Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

01/03/2019
- 01 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՎԻԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Հերթական անգամ ափսոսանքի մեծ ցավով ուզում եմ անրադառնալ այն բացասական դրսեւորումներին, որոնք ուղղված են Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների նկատմամբ: Հայ Առաքելական եկեղեցու յուրաքանչյուր անդամ պետք է ամեն ինչ անի կանխելու Եկեղեցու դեմ ամեն մի դավադրություն, երբ Եկեղեցին դավադիր նշանառության տակ է առնված: Նրանք ուղենիշ ընդունելով ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից ընդունված նոր Հայաստանը, գործի են դրել «Նոր Հայրապետ» դավադիր լոզունգը: Բարոյականության եւ ազգային նկարագրի անօրինական ոտնահարմամբ, նրանք ամենազազրելի հերյուրանքներն են տարածում Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ…վ Հավանաբար այդ արշավի պարզաբանման համար է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված «Պետություն-Եկեղեցի հարաբերությունների պարզաբանման աշխատանքային խումբը»: Մեզ թվում է այդ խմբում պետք է ընդգրկել նաեւ Սփյուռքի մի քանի ներկայացուցիչների: Հիշեցման կարգով ուզում եմ նշել, որ խորհրդային ժամանակներում մեր Եկեղեցին ոչ մի իշխանություն չուներ, սակայն նրանք հաշվի առնելով մեր Եկեղեցու հոգեւոր մեծ դերը հայկական համասփյուռ համայնքներում, օգտագործում էին այն իրենց քաղաքական նպատակների համար:

Նախորդ իշխանությությունների ժամանակ Սուրբ Էջմիածինը եւ Կաթողիկոսը այլընտրանք չունեին, քան իշխանություններին սատարելը, նույնը կարծում եմ նաեւ հիմա պետք է լինի: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո նման վերաբերմունքը կամ քաղաքականությունը վիճելի դարձավ:

Հեղափոխությունից ոգեւորված առանձին ծայրահեղականներ սկսեցին բացականչել, որ նախկին իշխանությունների հետ կապված ամեն ինչ պետք է փոխվի` «Նոր Հայրենիքին նոր Հայրապետ» կեղծ լոզունգը դարձավ օրվա կարգախոսը: Ամենազազրելին այն էր, որ Կաթողիկոսը նույնիսկ ֆիզիկական ոտնձգությունների ենթարկվեց այդ անհավատների եւ աղանդավորների կողմից: Եթե նույնիսկ ընդունենք, որ Եկեղեցին անջատ է պետությունից սկզբունքը, միեւնույնն էՙ պետությունը պարտավոր է պահպանել գերագույն հովվապետին: Պետք է ուրախությամբ արձանագրենք, որ մի փոքր ուշացումով պետական մարմինները սատարեցին Եկեղեցուն եւ նրա գահակալին:

Ուզում եմ հիշեցնել այդ ծայրահեղականներին, որ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու հարաբերությունները կարգավորված են դեռեւս 2005թ. Սահմանադրությամբ ընդունված օրենքով, իսկ 2007թ. Ազգային ժողովի կողմից ընդունվել է «ՀՀ եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը. Ցավոք այդ օրենքը չի համապատասխանացվել 2015թ. Սահմանադրության փոփոխությունների հետ:

Եկեղեցու հակառակորդները ելնելով Սահմանադրության 17-րդ հոդվածից, ըստ որի կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, հանգում են ծայրահեղ եզրակացության, որ Հայ եկեղեցին որեւէ առնչություն չպետք է ունենա ազգային ինքնության, հոգեւոր կյանքի պահպանման եւ զարգացման հետ: Հազարամյակների պատմություն ունեցող Հայաստան աշխարհի գոյությանը սպառնացող բոլոր օրհասական պահերին, երբ վտանգվել է հայ ազգի անվտանգությունը, հաղթող է եղել ազգի միասնական ոգին, որը գլխավորել է Հայ Առաքելական եկեղեցինՙ իր գահակալներով, քանզի հարյուրամյակներ շարունակ մենք չենք ունեցել պետականություն:

Այսօր այս հեղափոխական նոր ժամանակներում եւս ազգային միասնությունը սատարող եւ անխախտ պահող նվիրյալներ են պետք, պետք է հավատ առ Աստված, հավատ Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների նկատմամբ:

Հերթական անգամ մեր հասարակության մեջ ընթանում է միմյանց հերքելու, հակադրվելու սովորությունը: Բոլոր այն դեպքերում, երբ միասնական ենք եղելՙ հաղթել ենք: Այո, հայ ազգի ոգին ու կորովը անպարտելի է, որոնց պահպանման համար անհաղթահարելի վահան է եղել Հայ եկեղեցին: Հայ ժողովուրդը դարեր շարունակ եղել է քրիստոնեության կրողը եւ իր սոցիալական եւ հոգեբանական բոլոր խնդիրները փորձել է լուծել Մեր եկեղեցու շրջանակներում հայ հոգեւորականի անմիջական ուղղորդությամբ:

Շատ ցավալի է, որ Հայոց եկեղեցու եւ նրա Հայրապետի նկատմամբ ոտնձգությունների եւ սրբապղծությունների մասնակից են լինում նաեւ Հայ եկեղեցու առանձին «անառակ որդիներ»:

Անհրաժեշտ եմ համարում հստակ նշել, որ այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին գործում է անսովոր դժվար պայմաններում եւ ողջունում եմ կառավարության նախաձեռնությունը Եկեղեցու ներկայացուցիչների հետ միասին կուտակված հարցերին լուծումներ տալու: Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ ոչ միայն մեր հարեւան, այլ Եվրոմիության երկրներում կրոնը մարմնավորող կառույցների նկատմամբ գոյություն ունի ցայտուն արտահայտված գերհարգալից վերաբերմունք: Նրանց մոտ կրոնական կազմակերպություններին տրամադրվում է որոշակի պետական ֆինանսավորում, մինչդեռ մեզ մոտ Եկեղեցին իր գոյությունը պահպանում է բացառապես անհատ բարերարների շնորհիվ, Վեհափառ հայրապետի նկատմամբ ունեցած մեծ վստահության եւ հարգանքի պայմաններում:

Ամենայն իրավամբ մի առանձին շնորհ, նախախնամություն պետք է համարել Վեհափառ հայրապետի գահակալությունը, նա իր ողջ եռանդով ձեռնամուխ եղավ եկեղեցական ներքին եւ արտաքին կյանքի կազմակերպմանը: Վեհափառ հայրապետի գահակալության ընթացքում Եկեղեցու հոգեւոր վերածնունդը նոր թափ է ստացել: Ստեղծվում են նոր թեմեր, կատարելագործվում է աստվածաբանական կրթության համակարգը, կառուցվում են տաճարներ: Մեր եկեղեցին այսօր ակնառու տեղ է զբաղեցնում համաշխարհային քրիստոնեության հանրության մեջ եւ գործուն մասնակցություն է ունենում միջկրոնական երկխոսությանը:

Այսօր Մայր աթոռն իր նորակառույց հոյակերտ բովանդակությամբ դարձել է հզոր կաճառ: Այսօր եւս մեր Ազգային եկեղեցին եւ նրա Հովվապետը ապահովում են Հայոց Առաքելական աթոռի ժառանգականությունն ու հարատեւությունը:

Ո՞ւմ եք դուք ծառայում, եթե վարկաբեկելով մեր Եկեղեցուն եւ հավատի խորհրդանիշները, ուզում եք մեր ժողովրդի հոգում խեղաթյուրել այդ գոյատեւման խորհրդանիշներից մեկը:

Լիահույս եմ, որ առողջ բանականությունը կհաղթի վերջ տալու մեր ազգին ոչ բնորոշ ներկա սրբապղծությանը եւ ատելությանը, եւ մեր Եկեղեցին եւ նրա Հովվապետը կշարունակեն իրենց սրբազան գործըՙ ի փառս աշխարհասփյուռ հայության միասնականության եւ մեր նորանկախ Հայոց պետականության ամրապնդմանը:

(Հապավումներով)

Նախորդ գրառումը

ԳՅԱՆՋԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ 20 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ՍԻՄՈՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԵՂԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ՍԻՄՈՆԸ ՄՇՏԱՊԵՍ ԵՂԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական