Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱՑՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

29/11/2019
- 29 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ալաթոլլահ Սեյիդ Ալի Խամենեին Թեհրանում երկրի արդյունաբերական եւ ձեռնարկչական շրջանակների ներկայացուցիչների առջեւ ելույթ ունենալով հայտարարել է, որ իշխանությունները հաղթահարել են բողոքավորների շարժումը, եւ, իր իսկ խոսքերով, «մենք թշնամուն հետ ենք մղել ռազմական եւ քաղաքական ասպարեզներում»: Իրանում տեղի ունեցած բողոքի վերջին ելույթները, որոնք անցկացվեցին երկրի մի շարք քաղաքներում, պայմանավորված էին բենզինի գները բարձրացնելու իշխանությունների որոշմամբ: Տվյալ դեպքում փորձագետների մեծ մասը չի կասկածում, որ դրանց պատճառը տնտեսական է: Իրանում տնտեսական վիճակը վատթարացել է անցյալ տարվանից, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ միջազգային միջուկային գործարքից եւ կրկին սկսեց պատժամիջոցներ կիրառել Թեհրանի նկատմամբ: Միեւնույն ժամանակ փորձագետներն արձանագրում են հետեւյալ կարեւոր հանգամանքները:

Առաջին. 2009 թվականից սկսած, երբ Իրանում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, ապա 2016-2017 թթ., երբ գների բարձրացման եւ պետական ծառայությունների կրճատման պատճառով բողոքի ելույթներ անցկացվեցին երկրի գրեթե կեսում, դրանք կրկնվեցին 2018-ի օգոստոսին, իսկ ներկայիս բողոքի ելույթների ալիքը ամենից լայնածավալն է, քանի որ ընդգրկում է հասարակության ամենատարբեր խավերին, ներառյալ ուսանողներին եւ միջին խավի ներկայացուցիչներին: Ընդ որում, բացեիբաց հնչում էին հակակառավարական կարգախոսներ:

Երկրորդ հանգամանքը. Իրանում բողոքի ցույցերը ժամանակի առումով փաստորեն համընկան իրաքցիների զանգվածային ցույցերին, ինչը եգիպտական NoonPost հրատարակությանը հիմքեր տվեց գտնելու, որ «Իրանական գարնան քամին սկսել էր փչել Բաղդադից» եւ որ «Իրանի իրաքացման» հարց է ծագել ոչ պարսկական փոքրամասնությունների անջատման միջոցով. մի գոտի հյուսիսումՙ քրդերի, մեկ ուրիշը հարավումՙ արաբների, եւս մեկըՙ Իրանական Ադրբեջանի տարածքում: Ըստ որում, այն պնդումն է արվում, թե Թեհրանը բենզինի գները բարձրացրեց այն բանից հետո, երբ Բասրայում բողոքավորները փակեցին Ումմ-Քասր, Ալ-Մակլաա եւ Աբու-Ֆլուս նավահանգիստների աշխատանքը, որոնք օգտագործվում են իրանական նավթի արտահանության համար:

Իսկ փորձագետների գնահատականը ինչպե՞ս է հարաբերակցվում պաշտոնական Թեհրանի դիրքորոշման հետ: Բրիգադային գեներալ Ռամեզան Շարիֆը, ճիշտ է, Reuters գործակալության մեկնաբանությամբ, բողոքի շարժման մասնակից ուժերը ներկայացրել է հետեւյալ հաջորդականությամբՙ միապետականներ, որոնք ձգտում են վերադարձնել 1979 թ. հեղափոխությամբ տապալված Փեհլեւիների գահատոհմը, մոջահեդների «Խալք» զինված ընդդիմադիր խմբավորում եւ անջատական խմբեր: Այստեղ նորությունն այն է, որ նաեւ հոգեւոր առաջնորդ Խամենեին, Իրանի հեռուստատեսությամբ ելույթ ունենալով, խոսեց Իրանի ներքաղաքական իրադրության վրա Փեհլեւիների գահատոհմի ազդեցության մասին: Անցյալում այդ մասին խոսում կամ գրում էին միայն փորձագետներըՙ լոկ դիպվածային ուշադրություն դարձնելով տարագրության մեջ ապրող թագակիր տոհմինՙ պատմելով գլխավոր գահաժառանգ Ջավիդ Փեհլեւիի գործունեության մասին եւ այն մասին, որ նա իր շուրջն է համախմբել ԱՄՆ-ի եւ Կանադայի, Ճապոնիայի եւ այլ երկրների իրանական համայնքների փոքր, բայց հարուստ մասը:

Սակայն իրանցի պատմաբան եւ քաղաքագետ Շիրին Հանթերը , ում վկայակոչում է haqqin. az հարթակը, գտնում է, որ թեեւ Փեհլեւիների ընտանիքը համակրանք է արտահայտում Իրանում բողոքի ցույցերի մասնակիցների հանդեպ, հայրենիքում իրադարձությունների ընթացքի վրա նրա ադեցությունը չնչին է: Նրա խոսքերովՙ շատ դժվար է բողոքի այդպիսի ելույթները կազմակերպել արտասահմանից, այնպես որ Ջավիդ Փեհլեւիի անունը շահարկում են տարատեսակ քաղաքական ուժեր ինչպես Իրանում, այնպես էլ արտերկրում:

Ինչ վերաբերում է մոջահեդների «Խալք» խմբավորմանը, որին Եվրոմիությունը 2009 թվականին հանեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, մասնագետների գնահատման համաձայն, այն պահպանում է Իրանի դեմ որոշակի ռազմական հարձակումներ գործելու, պարտիզանական պատերազմ մղելու կարողությունը: Թեհրանը ընդունում է անջատական խմբերի առկայությունը, գիտակցում իր համար էթնոքաղաքական հակամարտությունների վտանգավորությունը: Բայց առայժմ նրան հաջողվում է թույլ չտալ, որ իր տարածքում ձեւավորվեն այնպիսի զինված կազմավորումներ, որոնք իրական վտանգ կներկայացնեին երկրի տարածքային ամբողջականության եւ գործող վարչակարգի համար:

Խնդիրն այլ է: Երբ Իրանը, մի կողմից ԱՄՆ-ին, Իսրայելին եւ Սաուդյան Արաբիային մեղադրում է հուզումներ հրահրելու մեջ, նա փաստորեն խոստովանում է երկրում ազդեցիկ թշնամական խմբերի գոյությունը: Մյուս կողմից, երբ Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին տարածաշրջանի երկրներին նախազգուշացնում է ծանր հետեւանքների մասին, եթե ապացուցվի, որ նրանք մեղսակից են երկրում հուզումների հրահրմանը, դա նշանակում է, որ Թեհրանն առայժմ չունի համապատասխան փաստեր, թեեւ առկա է ԱՄՆ-ի (եւ ոչ միայն նրա) հայտարարությունները իրանցի բողոքավորների շարժմանն աջակցելու վերաբերյալ:

Առայժմ գործում է այն վարկածը, թե Իրանի բողոքի ցույցերը կառավարվում են դրսից, ինչը թվում է շատ պարզունակ: Իրանն այնուամենայնիվ ներքին տնտեսական ու քաղաքական համակարգային ճգնաժամի փուլում է եւ վաղ թե ուշ ստիպված կլինի բռնել բարեփոխման, թերեւս նաեւ ներքին վարչատարածքային վերակառուցման ուղին: Ինչպես կարծում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը , դեռեւս ուշ չէ, քանի որ բողոքի ելույթների օբյեկտիվ պատճառները չեն վերացվում եւ ապագայում դրանք կարող են առավել մասշտաբային բնույթ ստանալ, որոնք կարող են ունենալ խիստ անկանխատեսելի հետեւանքներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ՏԱՆԵԼԻ

Հաջորդ գրառումը

ՓԵՆՍԸ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԹՌԵԼ ԷՐԲԻԼ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՓԵՆՍԸ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԹՌԵԼ ԷՐԲԻԼ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական