Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՙ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6-ԻՆ, ԿԱՄ 7-ԻՆ

27/12/2019
- 27 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ժվար բան է գերմանացիներին բացատրել, թե ինչու ենք հայերս Սուրբ Ծնունդը նշում հունվարի 6- ինՙ իրենցից, կաթոլիկ ողջ աշխարհից տարբերվելով։ Երեկ, թվում է, ես նորից հաղթահարեցի այդ մարտահրավերըՙ տոնական երեք օրերին գերմանացի ծանոթներիս բավական համոզիչ մեկնաբանելով այն, ինչ սովետական դպրոցում չենք անցել, համալսարանում չենք անցել, բայց … գիտենք։ Կրոնագիտություն չենք ուսումնասիրել կրթական որեւէ աստիճանում, գերմանական դպրոցի քննական, տրամաբանական, վիճարկող միտքը նույնիսկ մի քիչ խրտնեցնող է այս պարագայում, երբ դու, գերմանական դպրոցն ավարտած երեխաներիդ նման չես խորանում Նոր կտակարանի 4 Ավետարանիչներից որի՛ պատմությունն է մտացածին։ Մենք համոզված ենք, որ Հայ եկեղեցին հավատարիմ է մնացել քրիստոնյաների նախնական ավանդույթին, ուխտին կամ դավանաբանությանըՙ Հիսուս Քրիստոսը ծնվել է հունվարի 5- ի գիշերը, 6-ին տոնում ենք Ծնունդն ու մկրտությունը։ Ու դա Լույսի, Սիրո, Հույսի, Հավատի հրաշալի տոն է։

Երեկ 17-ամյա Լիլիին նոր էի բացատրել մերՙ ավանդույթին հավատարիմ մնալու տարբերության մասին, երբ կարդացի դեկտեմբերի 24- ին «Ֆրանկֆուրտեր ռունդշաու» թերթին գերմանացի պատմաբան Միշայել Հեզեմաննի պարզաբանումները, ըստ որոնց «հայերը Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7- ին»։ Երեք գրքերիՙ « Հիսուսը Նազարեթից. հնագետները Փրկչի հետքերով», «Մարիամը Նազարեթից. Պատմություն, հնագիտություն, լեգենդ», «Հիսուսը Եգիպտոսում. Ղպտիների գաղտնիքը» հեղինակ, դյուսսելդորֆաբնակ Հեզեմաննին Հայաստանում 2016- ից լավ են ճանաչում. Նա էր Վատիկանի աղբյուրներում գտել Հայոց ցեղասպանության մասին վավերագրեր, հրատարակել դրանք, Երեւանում հյուրընկալվել բազմիցս, նրան հաճախ ենք հանդիպել Գերմանիայում հայկական մշակութային տարբեր երեկոների ժամանակ։ Շատ կարեւոր մի փաստի առթիվ հնարավո՞ր է նման վրիպում։ Մեր թերթի սուղ տարածքում անկարելի է ամբարել Հեզեմաննի հետ ծավալուն հարցազրույցի բոլոր հետաքրքրական կամ տարօրինակ պարզաբանումները, բայց մի փաստ էլ ներկայացնենք։

Թեեւ գերմանացիները սուրբծննդյան նվերներ միմյանց հանձնում են դեկտեմբերի 24- ի երեկոյան ժամը 20- ին ի տարբերության իսպանացիների, որ նույն ուրախությունն զգալու համար սպասում են հունվարի 6- ին, այդուհանդերձ գերմանացի երեխաները երեք մոգերի հանդերձով շրջում են տնետուն, երգելով օրհնում եւ բարեգործության գումար հավաքում։ Գերմաներենում բառացի թարգմանությամբՙ երեք սուրբ թագավորներ են մոգերը։ «Իրականում եղե՞լ են մոգերը, ովքե՞ր են նրանք», թերթի հարցին գերմանացի պատմաբանի պատասխանը հետեւյալն էՙ թագավոր կամ արքա որակումը չկա Մատթեոսի ավետարանում, բնագրում Magoi ձեւն է։ Նրանք հին պարսկական քրմական դասին պատկանող աստղագուշակներ են եղել, պարզաբանում է Հեզեմաննըՙ հստակեցնելով նաեւ, թե Քրիստոսից առաջ 6- րդ դարում իրենց մարգարեինՙ Զարաթուստրային պաշտող մոգերը նրա ծննդյան մասին ծագող աստղից էին ավետում ստացել, եւ հին պարսկական կրոնը խիստ նման համարում հրեականին։

Վերջին տարիներին հայ տպագիր միտքն առավել հակված է մոգ բառը բխեցնելու Մոկ գավառից, իսկ երեք մոգերին կապելու հայկական իրականության հետ։ Առասպե՞լ է, վավերական պատմությու՞ն, թե՞ պարզապես կարծիք, մեր քննության ներկա խնդիրը չէ, խնդրանք էՙ նման տեսակետները, վարկածները միայն հայերեն չհրապարակել։ Բազմալեզվակիր հայ հոգեւոր դասին էլ հունվարի 6- ին ընդառաջ մի առաջարկՙ տեղեկատվություն ու բանավեճ ինտերներտի բաց ծովում։

Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

Նախորդ գրառումը

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԴԵՂԱՏՈՄՍԸՙ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃ ԵՎ ՆԵՐԳԱՂԹ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՊՈՒՏԻՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԴԵՂԱՏՈՄՍԸՙ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃ ԵՎ ՆԵՐԳԱՂԹ

Լրահոս

Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում, ողորմություն չենք խնդրում. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հնարավորություն տալ իրենց վերադառնալու և շարունակելու աշխատել կոմբինատում։ Ինչպես այսօր...

Մենք միանշանակորեն դիտարկում ենք Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը. Ալիև

13/07/2026

Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ «Խոսքը անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին...

Նահատակված Խամենեիի համար արդարադատությունն ու վրեժխնդրությունն ազգային լուրջ պահանջ են. Բաղայի

13/07/2026

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի համար արդարադատությունն...

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. Ալիև

13/07/2026

ԱՄՆ ղեկավարությունը  հասկանում է, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն կկապի Ադրբեջանը Նախիջևանի շրջանի հետ. բռնազավթված Շուշիի...

Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան

13/07/2026

Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA...

Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի մեջ, ումից բողոքում են թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Նարեկ Կարապետյան

13/07/2026

Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ:Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական