Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԱՐՈՂ ԵՆ ՏԵՍՆԵԼ ՉԵՌՆՈԲԻԼԸ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրելՙ համաձայն որիՙ այսուհետեւ զբոսաշրջիկները կարող են այցելել Չեռնոբիլ: Սրանով Զելենսկին փորձում է աշխարհի զբոսաշրջության ուշադրությունը սեւեռել Ուկրաինայի վրա: Նա նաեւ հայտարարել է, որ տեղում ներդրումներ անելը խրախուսվում է:

Հիշեցնեմ, որ Չեռնոբիլի ատոմակայանիՙ 1986թ. ապրիլի 26-ի պայթյունից հետո այնտեղ խոշոր ռադիացիոն դաշտ էր ստեղծվել, որի արդյունքում ցայսօր արգելված էր մարդկանց մուտքը տարածք:

Միջազգային առողջապահական որեւէ կառույց դեռ չի արձագանքել այս հայտարարությանը: