Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՄՆՈՐՈՒՄՆԵՐ

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսորԱրդեն երկար ժամանակ է մեր հանրապետության կյանքը խիստ քաղաքականացված է: Այս օրերին եւս նույն վիճակում ենք: Այդ ամենում հստակ է մեկ բան. բոլորն անխտիր եւ բնականաբար ուզում են լավ ու երջանիկ ապրել, յուրաքանչյուրն իրեն համարում է բոլորից խելացի եւ փորձում է դասեր տալ մարդկանց, սովորեցնել լավ ապրելու բանաձեւը եւ դրան հասնելու բարեփոխումների ձեւերն ու մեթոդները: Ամենահետաքրքրականն այն է, որ ստացվել է մի իրավիճակ, երբ անկախ տարիքից, մասնագիտությունից ու հասարակության մեջ ունեցած դիրքից, բոլորն սկսել են գրել, հարցազրույցներ տալ, կլոր սեղանների ու կոնֆերանսների մասնակցել եւ ապացուցել, որ իրենք ամենաճիշտն ու հեռատեսն են, գիտեն լավ ապրելու գաղտնիքները եւ այլն:Երբ այս ամենը փորձում ես վերլուծել, խորքային ու ընդգրկուն դիտարկումներ կատարել, ակամա հանգում ես հետեւյալ պարզ, սակայն շատ-շատերիս համար անընդունելի մի բանաձեւումի` բոլորս ուզում ենքՙ ամեն ինչ բարեփոխվի, բայց դա մեզ չվերաբերի, իսկ իրական կյանքում այդպես չի լինում: Գաղտնիք չէ, որ մեր կյանքի ու իրականության մասին կան բացարձակ իդեալականի պատկերացումներ, եւ կա իրական վիճակ: Հիմա մենք ուզում ենք իդեալականն ունենալ, բայց երկար ժամանակ չենք ունենա, որը բնական է, քանի որ իդեալականի հիմքը դեռեւս չունենք: Այսինքնՙ դեռ տնտեսությունը բավարար չափի զարգացած չէ, բավարար չափով ազդեցության ոլորտները վերացված չեն, միջին խավը բավարար կայացած չէ: Կարճ ասած` դեռ «տնտեսական հեղափոխությունն» իրականություն չէ, որն էլ ենթադրում է քաղաքական միավորումների կաշկանդվածություն եւ որոշակի ազատությունների սահմանափակում:Գաղտնիք չի, որ մեկ տարվա մեր ընթացքը լի էր թերություններով, բայց կարեւորն այն է, որ հիասթափությունը մեծ չէ, քանի որ ամեն ինչ միտված է լավագույն ապագային: Իսկ ավելի կարեւոր է ամեն ինչ անել, որ հին բարքերը չվերականգնվեն, քանի որ, ցավոք, հասարակության զգալի մասը սովոր է հենց այդ հին բարքերով ապրել: Դեռ սովետական ժամանակներից մնացած այն իրողությունը, երբ հասարակության ստեղծած բոլոր բարիքները եւ առհասարակ ամեն ինչ կուտակվում էր մեկ կենտրոնում, այնուհետեւ բաժանվում կուսակցական վերնախավի հայեցողությամբ, հետո էլ հետխորհրդային դժվարին ժամանակներում տարաբնույթ օգնությունների տեսքով իրականացված գործառույթները հասցրին նրան, որ մեր օրերում էլ զգալի դերակատարություն ունի ինչ-որ տեղից նպաստ կամ օգնություն ստանալու հույսերով ապրելու սովորույթը: Այդ իներցիայով էլ շատերը ոչինչ կամ գրեթե ոչինչ չանելով սպասում են, որ հրաշք կլինի եւ այս իշխանությունները հրաշք-փայտիկի մեկ շարժումով իրենց կերջանկացնի: Այնինչ ընդամենը հարկավոր է, որ յուրաքանչյուրն իր տեղում փորձի օրենքով ապրել: Բայց արի ու տես, որ քչերն են պատրաստ դրան եւ դա այն դեպքում, երբ բոլորը պատրաստ են դատավորի դեր ստանձնել:Ակներեւ է նաեւ, որ շատերն աշխուժացել ու անթաքույց հրճվանքով քննարկում են խորհրդարանում ուժերի միջեւ վերջին օրերի սրված հարաբերությունները: Մոռանալով, որ միշտ էլ խորհրդարաններում լարվածություն լինում է: Քաղաքական ուժերը տարբեր շահեր են սպասարկում եւ բախումներ բնականաբար միշտ էլ լինելու են: Ի վերջո խորհրդարանը պաշտոնական արարողություն կամ ընտանեկան ընթրիքի սեղան չի, վեճեր էլ կլինեն, բարձր տոն էլ կլինի, փոխադարձ վիրավորանք էլ (փառք տանք Բարձրյալին, որ ամբիոնագրավում, ծեծկռտուք ու խմբակային բախումներ դեռ չկան): Բայց կարեւորը դա չէ, այլ մարդկանց, որոշակի շահեր հետապնդող խմբերի եւ վերջապես ամբողջ հասարակության փոխվելու ցանկությունն է: Հետեւաբար խորհրդարանական այդ բախումներն ինչ-որ անհատի կամ տնտեսվարողի գործունեության ստուգումներով պայմանավորելն ու բացատրելը իրատեսական չէ: Իհարկե, բոլորովին էլ գաղտնիք չէ, որ եթե որեւէ քաղաքական ուժի ապագան կախված է մեկ անհատից, նա միշտ էլ խոցելի է լինում: Առավել եւս, երբ անհատը անթաքույց շեշտում է, որ «ես այսքան ձայն ունեմ, ինձ այսքան ձայն տվեցին», այսինքնՙ նա համարում է, որ քվեներն անձամբ իրենն են եւ… վերջ:Ի վերջո, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս հաշվետու լինենք ինքներս մեզ: Ամեն օր ու ամեն ժամ ինչ-որ ազգաշահ գործ անենք եւ ամենակարեւորըՙ չբավարարվենք ու գոհանանք արածով, դափնիներ ու արտոնություններ չակնկալելով առաջ քայլենք: Գիտակցենք, որ Սուրբ նահատակների հիշատակի օրն անգամ բոլորիս համար պիտի լինի առողջ, ստեղծագործական եռանդով լի եւ դեպի բաղձալի ապագան ընթանալու օր :23.04.2019
 
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ, ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸՙ ԱՆՏԵՍՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ, ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸՙ ԱՆՏԵՍՎՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը  գրում է․ «Միջանցքի» հարցում նոր մանրամասներ Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը քննարկում է թուրք-ադրբեջանական...

ԿարդալDetails

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025

Այս փուլում «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը փողոցային պայքարը և նստացույցը դադարեցնում է. Ապրես Մարգարյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական