Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԻՇԵՐՕԹԻԿ. ՆԵՐՍԻՑ ՈՒ ԴՐՍԻՑ

01/11/2019
- 01 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Գյումրին է. արհեստների եւ արվեստների քաղաքը նաեւ սոցիալ-տնտեսական դժվարությունների դրոշմն է կրում: Երկրաշարժը, արտագաղթն ու գործազրկությունը խոր արմատներ են խրել ոչ միայն Գյումրիում, այլեւ առհասարակ Շիրակ աշխարհում: Աշնանային արեւով ողողված, համերգների ու ներկայացումների գունագեղ պաստառներով զարդարված Գյումրու հրապարակում մարդիկ քայլում են անվրդով, զրուցում են, ծիծաղում, գնումներ անում, խաչակնքելով մտնում Յոթվերք եկեղեցի, մոմ վառում, աղոթում, էլի խաչակնքում ու դուրս գալիս, շարունակում իրենց օրը:

Քաղաքի վերջնամասում էլ կյանքը սովորականի նման է, բայց այստեղ վազվզող, ծանր պայուսակները քարշ տվող երեխաներ ավելի շատ են հանդիպում: Ուրբաթ է, իսկ ուրբաթը գիշերօթիկից տուն գնալու օր է: Գյումրու գիշերային խնամքի հաստատություններում երեխաները մնում են շաբաթվա 5 օրերին, երկու օրըՙ շաբաթն ու կիրակին անց են կացնում տանը: Գիշերօթիկ նրանք գալիս են դպրոցից, այստեղ ճաշում են, դասերն են պատրաստում, տարբեր խմբակների են մասնակցում, սպորտդահլիճում մարզվում են, քնում, առավոտյան նորից դպրոց գնում. ու այսպես ամբողջ շաբաթՙ մինչեւ հանգստյան օրեր:

Նախկինում Գյումրու գիշերօթիկները 150-ից ավելի սաներ են ունեցել: Սակայն բեռնաթափման պետական ծրագիրն սկսելուն պես ընտանիքների կարիքները գնահատվել են, ու այս հաստատություններում մնացել են միայն միջին ու ծանր ռիսկի խմբերի երեխաները, այսինքն նրանք, որոնց վերադարձն ընտանիք հոգեբանական, սոցիալ-տնտեսական ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Պետությունն, այնուամենայնիվ, վճռել է իրականացնել «Ընտանեկան միջավայր եւ համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը, որի արժեքը 1,5 միլիոն եվրո է. 1.350 հազարը հատկացրել է Եվրոպական Միությունը:

Այս պահին Գյումրու թիվ 1 եւ թիվ 2 գիշերօթիկներում խնամք է ստանում համապատասխանաբար 46 եւ 50 , Դիլիջանի գիշերօթիկումՙ 34 երեխա. Բյուրեղավանում երեխա չկա: Ըստ էությանՙ լուծարման գործընթացն սկսվել է: Ու երբ մտնում ես գիշերօթիկներ, աշխատակիցներն ավելի շատ են, քան սաները: Միշտ է այդպես եղելՙ գիշերային խնամքի հաստատություններում աշխատակիցների թիվը գերազանցել է երեխաների թվին:

Հիմա ի՞նչ է ուզում կառավարությունը. կառավարությունն այս ծրագրի անունը դրել է բարեփոխում եւ ուզում է գիշերօթիկներին հատկացվող 500 միլիոն տարեկան գումարն ուղղել երեխաների ընատնիքներին: Իսկ ի՞նչ է նշանում գումարն ուղղել ընտանիքներին. նշանակում է ընտանիքները ոտքի կանգնեցնել, դարձնել ինքնուրույն, որպեսզի երեխայիՙ ընտանիք վերադառնալու համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն: Կարծես թե վատ ծրագիր չէ, ինչպես հնչում է պաշտոնական տարբեր ամբիոններիցՙ ամեն ինչ արվում է երեխայի լավագույն շահի, երեխային իր կենսաբանական ընտանիքից չզրկելու համար: Բայց ոչ միայն գիշերօթիկներից, այլեւ հատուկ դպրոցներից են երեխաներին վերադարձրել ընտանիք, հետո միայն ուզում են սկսել ընտանիքների ուժեղացման, ինքնուրույնացման գործընթացը: Այսինքնՙ ծրագիրը սկսվել է վերջից: Բայց չէ՞որ այն ընտանիքները, որտեղ վերադարձել են ու արդեն իսկ ապրում են այդ երեխաները, բազմաթիվ չլուծված, արմատացած խնդիրներ ունեն, որոնց պատճառով, ի դեպ, այդ երեխաները հայտնվել են գիշերօթիկներում ու հատուկ դպրոցներում: Ոլորտի պատասխանատուներն էլ են խոստովանում, որ գիշերային խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ընտանիքների 92 տոկոսը սոցիալ-տնտեսական դժվարություններ ունի: Սոցիալ-տնտեսականը բազմաթիվ խնդիրների տեսանելի կողմն է միայն, իսկ խորքային շերտե՞րըՙ բռնություն, հոգեբանական ճնշումներ: Մինչեւ հիմա անգամ քողարկված է եղել, որ երեխաների մի մասը զրկված է ծնողական խնամքից: Քողարկման պատճառները տարբեր են. առաջնայինն այն է, որ եթե նրանց այդ կարգավիճակը պետությունը հաստատեր, նրանք կհայտնվեին ոչ թե գիշերօթիկում, այլ մանկատանը: Եթե պարզվել է, որ 29 երեխա զուրկ է ծնողական խնամքից, ու ըստ գիշերօթիկի կանոններիՙ նրանք ուզած-չուզած շաբաթ եւ կիրակի վերադարձել են տուն, հարց է առաջանումՙ որտե՞ղ են վերադարձել այդ երեխաներըՙ իսկապե՞ս տուն, ո՞ւմ մոտ են վերադարձել, իսկապե՞ս ծնողների մոտ…եթե զուրկ են եղել ծնողական խնամքից:

Ըստ պատկան մարմինների խոստումներիՙ ծանր դեպքերի համար բացվելու են ճգնաժամային աջակցությոն կենտրոններ, որտեղ կպահվեն այն երեխաները, որոնց վերադարձն ընտանիք ուղղակի հնարավոր չէ: Ճգնաժամային աջակցության կենտրոններում նրանք կմնան այնքան ժամանակ, մինչեւ իրենց ընտանեկան խնդիրները լուծվեն ու տունվերադարձը հնարավոր լինի: Իսկ տունվերադարձը պետք է անպայման լինի, որովհետեւ պետությունը 6 ամսից ավելի ոչ մի երեխայի ոչ մի հաստատությունում չի պահելու: Եթե կենսաբանական ընտանիք վերադառնալու որեւէ հնարավորություն չլինի, երեխաները կա՛մ պետք է որդեգրվեն, կա՛մ տեղափոխվեն խնամատար ընտանիքներ: Խնամատարները, փաստորեն, պահել-մեծացնելու են ուրիշի երեխաներին: Մի մտավախություն էլ կա, որ հանկարծ խնամատար ընտանիքը երեխայի համար չդառնա մեկ այլ հաստատություն: Արդյո՞ք խնամատար ընտանիքը կարող է հոգեհուզական կապ հաստատել երեխայի հետ, նրան շրջապատել անկեղծ սիրով ու ջերմությամբ:

Եթե պետությունը որոշել է, որ յուրաքանչյուր երեխա պետք է ընտանիք ունենա, ի՞նչ է լինելու ծրագրի մյուս փուլերում, երբ սկսվի մանկատների լուծարման գործընթացը: Գաղտնիք չէ, որ շուրջօրյա խնամքի հաստատություններում երեխաների 70 տոկոսը հաշմանդամություն ունի: Պետությունը որոշել է որդեգրման եւ խնամակալության գործընթացը պարզեցնել, ավելի մատչելի դարձնել, իսկ թե ինչ է դա նշանակումՙ ավելի հստակ պատկեր կունենանք, երբ նոր երեխաներ որդեգրվեն նոր ընթացակարգով:

Վերադառնանք գիշերօթիկներին, որովհետեւ ծրագրի առաջին փուլի թիրախը հենց այս հաստատություններն են: Պետությունը գիշերօթիկի սանին ամսական հատկացնում էր 117 հազար դրամ: Երեխայիՙ ընտանիք վերադառնալուց հետո աջակցություն գումարի տեսքով չի լինելու. կլինի բնաիրային, հեգաբանական, մասնագիտություն սովորեցնելու աջակցություն, երեխաները կարող են օգտվել ցերեկային խնամքի ծառայություններիցՙ դասապատրաստում, խմբակներ, բայց միեւնույն է, որոշ ժամեր անց պետք է վերադառնան ընտանիք:

Պետական ծրագրի գործառույթներն ու նպատակներն ուսումնասիրելիս հանդիպեցի մի ուսանողուհու: Պարզվեցՙ գիշերօթիկի նախկին սան է: Պատմեց իր մասինՙ սկսած այն պահից, երբ ընտանեկան դժբախտության պատճառով ստիպված է եղել ապրել գիշերօթիկ դպրոցում: 13 տարեկանում զրկվել է ծնողական խնամքից. ազգականները հրաժարվել են նրա նկատմամբ ամենօրյա խնամք տանել. միակ ելքը գիշերօթիկն է եղել: «Չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե գիշերօթիկը չլիներ: Այդ ծանր պահին, երբ դժբախտությունը մեկ վայրկյանում տակնուվրա է անում ընտանեկան երջանկությունդ, ծնողներիդ խլում ու քեզ մեն-մենակ կանգնեցնում անասելի դժվարությունների առաջ, դու երկար-բարակ մտածելու, որեւէ մեկին դիմելու ժամանակ չունես անգամ: Ու ես գնացի գիշերօթիկ: Գիշերօթիկն ինձ շատ բան սովորեցրեց. այնտեղ հասկացա, թե ինչքան տարբեր ճակատագրեր են հավաքված մեկ վայրում, ու ինչքա՜ն մեծ ներուժ, ի՜նչ պարզ երազանքներ ունեն այդ երեխաները: Հավատացեք, նրանց մեծ մասը եթե ապրեր իր կենսաբանական ընտանիքում, ուղղակի կկործանվեր: Չեք պատկերացնի, թե ինչ ընտանիքներ կան. ծնողները գրքի ու կրթության մասին լսել անգամ չեն ուզում. նրանք ինչպե՞ս պիտի դաստիարակեին իրենց երեխաներին: Իսկ գիշերօթիկի ուսուցիչները մեզ անընդհատ սովորեցնում էին, որ պիտի կրթվենք, գիտելիք ստանանք, որ լավ ապագա, լավ տուն, լավ ընտանիք ունենանք: Այդ երեխաները նման խոսքեր իրենց տանը երբեք չէին լսում»:

Աղջիկը պատմում է, որ երբ գիշերօթիկից դուրս էին գալիս ու հանրակրթական դպրոց գնում, իրենց առաջին հալածողները հենց այնտեղի ուսուցիչներն էին լինում, որոնք գիշերօթիկի ու սովորական դպրոցի երեխաների միջեւ խտրականություն էին դնում: Անցանկալի երեխայի կարգավիճակում շատ գիշերօթիկցիներ են տարիները գլորել, չափահաս դարձել, մտել կյանք: Ոմանք հաղթահարել են բարդույթները, ինքնուրույն կամ բարի մարդկանց շնորհիվ լավ ապագա կերտել: Մեր հերոսուհին գիշերօթիկի տնօրենի եւ աշխատակիցների մասին խոսում է այնպես, ինչպես երեխան կխոսի հոգատար ու սրտացավ հարազատ մոր մասին: Նրանք հերթով իրենց տանը պահել են աղջկան, որովեհետւ գիշերօթիկի պատերից դուրս նա գնալու տեղ չի ունեցել, տեսել են, որ երեխան ուսման նկատմամբ մեծ հակումներ ունի, ամեն ինչ արել են, որ նա պարապի ու բուհ ընդունվի:

Դժվար ժամանակներն անցել են. հիմա աղջիկն իր մոր հետ է ապրում, սովորում է, միաժամանակ աշխատում: Երբ ուզում է պատկերացնել, թե ինչ կլիներ իր հետ, եթե գիշերօթիկն ու նրա աշխատակիցները չլինեին իր կյանքում, այդ մտքից անգամ սարսափում է: Պատմում է, որ ինքը միակը չէր գիշերօթիկում. շատ երեխաներ տարիների ընթացքում սննդից, հագուստից, տաք ննջարանից բացի, նաեւ հոգեկան աջակցություն են ստացել, որից սեփական ծնողների դեպքում զրկված են եղել: «Մեր քաղաքում թափառական շատ երեխաների էի տեսնում: Ծնողները նրանց փողոց էին ուղարկում մուրացկանություն կամ գողություն անելու: Մենք շոր էլ ունինք, կոշիկ էլ, իսկ նրանք ցուրտ ձմեռներին համարյա մերկ էին: Քանի՜ անգամ եմ գնացել նրանց ծնողների մոտ, խնդրել, որ երեխաներին գիշերօթիկ բերեն, մերժել են: Ասում էին. «Գիշերօթիկ բերենք, բա մեզ ո՞վ պահի: Մենք աշխատանք չունենք, իսկ իրենք երեխա են, գոնե փող են մուրում, տուն բերում»: Հետո էլ եմ տեսել այդ երեխաներին. մեծացել էին, բայց էլի փող էին մուրում: Եթե գիշերօթիկ գային, հաստատ, այդ ճակատագրին չէին արժանանա. ուսուցիչները նրանց հոգեբանությունը կփոխեին, ուրիշ մարդ կդարձնեին»,- հավատացնում է մեր հերոսուհին:

Իհարկե, գիշերօթիկներում միայն փրկված ճակատագրեր չեն լինում: Քողարկված ու գաղտնազերծված տխուր պատմություններ էլ կան: Ի վերջո, այդ հաստատություններում մարդկային ու ընտանեկան ձախողված իրողությունների անմեղ մեղավոր երեխաներ են հավաքվածՙ տարբեր մտածելակերպով, տարբեր դաստիարակությամբ ու տարբեր բնույթով:

Շարունակելի..

Նախորդ գրառումը

ՆՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՐՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԸ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ… ԿԱԼԻՖՈՐՆԻԱՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԸ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ... ԿԱԼԻՖՈՐՆԻԱՆ

Լրահոս

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական