Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՊԱՆ ՇՐՋԱՆՑՈՒՄ Է ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

08/02/2019
- 08 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Բեռլինը, Լոնդոնը եւ Փարիզը ստեղծել են հաշվարկների հատուկ մեխանիզմ, որպեսզի շրջանցեն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները: Այդ մասին հաղորդում է ֆրանսիկական Le Figaro թերթը: Հունվարի 31-ին Բուխարեստում տեղի ունեցած հատուկ հանդիպման արդյունքների հիման վրա Բեռլինը, Լոնդոնը եւ Փարիզը հրապարակել են համապատասխան համատեղ հայտարարություն:

Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո Ֆրանսիայի, ինչպես նաեւ եվրոպական մյուս երկրների արտաքին քաղաքականությունը կորցրել է իր կողմնորոշիչները: «Անհնար է քիչ թե շատ խելամիտ դիվանագիտություն վարել նման ղեկավարի հետ», վերջերս հայտարարեց ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը: Օրերս Իրանին վերաբերող նախաձեռնությամբ հանդես եկած Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան փորձում են ինչ-որ ձեւով փոխհատուցել պատժամիջոցների հետեւանքով իրենց պատճառված վնասը:

Նոր համակարգը (այն կոչվում է INSTEX, անգլերեն Instrument in Support of Trade Exchangesՙ առեւտրական գործառնությունների աջակցման գործիք), որը հիշեցնում է փոխանակային գործարք, նպատակաուղղված է Իրանի հետ դոլարային գործարքների բացառմանը եւ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների շրջանցմանը: 2003 թվականից Իրանի հետ ակտիվորեն բանակցող եվրոպական երեք խոշոր երկրները ուզում են փրկել 2015 թ. հուլիսին Իրանի հետ ստորագրված միջուկային բազմակողմ համաձայնագիրը, որից նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ անցյալ տարի: Եվրոպական երեք երկրների հայտարարության մեջ նշվում է, որ INSTEX SAS համակարգը ուղղված է Եվրոմիության եւ Իրանի տնտեսական անդամների միջեւ օրինական առեւտրային գործարքների դյուրացմանը:

Բեռլինը, Փարիզը եւ Լոնդոնը ընդգծում են, որ սկզբնական շրջանում համակարգը կօգտագործվի Իրանի համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների առեւտրի համար. մասնավորապես խոսքը դեղագործական արտադրանքի, բուժսարքավորումների եւ գյուղմթերքների մասին է: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը մանրամասնել է, որ Ֆրանսիայում գործարքների տվյալ համակարգը կստեղծվի Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ:

Եթե Թրամփին նախորդած Բարաք Օբաման կողմնակից էր Իրանի հետ երկխոսության, որի շնորհիվ ստորագրվեց իրանական միջուկային ծրագրին վերաբերող 2015 թ. բազմակողմ համաձայնագիրը, ապա Դոնալդ Թրամփի վարչակազմը վերականգնեց Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների ռեժիմը եւ սպառնում է պատժել Իրանի հետ առեւտրական գործարքներ իրականացնողներին: Իրանի հետ փոխադարձ հաշվարկների առնչությամբ Փարիզի, Լոնդոնի եւ Բեռլինի ստեղծած փոխադարձ հաշվարկների մեխանիզմը, միեւնույն ժամանակ, Սպիտակ տան իրանական քաղաքականությանը եվրոպացիների հակազդելու դրսեւորումն է: Եվրոպացիներն առաջին անգամ են բացահայտորեն ստեղծում ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու գործիք: Եվրոպացիները փորձում են ապացուցել, որ ճնշման գործադրմամբ երկխոսության իրականացումը կարող է ուժից ավելի արդյունավետ լինել:

Առայժմ դեռեւս չգործող INSTEX համակարգը միայն առաջին փուլն է Թեհրանի համար: Նման համակարգի տնտեսական արդյունքը առայժմ համեստ է, նույնիսկ եթե ապագայում դրան միանան ուրիշ ոչ եվրոպական երկրներ: Սակայն դիվանագիտության մեջ խորհրդանշական իմաստը հաճախ փաստերից ուժեղ է լինում: Գործելով ի շրջանցումն ԱՄՆ-ի արտատարածքային պատժամիջոցներիՙ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան փորձում են ապացուցել համաձայնագիրը փրկելու իրենց վճռականությունը: Նրանց կարծիքով, նման քաղաքական ուղերձը պետք է Թեհրանին համոզի դուրս չգալու միջուկային գործարքից, կարծում է Le Figaro թերթի հոդվածագիրը:

Հակաիրանական պատժամիջոցների շրջանցման եվրոպական համակարգի էությունն այն է, որ իրանական նավթի գնումների դիմաց վճարումները կատարվում են ոչ թե իրանցիներին, այլ եվրոպական այն ընկերություններին, որոնք Իրանին մատակարարում են դեղորայք, բուժսարքավորումներ, գյուղմթերքներ եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈԼՈՔՈՍԹԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ԴԵՐԲԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական