Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

08/02/2019
- 08 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Ներկայիս Վաշինգտոնում բնակվող թուրք լրագրողուհի եւ Գեյթսթոուն ինստիտուտի ավագ դասախոս Յուզայ Բուլութը վերոնշյալ վերնագրով հոդվածում անդրադառնում է վերջերս Մոնակոյում հայտնաբերված եւ Կիպրոսի իշխանություններին վերադարձված 6-րդ դարի Սուրբ Մարկոսի խճանկարին, որը գողացվել էր Հյուսիսային Կիպրոսի մի եկեղեցուց, 1974 թվին թուրքական բանակի բռնազավթումից հետո: Հազվագյուտ գլուխգործոցը հայտնաբերել էր հոլանդացի հետազոտող Արթուր Բրանդը եւ հավաստել, որ այն բյուզանդական ժամանակաշրջանի ամենագեղեցիկ նմուշներից է: Հոդվածում Բուլութը կոչ է անում Արեւմուտքին ոչ միայն վերագտնված գլուխգործոցների պարագայում անդրադառնալ Թուրքիայի ոտնձգություններին, այլեւ ավելի հաճախ բարձրաձայնել Կիպրոսի այդ հատվածում արդեն ավելի քան չորս տասնամյակ շարունակվող քրիստոնեական մշակույթի դիտավորյալ համընդհանուր թալանի, կողոպուտի եւ ոչնչացման քաղաքականությանը:

Նշելով 1989-ին Մ. Նահանգներում գտնված եւ վերադարձված Պանագիա Կանակարիա եկեղեցուց գողացված մեկ այլ խճանկարի մասին, նա հավելում է, որ տասնյակ հազարավորներ այդպես էլ մնացել են «անհետ կորած»: «Գողությունները (եւ մաքսանենգ ճանապարհով արտասահման տեղափոխված իրերը) չեն սահմանափակվում միայն Կիպրական (հունական) եկեղեցիներով, այլ տարածվում են նաեւ Երուսաղեմի ուղղափառ պատրիարքության, հայկական (Հալեֆկայի Սուրբ Մակար), Մարոնական (Սկիլուրայի Եղիա մարգարեի) եւ կաթոլիկական եկեղեցիների ու վանքերի վրա», նշում է նա եւ մեջբերում միջազգային կազմակերպությունների զեկույցները:

«Մ. Նահանգների կոնգրեսի 2015-ին հրատարակված զեկույցում նշվում է, գրում է Բուլութը, որ Կիպրոսում աշխատող հնագիտական օտարազգի խմբերը ստիպված էին դադարեցնել իրենց հետազոտությունները հյուսիսային հատվածում 1974-ի դեպքերից հետո: Որոշ հաշվարկներով մոտ 60 հազար ցուցանմուշներ ապօրինի պեղումների հետեւանքում գողացվել են եւ արտահանվել օտար պետությունների աճուրդներում վաճառվելու համար»:

Իսկ Կիպրոսի արտգործնախարարության 2016-ի զեկուցագրի տվյալներով ավելի քան 550 հույն ուղղափառ եկեղեցիներ, վանքեր եւ մատուռներ բռնազավթված տարածքում դիտավորյալ բարբարոսաբար թալանվել են կամ ավերվել: Քրիստոնեական այլ հարանվանությունների բազմաթիվ աղոթատեղիներ եւ եկեղեցիներ վերածվել են մզկիթների, թուրքական բանակի պահեստարանների կամ խոտանոցների: Այս փաստը ապացուցում է, որ զավթողների քաղաքականությունն է ամբողջապես բնաջնջել տեղի քրիստոնեական մշակույթը»:

Ավելի վաղՙ 2012-ին հրատարակված «Քաղաքակրթության կորուստը: Բռնազավթված Կիպրոսում մշակութային ժառանգության ավերումը» խորագրով զեկույցում նշվում է, որ Թուրքիան Կիպրոսի դեմ գործել է երկու գլխավոր միջազգային հանցագործություն: Կղզու մի մասը զավթելուց եւ ինքնիշխան երկիրը երկու մասի բաժանելուց բացի, փոխել է նաեւ կղզու ժողովրդագրական բնույթը: «Դա կիպրական հարցի ամենաողբերգական գործոնն է եւ ցույց է տալիս, որ Անկարան նպատակ է հետապնդում թուրքականացնել գրավյալ տարածքը եւ ապահովել իր մշտական ներկայությունը այնտեղ: 1974-ից ի վեր այնտեղ հաստատված խամաճիկային իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի ոչնչացնեն ամեն ինչ, որ հունական է եւ քրիստոնեական ընդհանրապես» գրված է զեկույցում:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հոդվածը եզրափակում է Բուլութը, մշակութային ժառանգության նման դիտավորյալ ոչնչացումը համարում է պատերազմական հանցագործություն»:

Նկար 1. Պանակիա Կանակարիա եկեղեցին բռնազավթված Կիպրոսում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՈՑԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԵՏԱԽՈՒԶՎԵԼ Է ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական