Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ ՇՄ. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ԿԱՄ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

19/04/2019
- 19 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՀԱՅԱՍԵՐՅԱՆ

«Պարոն Օրբելյանը կորցրեց իր տնօրեն կեսին, որին սիրահարված էր, նա չարացած է, վիրավորված, կորցրել է ինքնակառավարումը», այսպիսի վերնագրով «Հայկական ժամանակը» վերջերս հարցազրույց է տպագրել Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժիշտ Շմավոն Գրիգորյանի հետ, որում վերջինս թղթակցի կողմից ակնհայտորեն ուղղորդվում է ամեն կերպ պախարակելու համաշխարհային համբավ ու ճանաչում ունեցող արվեստագետին, որն ընդամենը երկու տարում վերակենդանացրեց Թատրոնըՙ հաճախ իր սեփական միջոցների հաշվին, որը երեք անգամ «Grammy» մրցանակին ներկայացված լինելուց հետո, բառացիորեն ամեն օր գնահատանքի վկայականներ է ստանում այնպիսի ատյաններից, ինչպիսիք են աշխարհահռչակ «Metropolitan Operaն», Սան-Ֆրանցիսկոյի քաղաքային եւ շրջանային խորհուրդները, Կալիֆորնիայի նահանգային խորհուրդը, վերջապեսՙ ԱՄՆ Կոնգրեսը… Բայց, պատկերավոր ասածՙ ինչո՞ւ է աղմկում Շմ. Գրիգորյանը…

Մեր ընթերցողից պետք է մի փոքր համբերություն հայցենք…

Մեջբերում Hayacq.com կայքում 02.03.19-ին տեղադրված «Ինչո՞ւ է աղմկում Նազենի Ղարիբյանը. հեռահար նպատակներ» վերնագրված հրապարակումիցՙ Կոնստանտին Օրբելյանի դեմ նախարարի պարտականությունները կատարողի «խաչակրաց արշավանքի» բուն պատճառների մասին.

«…Նազենի Ղարիբյանի բուն նպատակն է դեպի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն ճանապարհ հարթել Կարեն Դուրգարյանի համար:

Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ Կարեն Դուրգարյանը նախկինում, երբ Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորն էր, իր ղեկավարման տարիներին ստեղծել է համանունՙ«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման» հիմնադրամ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է մինչ օրս:

Ուսումնասիրելով հիմնադրամի 2016-2018թթ հաշվետվությունները, մասնավորապես, ուշադրության է արժանանում 2017թ-ի հաշվետվությունը, որտեղ աչքի է զարնում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի փորձասենյակի, մեներգիչների հանդերձարանների, բալետային արտիստների դահլիճների, թատրոնի ճեմասրահի, ծառայողական տարածքների եւ օպերային թատրոնի սանհանգույցների վերանորոգման աշխատանքների համար ծախսված 10.003.000 դրամ գումարը:

Այդ իսկ նպատակով, Hayacq.com-ը, համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածովի դրույթների, հարցում կատարեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնՙ 2016-2018 թթ. թատրոնի շենքում իրականացված շինարարական եւ վերանորոգման աշխատանքների, ինչպես նաեւ ծախսված գումարների եւ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

Թատրոնից ստացանք հետեւյալ ուշագրավ պատասխանը. «Ի պատասխան 2019թ-ի փետրվարի 19-ի ձեր գրությանը, տեղեկացնում ենք, որ 2016-2018 թվականների ընթացքում «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի շենքում 2017թ-ին իրականացվել է Թատրոնի 2-րդ հարկի միջանցքի (ճեմասրահի) կաղնե մանրահատակի վերանորոգում, որի ծախսերը կազմել են 5.400.000 դրամ: Ֆինանսական աղբյուրը «Արդշինբանկ»-ի հետ հովանավորության համաձայնագիրն է»:

Փաստորեն աջակցման հիմնադրամի 2017թ-ի հաշվետվության մեջ նշված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի վերանորոգման համար ծախսված խոշոր չափերի գումարը կասկածների տեղիք է տալիս, որը նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի ուշադրությանն ենք արժանացնում, հուսալով, որ վերջինս սոցցանցերում սկանդալային եւ պարզունակ գրառումների հարթությունից կանցնի իր բուն գործառույթների իրականացմանը»:

Եվս մի փոքր համբերություն, հարգելի ընթերցող, եւ, վերջապե՛ս, կիմանաք, թե ո՞վ է Շմավոն Գրիգորյանը եւ… «ինչո՞ւ է աղմկում»:

Իսկ մեզ թատրոնը տրամադրեց մի փաստաթուղթՙ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շմավոն Գրիգորյանի 28.02.14-ի նամակը, որով նա դիմում է թատրոնի տնօրենի ԺՊ (անվանելով նրան «տնօրեն»)` իր հարազատ հայր հանդիսացող Հրաչ Գրիգորյանին «ՕՐԿԵՍՏՐ ՊԼՅՈՒՍ» նախագծի շրջանակում նույն թվականի մարտի 12-ին անցկացվելիք ոմն «աշխարհահռչակ» երաժիշտ դարբուկահար Ռոնի Բարրակի (Լիբանան) մասնակցությամբ համերգի համար թատրոնի դահլիճը անհատույց եւ մեկ հատ տոմսագիրք տոմսերի վաճառքի համար տրամադրելու խնդրանքով, պատճառաբանելով դա նրանով, որ իբր «համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներին եւ համերգը սպասարկող անձնակազմին» :

…Երբ թատրոնի դահլիճը, որի վարձույթն արժե մեկուկեսից-երկու միլիոն դրամ, տրամադրվում է ինչ-որ մի կազմակերպությանը նույնիսկ չնչին զեղչով, էլ չասենքՙ անվճար, ապա այդ դեպքում անհրաժեշտ է ՀՀ մշակույթի նախարարության համաձայնությունը:

Եվ հենց նույն օրը Հր.Գրիգորյանը դիմումի վրա մակագրում է իր համաձայնության մասինՙ առանց մշակնախի համաձայնության:

Արդարացի լինելու համար նշենք, որ այդպիսի թույլտվություն ստացվել է, սակայն այն տրվել է մարտի 4-ին, այսինքնՙ «պոստֆակտում»:

Եվ սա խախտումներից նվազագույնն է…

(Այս անհեթեթ փաստաթուղթըՙ դահլիճն անհատույց տրամադրելու համար կազմել է թատրոնի իրավաբան Քրիստինե Նաղդալյանը , ով, ի դեպ, մշակնախի գլխավոր քարտուղարի տեղակալի կինն է, որը հիմա զբաղված է նրանով, որ պեղում է ինչ-ինչ «փաստաթղթեր», իբր վկայող Կոնստանտին Օրբելյանին կառավարության կողմից թատրոնի տնօրենՙ օրենքի խախտումով նշանակելու մասին…)

Այստեղ առկա է շահերի բացահայտ բախում. հայրն օրենքի խախտումով բավարարում է հարազատ որդու դիմումը…

Թատրոնի կողմից մեր խնդրանքով տրամադրված մի այլ «բարաթից» տեղեկանում ենք, որ hիմնադրամին ոմն Արտակ Հակոբյանը մոտ մեկուկես միլիոն դրամի չափով նվիրատվություն է կատարել, իսկ հիմնադրամն իրեն անհատույց տարածք է տրամադրելՙ ձայնագրման ստուդիա կազմակերպելու համար… Եվ ո՛չ մի լումա չի տվել թատրոնինՙ որպես տարածքի վարձ: Այսինքնՙ քողարկված կաշառք…

Ըստ մեզ տրամադրված փաստաթղթերի, հիմնադրամը ամեն տարի 25-ից 50 միլիոն դրամ էր ստանումՙ որպես նվիրատվություն տարբեր կազմակերպություններից եւ անհատներից:

Եվ 271 աշխատակցի բաժանվել է մոտ 40 մլն դրամ: իբր Թատրոնի տնօրենը, ամեն անգամ գումար խնդրելով, նամակ էր գրում հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանինՙ այսինչ աշխատակցին տալ, ասենք, 25 հազար դրամ, կամՙ 40, նույնիսկՙ 200 հազար… Եվ մեր տրամադրության տակ ունեցանք հարյուրից ավել այդպիսի նամակ-դիմումներ… Եվ հիմնադրամի հաշվետվության մեջ էլ է նշվում, որ այսքան գումար է հատկացված…

Փաստաթղթերում նշված է, օրինակ, տալ 68 արտիստի 25 հազարական դրամՙ որպես ֆինանսական օգնություն: Կցվում է ստացողների ցուցակը:

Քաջատեղյակ մարդիկ մեզ պատմեցին, որ երբ թատրոնի այն ժամանակվա տնօրենը լքեց թատրոնը, Շմավոն Գրիգորյանը հաշվապահությունից, կարելի է ասելՙ հափշտակեց ֆինանսական օգնություն ստացածների գրեթե բոլոր ցուցակները:

Սակայն իրողությունն այն է, որ արտիստներին փոխանցվել է ավելի քիչ գումար, քան նշված է թղթերում:

Հետքերը ոչնչացվել են…

Երեք տարի այդ «խումբը» զբաղվել է «սուպեր-կոռուպցիոն» գործունեությամբՙ հիմնադրամի միջոցով:

Նրանք ներկայացրել են տարեկան մի քանի միլիոն դրամի հաշիվ, ասենք, թատրոնի ինչ-որ մի մասի վերանորոգման համար, սակայն իրականում եւ ո՛չ մի բան էլ չի արվել, ստուգողներն էլ չեն խորացելՙ մեկիկ-մեկիկ ստուգելու ամեն մի քառակուսի մետրը… Չի բացառվում նաեւ, որ տնօրենի տեղակալ, մի քանի ամիս էլ պաշտոնակատար Հ.Գրիգորյանը աուդիտորներին ինչ-ինչ թղթեր է տրամադրել իր իսկ անունից իբր կատարված աշխատանքների վերաբերյալ, սակայն նոր տնօրեն Կոնստանտին Օրբելյանի կողմից աշխատանքից ազատվելուց հետո նշված անձը տարել է իր հետ բոլոր փաստաթղթերը…

Ուշագրավ մանրամասն. հիմնադրամին տրամադրվել է գրասենյակ թատրոնի շենքում, եւ ոչ մի լումա չի վճարվել վարձակալության համար: Ավելի՛ն, այդ սենյակների վերանորոգումը կատարվել է թատրոնի հաշվին, դրա աշխատակիցներն էլ եղել են թատրոնի անձնակազմից…

Նախնական հաշվարկներով, երեք տարում «կերվել» է մոտ 25 միլիոն դրամ` ասում է մեր աղբյուրը:

Ընդհանուր առմամբ, հիմնադրամը ՀՀ կառավարությունից, «Երեւան» հիմնադրամից, տարբեր կազմակերպություններից եւ անհատներից 100 միլիոն դրամից ավել գումար է ստացել:

Հրաչ Գրիգորյանն աշխատավարձ է ստացել թատրոնից, իր որդի Շմավոնն էլՙ հիմնադրամից:

Թատրոնի «հնաբնակների» կողմից արված եւս մի դիտարկում. հիմնադրամի ստեղծումից ընդամենը մեկ ամիս անց հայր Գրիգորյանը փոխարինեց իր հին «Մերսեդեսը» նորագույնով, որդին էլ նստեց «Range Rover»-ի ղեկին, իսկ քիչ անց էլ Սարյան փողոցի վրա հայտնվեց նրանց պատկանող «Beermania» գարեջրատունը:

Կոնստանտին Օրբելյանը, ստանձնելով թատրոնի տնօրենի պաշտոնը, ազատել է Հ.Գրիգորյանին փոխտնօրենի պաշտոնից, սակայն գործերը դատախուզությանը չփոխանցելով… այնինչ կարող էր:

…Երբ որ 2014 թ. հուլիսին «Գայանե» բալետով թատրոնը հյուրախաղերի Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոն էր գնացել, դրա հետ կապված ծախսերը հոգալու համար ՀՀ կառավարությունը դրամաշնորհ էր հատկացրել: Այնինչ արդեն Սանկտ-Պետերբուրգում հայտարարվեց, որ ամբողջ ծախսերը հոգացել է հիմնադրամը, եւ նույնիսկ Շմավոն Գրիգորյանն էր անձամբ արտիստներին օրապահիկ բաժանումՙ իբր հիմնադրամի տրամադրած միջոցներից: Ավելի՛ն, պետության տրամադրած միջոցներով էր Սանկտ-Պետերբուրգ եկել որդի Գրիգորյանըՙ իբր որպես հյուրախաղերի «կոորդինատոր», ավելինՙ հետն էլ հիմնադրամի աշխատակիցներից մի քանի հոգու էր բերելՙ կրկին թատրոնի հաշվին:

Ամենազոր էին այդ անձինք, վախուսարսափի մեջ էին պահում ամբողջ թատրոնը… Եվ այս ամենըՙ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, թատրոնի «տեր ու տիրակալ» Կարեն Դուրգարյանի «բարձր հովանորավորությամբ»…

Այս առնչությամբ հատկանշանական են լուսահոգի Գեղամ Գրիգորյանի խոսքերը, ասված իր հարցազրույցում «Առավոտ» օրաթերթին 17.12.2015-ին. «…Համենայնդեպս, երեւի մեկ-երկու տարի նվագախումբը գլխավոր դիրիժորի պաշտոն չի ունենա: Ես չեմ ուզում, որովհետեւ գլխավոր դիրիժորը (Կարեն Դուրգարյան) տիրոջ կարգավիճակ էր ստացել, ու մի ձեւ էին գտել, համարենք դա բարեկամություն, յուրայիններ, բայց մարդկանց այդ մի մասը միշտ ստանում էր ավել փողերՙ ֆոնդի միջոցով եւ այլ ճանապարհներով: Դա, բայց կաշառքի մի միջոց էր, որը կոլեկտիվին բաժանում է մի քանի մասի ու շատ տգեղ մթնոլորտ էր ձեւավորվում թատրոնում: Խրախուսում, անշուշտ, պետք է լինի, բայց պետք է լինի լավ աշխատանքի համար եւ ո՛չ թե յուրայինների համար: Մարդիկ պետք է հասկանան, որ թատրոնում նման երեւույթներ չեն կարող լինել, որովհետեւ թատրոնը պետք է իր գործով զբաղվի, եւ ո՛չ թե նման խարդախություններով…» :

Եվ թատրոնում հայտնաբերված 92 միլիոն դրամի պակասորդը, որ հայտնաբերել են վերահսկիչ մարմինները, կատարվել է 2014-16 թթ.ՙ այս «բանդայի» կողմից, իսկ Նազենի Ղարիբյանը վերագրել է այն Մաեստրո Օրբելյանին, եւ հենց այդպես էլ ներկայացրել վարչապետ Փաշինյանին: Պատահական էլ չէր, որ հենց մյուս օրը Ղարիբյանը հերքեց իր իսկ կողմից հնչեցրած զրպարտանքը:

Փաստորեն, մինչեւ «թավշյա հեղափոխությունը» երկրում, Մաեստրո Օրբելյանը հեղափոխություն կատարեց թատրոնում. նա մաքրեց այն բոլոր նմանատիպ կոռումպացված էլեմենտներից:

Եվ հենց այսպիսի անձանց հետ է «կապվել» «հեղափոխական» Նազենի Ղարիբյանը:

Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ հենց Հրաչ Գրիգորյանին էր Նազենի Ղարիբյանը նշանակել թատրոնի տնօրեն, ինչին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես պարզվեց Կոնստանտին Օրբելյանին` թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու դեմ բողոքող աշխատակիցների եւ իր հանդիպման ընթացքում, տեղյակ չէր, եւ միայն վարչապետի միջամտությունը տապալեց մադամ Ղարիբյանի «պլանը»:

Ավելինՙ Ղարիբյանը վարչապետին ներկայացրել էր այնպես, թե իբր Օրբելյանը զբաղեցնում է երեք պաշտոնՙ ներառյալ գլխավոր դիրիժորինը, սակայն ԱԺ պատգամավորներից մեկի գրավոր հարցմանն ի պատասխան նա նշել է միայն երկուսը…:

Նախորդ գրառումը

ԼԻԼԻԹԻ, ՊԱՊԻ ԵՎ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԼՈԲԱԼ ԿԱՊԵՐ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԼՈԲԱԼ ԿԱՊԵՐ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ

Լրահոս

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով. նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ

07/07/2026

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և...

Կենդանաբանական այգուց հաստատում են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է

07/07/2026

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն...

Առաջին դասարանցիների ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին

07/07/2026

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի...

Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել

07/07/2026

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի...

Ընդդիմադիր ուժերը դիմելու են ՌԴ-ին, որպեսզի գործող սահմանափակումները վերանայվեն. Կարապետյան

07/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել ՌԴ-ին,...

Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց զապորոժեց էր՝ ոչ մի գազ չվերցրեց. Սամվել Կարապետյան

07/07/2026

Լրագրողներն այսօր Սամվել Կարապետյանին հիշեցրեցին՝ վերջին անգամ դատարանի բակում ինքը հայտարարել էր, որթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա։ Լրագրողները...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական