանանցի գրող եւ մանկավարժ Ամին Մաալուֆը :

«Հիմնադիրի օրը» նշանավորվեց նաեւ երկրորդ գրքի լույսընծայմամբ: Այս անգամ Գյուլբենկյանի նամակներն էին ուղղված իր միակ թոռանըՙ Միքայել Եսայանին, որին համարում էր իր հաջորդը: Մինչ վերջինս Լոնդոնում ուսանում էր 1940-ականներին, Գալուստը Լիսաբոնից ուղղակիորեն վերահսկում էր նրա կրթությունը, եւ արժեքավոր խորհուրդներ տալիս նրան: Միքայելի ծնողները այդ տարիներին գտնվում էին նացիստական տիրապետության տակ հյուծվող Ֆրանսիայում:

Փետրվար եւ մարտ ամիսներին համապատասխանաբար Լոնդոնում եւ Փարիզում կազմակերպվեցին Գյուլբենկյանի կենսագրությանը նվիրված գրքի շնորհանդեսներ:

Պորտուգալական մամուլն ու լրատվական միջոցները լայնորեն լուսաբանեցին ամբողջ տարվա ընթացքում Գյուլբենկյանին նվիրված միջոցառումները: Դրանցից վերջինը Գյուլբենկյանի երիտասարդ տարիների մասին էր «Expresso» թերթի դեկտեմբերի 7-ի համարում:

Մենք փորձեցինք իր նյութական, ֆինանսական հարստությունից ավելի մարդկանց ուշադրությանը հանձնել հիմնադիր բարերարի հոգեւոր արժեքները, շեշտադրելով այն հանգամանքը, որ Բիլ Գեյթսից կես դար առաջ Գյուլբենկյանը փաստորեն մտադրվել էր իր հարստությունը օգտագործել հանուն աշխարհի բարօրությանը եւ մարդկանց առաջընթացին:

Նոր 2020 տարվա մարտին մենք նախատեսում ենք հովանավորել մի շարք միջոցառումներ Երեւանում, որոնց ընթացքում մենք կներկայացնենք առաջիկա հինգ տարիների մեր անելիքները: Մի խոսքով 2020-ը լինելու է հաղորդակցության տարի:

Վերջում ցանկանում եմ իմ շնորհակալությունն ու երախտիքը հայտնել հիմնարկության նախագահ դոկտ. Իզաբել Մոտային, որ ինձ վստահեց 150-ամյակի տոնակատարությունների ամբողջ պատասխանատվությունը:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նկար 1. «Ո՞վ է Գալուստը» մրցանակաբաշխությունից մի տեսարան

Նկար 2. «Գալուստ: Մի կյանք, բայց ոչ սոսկ ցուցադրություն»

Նախորդ գրառումը

Ո՞ՒՐ ԿՏԱՆԻ ՄԵԶ 2020-Ը

Հաջորդ գրառումը

ԳՐԱԳՈՂԱԿԱՆ ՀԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐԸՙ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԱՑՈՒ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳՐԱԳՈՂԱԿԱՆ ՀԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐԸՙ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԱՑՈՒ

Լրահոս

“Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա” (ՖԱՀՖ) ՀԿ խորհրդի հայտարարությունը

14/07/2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա ՀԿ խորհուրդը ահազանգում է․ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ (ՖԱՀՖ) խորհուրդը, հայտնելով իր անվերապահ աջակցությունը ՀՀ իշխանությունների...

Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը դատախազը վերադարձրել է նախաքննական մարմին

14/07/2026

2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի...

«Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն ընտրակաշառք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե

14/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես...

Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Մակրոնին

14/07/2026

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,...

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026

Erasmus+ ծրագրի շրջանակում մեկնարկել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մոնպելիեի Պոլ-Վալերի համալսարանի եռամյա համագործակցությունը։ Նախաձեռնության նպատակն է...

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական