Ուրբաթ, Հուլիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈԼՈՔՈՍԹԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ԴԵՐԲԻՈՒՄ

08/02/2019
- 08 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ.Ծ.

«Անգլիայի գլխավոր քաղաքներից Դերբին դարձավ 2019-ի առաջին քաղաքը, որ ճանաչեց եւ հիշատակեց Հայոց ցեղասպանությունը շնորհիվ ֆոտոլրագրող Ռասել Պոլադի անդուլ ջանքերի արդյունքում արձանագրված իշխանությունների միաձայն քվեարկության», տեղեկացնում է Լոնդոնից դոկտ. Հրաչ Գույումճյանը , հիշեցնելով, որ Էդինբուրգը 2005-06 թվերին դարձել էր Միացյալ թագավորության առաջին քաղաքը, որ ընդունել եւ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունըՙ հակառակ քաղաքական ճնշումների:

Դերբիում այս տարվա Հոլոքոսթի հիշատակման միջոցառումները տեւել են հինգ օրՙ սկսած հունվարի 28-ից եւ ներառել են կրոնական տարբեր արարողություններ Սուրբ Մարիամ մատուռում, որտեղ ընթերցումներ են կատարվել ինչպես Սուրբ գրքից, հրեական քադդիլից, այնպես էլ ղուրանից: Խոհական լուռ մթնոլորտում հայերեն եւ անգլերեն լեզուներով ընթերցվել է Պարույր Սեւակի «Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում» բանաստեղծությունը:

Այնուհետեւ հիշատակման արարողությունը տեղի է ունեցել Գրին վանքի ծառուղում, որտեղ քարեր են տեղադրվել ի հիշատակ Հոլոքոսթի եւ ցեղասպանությունների զոհերին:

Միջոցառման բացումը տեղի է ունեցել քաղաքապետարանում: Ներկա են եղել հրեական, ուկրաինական, հայկական եւ բոսնիական համայնքների ներկայացուցիչները: Հայկական համայնքը ներկայացրել են Լոնդոնում հայկական դեսպանատան հյուպատոս Հայարփի Դրմեյանը եւ Միացյալ Թագավորությունում Հայկական համայնքային խորհրդի ներկայացուցիչներ Վիգեն Հալաճյանը եւ Վահան Գրիգորյանը, խորհրդի փոխնախագահ դոկտ. Հրաչ Գույումճյանի գլխավորությամբ: Հայաստանի հյուպատոսը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր հետեւողական ջանքերի համար: Համայնքային խորհրդի անդամները նույնպես իրենց շնորհակալություններն են արտահայտել եւ քաղաքապետին նվիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր:

Նկար 1. Աստիճանների մոտ: 1-ին շարքում ձախից երրորդըՙ Դերբիի քաղաքապետ Մայք Կարրը, կողքինՙ Հայարփի Դրմեյանը եւ դոկտ. Հրաչ Գույումճյանը, 2-րդ շարքումՙ ձախիցՙ պրոֆ. Ջոնաթան Փաուերսը, Դերբիի քաղխորհրդի առաջնորդ Քրիս Փոլտերը եւ Վիգեն Հալաճյանը:

Նախորդ գրառումը

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՇՐՋԱՆՑՈՒՄ Է ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՇՐՋԱՆՑՈՒՄ Է ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Լրահոս

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026

Մեղսակից է ոչ միայն մեր ընտրություններում գրանցված, արձանագրված, վիճարկված, բողոքարկված ու դեռ շարունակվող «սահմանադրական» խժդժությունների, այլեւ նույնիսկ եվրոպական երկրների նկատմամբ...

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026

Սահմանադրական դատարանը 7 քաղաքական ուժերի (մնացել էին 6-ը) դիմումներով դատաքննության փուլն ավարտել է եւ անցել խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի հուլիսի...

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026

Հունիսի 25-ին Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը գրառում էր արել X-ում՝ «կառավարության հաջորդ նիստում նախագիծ կներկայացնեմ, որ նպատակաուղղված կլինի Իսրայելի...

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026

Գիտնականները զգուշացնում են օվկիանոսների տաքացման լուրջ հետեւանքների մասին: Գերմանական Քիլ քաղաքի Գեոմար օվկիանոսների հետազոտությունների Հելմհոլց կենտրոնի տվյալների համաձայն, ջերմաստիճանի ներկա...

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին լուրը շատերի մոտ կարող է հուզական արձագանք առաջացնել: Ոմանք կասեն, որ հրեական պետությունը...

«Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա: Ինչո՞ւ է ռուս-թուրքական համակարգումը դարձել տարածաշրջանային եւ միջազգային անհրաժեշտություն»

03/07/2026

Հունիսի 26-ին այս վերնագրով հոդված է հրապարակվել եգիպտոսյան «Ալմասրի Ալյոում» (Almasry Alyoum) թերթում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այցը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական