Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

22/03/2019
- 22 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Սպասվում է դեսպանատների բացում

Օրերս Իսրայել այցելեց Հայաստանի պատվիրակությունը ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Իսրայելում ՀՀ ոչ ռեզիդենտ դեսպան Արմեն Սմբատյանը, Հայաստանում Իսրայելի պատվո դեսպան Աշոտ Շահմուրադյանը: Այս կապակցությամբ «Իսրայել-Հայաստան» հանրային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը հայտարարել է, որ իսրայելական կողմի հետ քննարկվել են զանազան հարցեր, այդ թվումՙ դեսպանատան բացումը եւ Հայաստանում Իսրայելի նոր դեսպանի նշանակումը: Նա նշել է, որ դեսպանատան բացումը կարող է լուծել մի շարք հարցեր, բարելավել հարաբերությունները տնտեսական ոլորտում, նպաստել տարբեր ֆիրմաների հետ շփումների հաստատմանը, խթանել երկու երկրների համագործակցությունը:

Ավելի վաղ, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում խոսել էր երկու եկրներում դեսպանությունների բացման հնարավորության մասին: Ներկայումս իսրայելցիները պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, որոնք նախատեսված են առաջիկա ապրիլի 9-ին, ըստ այդմ, նոր կառավարություն կկազմվի մայիսից ոչ շուտ: Դրանից հետո հնարավոր է Զոհրաբ Մնացականյանի այցը Իսրայել:

Իսկ Հայաստանի ինչի՞ն է պետք Իսրայելը: Կան որոշ տեսանելի բաներ: Իսրայելում ապրում է պատկառելի հայ համայնք: Երուսաղեմում է գտնվում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սրբազնագույն վայրերից մեկը: Հայերն այնտեղ ունեն պատրիարք, որի հարաբերությունները Մայր Աթոռ սբ. Էջմիածնի հետ վերջին տարիներին այնքան էլ հարթ չեն: Ավելի դժվար է փնտրել հարցի պատասխանը, եթե երկկողմ հարաբերություններին նայենք ԼՂ հակամարտության համատեքստումՙ հայ-ադրբեջանական դիմակայության տեսանկյունից: Բաքուն Իսրայելի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, բայց դա նրան չի խանգարում իսրայելցիների հետ հաստատել տնտեսական, էներգետիկ եւ ռազմատեխնիկական սերտ համագործակցություն:

Ճիշտ է, ինչպես նշում է բաքվեցի փորձագետ Էլդար Մամեդովը , երկկողմ հարաբերությունների շուրջ կառուցվում են բազմաթիվ հորինվածքներ եւ ենթադրություններ: Նրա խոսքերով, երկու պետությունները միմյանց համար առանձնապես արժեքավոր գործընկերներ չեն: Իսրայելը ձգտում է ամրապնդել փոխհարաբերությունները ոչ արաբական, չափավորական մահմեդական երկրների «արտաքին շրջանակի» հետ, որոնց մեջ Ադրբեջանը գլխավոր օղակներից մեկն է: Անշուշտ, այստեղ կարեւոր նշանակություն է տրվում Իրանին, որը բացասաբար է ընկալում Բաքվի եւ Թել-Ավիվի դաշինքը: Այդուհանդերձ, Ադրբեջանի իշխանությունները հնարավորություն ունեն Արեւմուտքի հետ երկխոսություն վարել ոչ միայն Եվրոմիության եւ ԱՄՆ-ի, այլեւ Իսրայելի միջոցով, որի լայնընդգրկուն դիվանագիտությունը դուրս է գալիս Մերձավոր Արեւելքի շրջանակներից:

Ադրբեջանական դիվանագիտությունը հաշվի է առնում նաեւ Վաշինգտոնում գործող իսրայելական հզոր լոբբին, որը հակադրվում է հայկականին: Ճիշտ է, այդ քաղաքականությունը միչեւ օրս Բաքվին հաջողություն չի բերել Արցախի հարցում: Ինչ վերաբերում է Հայաստանին, որը գրեթե զրոյական առեւտրային հարաբերություններ ունի Իսրայելի հետ, այնտեղ ՀՀ դեսպանության բացումը, փաստորեն, կնշանակի Մերձավոր Արեւելքում Երեւանի դիվանագիտության շրջանդարձ, պասիվությունից անցում ակտիվությանՙ Անդրկովկասում տարածաշրջանի հակամարտությունների անդրադարձման պահին: Ըստ որում, շրջադարձը կատարվում է այն ժամանակ, երբ Մերձավոր Արեւելքում կայունանում են Հայաստանի դաշնակից Ռուսաստանի դիրքերը, իսկ դեպի Թել-Ավիվ Հայաստանի տեղաշարժը, ամենայն հավանականությամբ, չի խրտնեցնի Թեհրանին:

ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի կարծիքով, «Թեհրանում դրան կվերաբերվեն ըմբռնումովՙ պայմանով, որ ՀՀ մերձավորարեւելյան քաղաքականության մեջ իրանական ուղղությունը վճռականը մնա ամենքին հայտնի հանգամանքների բերումով»: Բացի դրանից, «դեսպանատան բացումը ինքնին չի նշանակում իրադրության փոփոխություն, եթե բացակայում է երկխոսության համապատասխան օրակարգը»: Ի դեպ, ս.թ. փետրվարի սկզբներին ՀՀ կառավարությունում քննարկվեց նաեւ Քաթարում դեսպանատուն բացելու հարցը: Վերջինս պատրաստակամություն է հայտնել հոգալու ՀՀ ներկայացուցչության ծախսերի մի մասը: Դա գնահատվեց որպես Պարսից ծոցի շրջանում Հայաստանի ներկայության ուժեղացման ձգտում:

Իսրայելի համար Հայաստանը կարող է արժեքավոր լինել նրանով, որ, նախ եւ առաջ, այդ քրիստոնեական երկիրը դավանաբանական կապերով կապված չէ տարածաշրջանի մահմեդական երկրների հետ եւ ի վիճակի է գործի դնել տարածաշրջանում առկա սփյուռքյան կապիտալը: Սակայն հայտնի է, որ, ավելի վաղ, Մերձավոր Արեւելքի հայկական քաղաքական կազմակերպությունների մի մասը հանդես է եկել արաբական երկրների եւ «Համասի», Պաղեստինի ազատագրման կազմակերպության, «Հզբոլլահի» օգտին եւ ընդդեմ Իսրայելի, ինչը ազդել է Իսրայելի եւ Հայաստանի հարաբերությունների վրա: Այժմ իրադրությունը կարող է փոխվել: Առավել եւս, որ Բաքուն մերձավորարեւելյան որոշ իրադարձությունների նկատմամբ հանդես է բերում այսպես կոչված «մահմեդական համերաշխություն»:

Բայց եթե հավատանք հրապարակված տեղեկություններին, Իսրայելին, Կիպրոսին ու Լիբանանին հարող միջերկրածովյան ջրերում հայտնաբերվել են բնական գազի հսկայական պաշարներ: Իսրայելցի մի շարք փորձագետների կարծիքով, դա կարող է խաչ քաշել Բաքվի հետ Թել-Ավիվ էներգետիկ համագործակցության վրա: Իսկ չկարգավորված ԼՂ հակամարտության պայմաններում Իսրայելում ՀՀ դեսպանության ընդունումը կաող է է՛լ ավելի բարդ խնդիրներ հարուցել Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում: Անկարան Իսրայել-Հայաստան մերձեցումը կարող է ընկալել այնպիսի իրադարձությունների շարքում, ինչպիսիք են իսրայելցիների հարաբերությունների ամրապնդումը Կիպրոսի, Հունաստանի, Ռումինիայի եւ Բուլղարիայի հետՙ ի հակակշիռ Թուրքիայի:

Իսրայելցի վերլուծաբան Ավիգդոր Էսքինի կարծիքովՙ «մերձավորարեւելյան ակումբում Հայաստանի ներգրավվումը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում»: Իսկ բաքվեցի փորձագետ Հուսեյնբալա Սալիմովը Axar.az կայքում, սեփական աղբյուրներ վկայակոչելով, գրում է, որ Իսրայելը հերթական երկիրն է, ուր պետք է այցելի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ որ Հայաստանի դեսպանատան բացումը արդյունավետ քայլ է լինելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ ԷԼ ԿՈՒՆԵՆԱՆՔ

Հաջորդ գրառումը

«ԱՐԷ» ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԱՊՐԻԼԻ 4-ԻՑ ՍԿՍՈՒՄ Է ԻՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՌԱՆՉՊԱՐԻՑՙ ԲԵՐՔԱՇԱՏՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական