Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԳԱՍԱՎՈՐ ԿՅԱՆՔ ՈՒ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐ ԱՆՀԱՇՎԵԼԻ

01/03/2019
- 01 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Անցյալ դարի 70-80-ական թվականներին Հայաստան աշխարհում առավելաբար երկու «Գարուն» հատուկ անուն էր ձայնձայնվում. մեկն իր ծննդյան օրհնյալ օրվանից մեր երիտասարդությանը գարնանային թարմ շունչ բերած «Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիրն էր, մյուսը` համանուն Կարի արտադրական միավորումը: Վերջինիս արտադրած նորաոճ, բարձրաճաշակ հագուստը փնտրվում էր նա- Հայաստանից դուրս, արտերկրներում: Գիտեինք, որ բարի համբավ վաստակած «Գարուն» կարի արտադրական միավորման գործիմաց տնօրենը մեր ժողովրդի արժանավոր դստրերից Գոհար Ենոքյանն է: Լիարյուն, արժանապատիվ ու ավանդապահ հայուհի, հետաքրքրական մարդ-անհատականություն, որը դեռ-ս 7-14 տարեկանում տեսել, սեփական մաշկի վրա զգացել է ընտանիքով բռնադատվածի սիբիրյան դժոխքի ամբողջ դառնությունը, իսկ հետագայում վայելել աշխատանքային փառավոր հաղթանակների բերկրանքը:

Նպատակասլաց ու ձեռներեց, իր գործի գլուխ կանգնած նվիրյալը, որն, իրավամբ, Հայաստանի թեթ- արդյունաբերության տաղանդավոր կազմակերպիչներից էր, նվաճումների բարձագնա իր ուղին հենց ինքն է հարթել: «Գարուն»-ը հանրապետության այն սակավաթիվ ձեռնարկություններից էր, որը սեփականատիրոջ անդուլ ջանքերի շնորհիվ անդադրում աշխատեց -՛ մութ ու խավար տարիներին, -՛ դրանից շատ հետո:

…Գոհար Ենոքյանի համար պայքարի – ինքնադրս-որման մի նոր ճակատ եղավ 1988-ին սկսված Ղարաբաղյան ազատագրական շարժումը` իր հերոսականությամբ ու դրամատիզմով: Համաժողովրդական ցասման ներքին այրումով բռնկուն` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Գոհար Ենոքյանը, Խորհրդային ամենաբարձր ատյանում, հիրավի, դարձել էր արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման անվեհեր պաշտպանը, իրեն ծնած ժողովրդի ոգու թարգմանն ու խոսափողը:

Շատերի հիշողության մեջ տակավին վառ են կրեմլյան նիստերի դահլիճից հեռարձակվող ռեպորտաժները, որոնցում խիզախ հայուհին բարձր ամբիոնից գերազանց ռուսերենով ուղղակի մարտնչում էր` դիմակայելով վատահամբավ գորբաչովյան կլանի` Արցախի վրա տեղացած բազմատեսակ ամբաստանություններին ու հերյուրանքներին: Նրա պայքարը սկզբունքային էր` հանուն արդարության – ճշմարտության: Իսկ սումգայիթյան ոճրագործության առնչությամբ նրա խարազանող, բոցաշունչ ելույթի ժամանակ դիտմամբ անջատեցին խոսափողերը… Սակայն դա չխանգարեց աննկուն ու անաչառ Գոհար Ենոքյանին, որպեսզի ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահի ու նրա համախոհների հենց երեսին բարձրաձայն ասի. «Ձեր ձեռքերը անմեղ հայերի արյան մեջ են թաթախված… Դուք պատասխանատու եք Աստծո – պատմության առջ-…»:

…Պայքար, արգասավոր կյանք – բարի գործեր անհաշիվ: Ցավալի է, որ ծննդյան 77-րդ տարեդարձի օրվանից Գոհար Ենոքյանի մասին արդեն խոսում ենք… անցյալ ժամանակով… Կասկած չունեմ, որ նա այժմ հավերժի ճամփորդ է, սակայն մի բան աներկբա է, իր ժողովրդի բարօրության համար իմաստավորված մի ամբողջ կյանք ներդրած գործչի – պարկեշտ հայուհու հիշատակը միշտ վառ է մնալու նրա բազմաբյուր ճանաչողների երախտագետ սրտերում…

Իրավ, Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի :

Բազմաց անունից բարեկամդ`

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍՈՒՀԱՆԴԵՐՁՙ ԴՈՒ ՃԻՇՏ ԵՍ, ՎԱՐՉԱՊԵՏ

Հաջորդ գրառումը

ՕԴՅՈՒԲՈՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԹՌՉՆԱԴԻՏԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՕԴՅՈՒԲՈՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԹՌՉՆԱԴԻՏԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական