Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐՙ ՈՉ ԳԱՂՏՆԻ, ԲԱՅՑ ԹԱՔՈՒՆ

25/10/2019
- 25 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները նախարարների ու փոխնախարարների աշխատավարձի հավելումների վերաբերյալՙ գոհացուցիչ պատասխանների փոխարեն նոր հարցեր առաջացրեցին: «Լուսավոր Հայաստանի» առաջնորդի եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչի հարցադրմանը ի պատասխան վարչապետը առավել խճճեց խնդիրը, եւ նրա պատասխանից պարզ չդարձավ, որ ընթացիկ տարվա մարտի 1-ից ի վեր նախարարներին ու նրանց տեղակալներին վճարվող ամսական գումարները աշխատավարձի՞, թե՞ պարգեւավճարի անվան տակ են տրվում: Միայն փաստվեց, որ այդ հավելումները ԱԺ-ի կողմից նախապես հաստատված պարգեւավճարների ֆոնդից են եղել եւ ոչ թե, ուզեցավ հասկացնել վարչապետը, ինչ-որ անհայտ աղբյուրից: Խնդիրը առավել խճճվեց սակայն, երբ վարչապետը հայտարարեց, թե «ընդունված որոշման արդյունքում որոշ նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են, մյուսներինըՙ կրճատվել»: Ի՞նչ է նշանակում դա, նկատի ունեմ ոչ թե բարձրացված, այլ կրճատվա՛ծ աշխատավարձերը կամ պարգեւավճարները: Չհասկացվեցՙ պատժամիջո՞ց է կիրառվել վերջինների դեմ, եւ եթե այոՙ ինչո՞ւ: Մտքի հանգստություն չպատճառեց նաեւ վարչապետի հաջորդ պատասխանը, թե այդ հավելավճարներն արվել ենՙ «որպեսզի նախարարները սեղմված վիճակում չհայտնվեն եւ ինքնուրույն իրենց պարգեւավճարներ չգրեն»… Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ նախարարներից ոմանք էլ «սեղմված» չեն, հետեւաբար կարելի է նաեւ նրանց աշխատավարձերը կամ պարգեւավճարները չբարձրացնել, այլ նույնիսկՙ կրճատել: Ինչո՞ւ, լավ չե՞ն աշխատում, ծանրաբեռնված կամ «սեղմված» չե՞ն: Այդ պարագայում նրանք չե՞ն դիմի «ինքնուրույն իրենց պարգեւավճարներ գրելու» քայլին, այն էլՙ կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթություն հայտարարած մեր երկրում:

Պետական պաշտոնյաների աշխատավարձի հարցը եւ հասարակ քաղաքացիների միջին աշխատավարձի հետ դրա համեմատության չափը, ինչպես բոլոր երկրներում, հետաքրքրում է հասարակությանը, բնական շահագրգռվածությամբ: Նաեւՙ ինձ: Հետեւաբար կարդացի Wikipedia-ի 2019 թ. ապրիլ ամսվա տվյալները Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամների ու վարչապետի աշխատավարձերի մասին: Պարզվեց, որ Մեծ Բրիտանիայի Ներկայացուցիչների պալատի (Լորդերի պալատի անդամները աշխատավարձ չեն ստանում, այլՙ ընդամենը օրավարձՙ նիստերին մասնակցելու ամեն օրվա համար) անդամների տարեկան հիմնական աշխատավարձը 2019 թ. ապրիլ ամսվա դրությամբ ընդամենը 79468 ֆունտ ստերլինգ է, այսինքն միջին աշխատավարձից շուրջ 15 տոկոսով միայն բարձր, կաբինետի անդամներինըՙ շուրջ 97 հազար, իսկ վարչապետինըՙ շուրջ 152 հազար:

Անշուշտ բոլորիս հասկանալի է, որ Բրիտանիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է համեմատել Հայաստանը, ո՛չ էլ նրա վարչապետի աշխատավարձըՙ Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որտեղ վերջինները շուրջ 40 տոկոս ավելի բարձր են վճարվում: Սակայն մի կարեւոր հանգամանք կա, որից կարող ենք օրինակ վերցնել մեր բարձրաստիճանների եւ խորհրդարանականների վարձատրության հարցը լուծելիս: Մեծ Բրիտանիան Եվրոպայում Շվեդիայից հետո ամենաբարձր տեղն է գրավում պետական բարձրաստիճաններին այլ առավելություններ ու դյուրություններ տրամադրելու գործում: Ոչ միայն կենսաթոշակները նկատի ունեմ, այլեւ Լոնդոնում չբնակվելու պարագայում տուն վարձակալելու, գրասենյակ եւ աշխատակազմ ունենալու, տրանսպորտից օգտվելու, առողջության եւ արձակուրդային ծախսերի, նույնիսկ երեխաների ուսման վարձը վճարելու համար: Այսինքն համեմատաբար ցածր աշխատավարձ, բայց սոցիալական մեծ արտոնություններ:

Այո, ժողովրդավարական երկրներում պետական պաշտոնյաներն առհասարակ վայելում են հավելյալ մի շարք առավելություններ, որպեսզի նրանք, այսպես ասածՙ «մրցունակ» լինեն մասնավորի նկատմամբ, որպեսզի պետական աշխատանքը գրավիչ լինի հավակնորդների համար: Մանավանդ մեր օրերում, երբ եվրոպական գրեթե բոլոր երկրներում երիտասարդները խորշում են պետական պաշտոններից, եւ իշխանությունները համալսարանական հատուկ կրթաթոշակ են տրամադրում նրանցՙ ավարտելուց հետո առնվազն 5 տարի պետական համակարգում աշխատելու պայմանով:

Մինչդեռ մեր երկրում պետական պաշտոնը, մանավանդ բարձրը եւ «յուղոտը», երիտասարդների համար դեռեւս մնում է երազելի իդեալ, որին պետք է ձգտել ամեն գնով, ծնողներով, ընկերներով, ազգուտակով: Պատճառը պարզից էլ պարզ է: Եվ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ գալիք վարչապետները, որքան էլ կատաղի կռիվ տան կաշառակերությունն ու նրա տարատեսակները վերացնելու համարՙ չեն կարող արմատախիլ անել այն: Մինչեւ որ չբարձրանա ընդհանուր ազգաբնակչության կենսամակարդակը եւ երկիրը հասնի այնտեղ, որ պետական որեւէ պաշտոն չլինի նախընտրելիՙ քան մասնավորը:

Հետեւաբար ի զուր է ներկայիս վարչապետի ջանքերը աշխատավարձի բարձրացումով, պարգեւավճարներով եւ այլ ձեւերովՙ փաստորեն կաշառելու իր պաշտոնյաներինՙ որպեսզի… չկաշառվեն: Այն էլՙ եթե ոչ գաղտնի, ապա թաքուն, վկայակոչելով ինչ-որ ֆոնդ, որը հիշեցնում է նախկին իշխանությունների հատուկ մի գանձարկղը, որտեղից ծրարներով փող էր դուրս գրվում ամեն ամիս:

Պետական պաշտոնյան պետք է օրինավորապես եւ ըստ արժանվույն վարձատրվի: Վարձատրությունՙ որին եթե համաձայն չէՙ թող չստանձնի պաշտոնը: Պետական պաշտոնը նաեւ նվիրում է պահանջում, էլ չխոսելով հայրենասիրության մասին:

Նախորդ գրառումը

ԻՆՉՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵՑԻՆ ՍԻՐԻԱ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԲԱՆԱԿԻՆ ՏՐՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԲԱՆԱԿԻՆ ՏՐՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Լրահոս

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական