Ուրբաթ, Հուլիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

08/02/2019
- 08 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Նաիր ՅԱՆ

Վիրտուալ իրականությունը կարող է մի վայրկյանում ցնցել հասարակությանը, քաղաքական գործչի մի սենսացիոն արտահայտությունը համացանցային բուռն քննարկումների, հայհոյանքով ու նախատինքով համեմված վեճերի առիթ է դառնում Աստծո ամեն օր: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին չի գոհացնում մեր հիմնի ուղերձը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է պետական խորհրդանիշերը փոխել: Բոլորը բանաստեղծ ու կոմպոզիտոր են դարձել, բոցաշունչ ոտանավորներ են գրումՙ ջանալով հեղափոխական երեւալ, արտահայտել նոր Հայաստանի «թավշյա» ոգին: Ոչ հավակնոտներն էլ խորհուրդ են տալիս մի քիչ համեստ լինել ու սեփական ոտանավորների փոխարեն Չարենցի, Տերյանի, Թումանյանի բանաստեղծությունները վերցնել: «Էլ գող փիսո, էլ քաչալ շուն…». միմյանց սեւացնելու արհեստին վարժված համացանցային հասարակությունն ամեն օր Արցախի հարցից ավելի պետական հիմնի ու դրոշի հարցն է կարեւորում: Համլետյան տվայտանքներով առավոտից երեկո մտատանջվում էՙ լինե՞լ, թե՞ չլինել:

Պետական խորհրդանիշերի փոփոխման խնդիրը ժամանակ առ ժամանակ սրվում է: 9-10 տարի առաջ կոնսերվատորիայում, կոմպոզիտորների միությունում լուրջ քննարկումներ էին ընթանում, անգամ հիմնի ձայնագրված տարբերակների պրեմիերաներ եղան, անվանի մարդիկՙ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Տիգրան Մանսուրյանը, Վլադիլեն Բալյանը, Գեղունի Չթչյանը, Դանիել Երաժիշտը, Ռոբերտ Ամիրխանյանը համակարծիք էինՙ մեր հիմնը պետք է փոխվի: Այն հայկական չէ, ոչ էլ դասական է, մի քանի նոտայի վրա է հիմնված, որի յուրաքանչյուր տողի հնչերանգը ոչ թե բարձրանում է, ինչը հատուկ է հայ երաժշտությանը, այլ իջնում է, ինչը հատուկ չէ հայ երաժշտությանը: Յուրաքանչյուր երկրի հիմն պետք է հզորություն, ուժ, անհաղթելի կամք ներշնչի իր ժողովրդին, նրան բարձրացնի, ինքնավստահություն սերմանի, իսկ Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունը, որը թարգմանություն է, ինչքան էլ խմբագրված լինի, միեւնույն է, թշվառության ու անտերության սերմեր է գցում: 9-10 տարի առաջ մտավորականներն ու արվեստագետները մեծ մասամբ պաշտպանում էին Արամ Խաչատրյանի երաժշտությունը պետական հիմն դարձնելու տեսակետը: «Սովետակա՜ն ազատ աշխարհ Հայաստա՜ն…». նրանք մեծ ոգեւորությամբ երգում էին ու ավելացնումՙ կարելի է սովետականն այլ բառով փոխարինել, մի քիչ խմբագրել ու կունենանք հզոր, խաչատրյանական հիմն:

Հիմա էլ, երբ պետական խորհրդանիշերը փոխելու հարցը քննարկումների կիզակետում է, խաչատրյանական հիմնին վերադառնալու առաջարկներն առաջնագծում են: Ավագ սերունդը խորհուրդ է տալիս, հորդորում, խնդրումՙ մի՛ կրկնեք այն, ինչ եղավ 1990-ականներին, երբ հապճեպ ընդունվեց «Մեր հայրենիք» հիմնը: Նախապես հրահանգված կերպով դահլիճը ոտքի կանգնեցՙ իբր ինքանբուխ ստացվեց, իբր հիմնն այնքան ազդեցիկ էր, որ ինքնաբերաբար բոլորին ոտքի հանեց: Այդպես ձեռքի հետ, ոտքի վրա ընդունվեցՙ առանց մասնագիտական քննարկման, կարծիքների բախումների ու մրցույթի: Այն ժամանակ էլ է Արամ Խաչատրյանի երաժշտության տարբերակն առաջարկվել ու այդպես էլ անտեսվել:

Թե որքան կլրջանա պետական խորհրդանիշերը փոխելու հարցը եւ որ հարթակներում կքննարկվի, հայտնի չէ: Հույս ունենանք, որ 1990-երի նման հապճեպ որոշումներ չեն կայացվի: Այսօրվա իշխանության ներկայացուցիչները սովորել են հանրությանը լակմուսի թուղթ սարքել. մի թեմա են վերցնում, գցում համացանցի բերանն ու սպասում վիրտուալ հանրության արձագանքին. ոչ մի հիմնավորված, մասնագիտական քննություն անցած տարբերակ, ոչ մի լուրջ, խորքային պատկերացում: Կարծես ննջասենյակի պաստառի գույն ընտրելիս լինեն: Այն, որ հասարակության ամենաբարձր օղակից մինչեւ ամենացածրը համակարծիք են, որ հիմնը պետք է փոխվի, ոչ ոք չի վիճարկում, ուրեմն պետք է լուրջ քայլեր անել, ոչ թե հարցին մոտենալ համացանցային վիճաբանությունների մակարդակով:

Հանրության մի հատվածն էլ կարծում է, որ հիմա պետական խորհրդանիշերը փոխելու ժամանակը չէ. ավելի լուրջ, օրհասական հարցեր կան: Ավելի առաջնային է պետականշինությանը լծվելը, կառավարման ճիշտ համակարգ ստեղծելը, գիտակից, փորձառու կադրեր գտնելը: Նոր իշխանություններիՙ խորհրդանիշերը փոխելու առաջարկը հաճախ սվիններով է ընդունվում այն պարզ պատճառով, որ ժողովուրդը դեռ նրանց աշխատանքը գոծնականում չի տեսել, վստահ չէՙ արդյո՞ք կարող են քարը քարի վրա դնել: Երբ լավ աշխատանքի արդյունքները երեւան, այն ժամանակ էլ նոր իշխանությունները պետական խորհրդանիշերը փոխելու իրավունքը կվաստակեն: Քանի դեռ գիտակից դաշտ չկա, յուրաքանչյուր առաջարկ անգիտակցաբար է մեկնաբանվելու, անգիտակից որոշումներ են կայացվելու: Հիմա ով ինչ հումոր, սրամտություն, անեկդոտ ու անպարկեշտ միտք ասես, արտահայտում է ու ինքանդրսեւորման, ինքնարտահայտման հնարավորությունն օգտագործում: Սա լուրջ չէ, պարոնայք, այսպես վերաբերվում եք պետական ու ազգային բոլոր հարցերին:

Այս մթնոլորտում, անհամապատասխանության այս միջավայրում որեւէ լուրջ հարց քննարկելն աբսուրդ է: Բանը նրան է հասել, որ անգամ առաջարկ է հնչում հիմնի բառերի մեջ օգտագործել «թավշյա» եւ «դուխով» բառերը, շատ սրամիտներն են առաջարկում են, մեղա՜, մեղա՜, եռագույնի վրա «թրաշ» նկարել: Սա հումոր չէ, սանձարձակություն ու սրբապղծություն է: Սա հումոր չէ, ծիծաղելի չէ, զավեշտական չէ. սա ողբերգություն է, անարգանք սեփական արժեքների նկատմամբ, որոնց համար հազարավոր հայորդիների արյուն է թափվել, հազարավոր հայորդիներ թեկուզ անհաջող, բայց պետականորեն ճանաչված «Մեր հայրենիքը» շուրթերինՙ Արցախ են ազատագրել, ընկել ու եռագույնով ծածկվածՙ հողին հանձնվել:

Իրականում պետական խորհրդանիշերը շատ կարեւոր են, բայց ավելի կարեւր է ստեղծել հզոր պետություն, բարձր արժեհամակարգ, ունենալ պետական, ազգային բարձր գիտակցություն. հիմնն ու մյուս խորհրդանիշերը դրանից հետո միայն լիարժեք կարտահայտեն պետության ու ժողովրդի իրական ուժն ու ոգին: Ու դա ինքնաբերաբար, ինքնըստինքյան, վստահաբար շատ հաջողված, կատարյալ հիմն կլինի:

Նախորդ գրառումը

ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հաջորդ գրառումը

ՈԼՈՔՈՍԹԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ԴԵՐԲԻՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՈԼՈՔՈՍԹԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ԴԵՐԲԻՈՒՄ

Լրահոս

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026

Մեղսակից է ոչ միայն մեր ընտրություններում գրանցված, արձանագրված, վիճարկված, բողոքարկված ու դեռ շարունակվող «սահմանադրական» խժդժությունների, այլեւ նույնիսկ եվրոպական երկրների նկատմամբ...

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026

Սահմանադրական դատարանը 7 քաղաքական ուժերի (մնացել էին 6-ը) դիմումներով դատաքննության փուլն ավարտել է եւ անցել խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի հուլիսի...

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026

Հունիսի 25-ին Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը գրառում էր արել X-ում՝ «կառավարության հաջորդ նիստում նախագիծ կներկայացնեմ, որ նպատակաուղղված կլինի Իսրայելի...

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026

Գիտնականները զգուշացնում են օվկիանոսների տաքացման լուրջ հետեւանքների մասին: Գերմանական Քիլ քաղաքի Գեոմար օվկիանոսների հետազոտությունների Հելմհոլց կենտրոնի տվյալների համաձայն, ջերմաստիճանի ներկա...

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին լուրը շատերի մոտ կարող է հուզական արձագանք առաջացնել: Ոմանք կասեն, որ հրեական պետությունը...

«Հաքան Ֆիդանի այցը Մոսկվա: Ինչո՞ւ է ռուս-թուրքական համակարգումը դարձել տարածաշրջանային եւ միջազգային անհրաժեշտություն»

03/07/2026

Հունիսի 26-ին այս վերնագրով հոդված է հրապարակվել եգիպտոսյան «Ալմասրի Ալյոում» (Almasry Alyoum) թերթում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այցը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական