Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

25/01/2019
- 25 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2018 թ. դեկտեմբերի 14-ին Երեւանում կայացավ գիտաժողով «Ազգային աղետից մինչեւ պետականության վերածնունդ» թեմայի շուրջը, նվիրված Հայոց պետականության վերականգնման 100-ամյակին եւ Իսրայել պետության ստեղծման 70-ամյակին, կազմակերպված Հայաստանի Հրեական համայնքի կողմից, Իսրայելի եւ Հայաստանի մասնագետների մասնակցությամբ: Գիտաժողովին մասնակցում էր եւ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը: Ստորեւՙ նրա զեկուցումը:

Հայաստանը եւ Իսրայելը, հայերը եւ հրեաներն անցել են պատմական երկար ուղի եւ շատ հաճախ խաչվել են նրանց ճակատագրերը: Նրանք ունեցել են վերելքներ եւ անկումներ, երբեմն հայտնվել են օտար նվաճողների տիրապետության ներքո, բայց մշտապես պահպանել են իրենց ազգային ինքնությունը, դիմապատկերը, լեզուն, մշակույթը եւ կրոնական պատկանելությունը, մի խոսքովՙ իրենց ազգային «եսը»: Դա պատմության հրաշքներից մեկն է: Պատմական-քաղաքական տեսանկյունից Հայաստանն ու Իսրայելն ունեցել են ինչպես ընդհանրություններ, այնպես էլ առանձնահատկություններ:

Նախ ընդհանրությունների մասին:

Առաջին, Հայաստանը եւ Իսրայելը պատկանում են միեւնույն աշխարահաքաղաքական արեալին, որը հնում կոչվում էր Առաջավոր Ասիա, իսկ XIX դարի սկզբներիցՙ Մերձավոր Արեւելք: Այդ արեալը իր կարեւորությամբ բացառիկ դերակատարում է ունեցել համաշխարհային պատմության մեջ :

Երկրորդ, հայերը եւ հրեաներն նշված տարածքի հնաբնակներն են: Նրանք ոչ թե եկվորներ, այլ բնիկ, ավտոխտոն ժողովուրդ են: Առաջավոր Ասիան նրանց բնօրրան է, որտեղ նրանք ձեւավորվել են որպես ժողովուրդ եւ ազգ: Այստեղ է կերտվել նրանց պատմությունը, մշակույթը եւ նրանց բնորոշ ազգային սովորույթները:

Երրորդ, Առաջավոր Ասիայում է դեռեւս հնագույն ժամանակներում, մեր թվարկությունից առաջ, ստեղծվել հրեաների ու հայերի պետականությունը: Եղել է հրեական երկու պետությունՙ Իսրայել եւ Իուդեյա ( Judea) անվանումով:

Հայկական պետությունը կրել է Հայաստան եւ Արմենիա անվանումները եւ այժմ ընդունելի է դառնում Արմենիայի նույնականացումը Ուրարտուի եւ Նաիրիի հետ:

Սակայն պետականության հարցում կա մի նրբություն: Խոսքը Հայաստանում Արտաշիսյան դինաստիայի եւ նրա ամենափայլուն ներկայացուցչիՙ Տիգրան Մեծի մասին է: Արքայից արքա Տիգրան Մեծը թագավորել է մ.թ.ա. 95-55 վականներին, մոտ քառասուն տարի: Նրա օրոք հայոց թագավորությունը տանելով փառապանծ հաղթանակներ, մ.թ.ա. 83թ. վերածվեց կայսրության, որի կազմում մտնում էին Առաջավոր Ասիայի մի շարք երկրներ, այդ թվում Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Պաղեստինը, Լիբիան, Փյունիկիան, Հայաստանից վասալական կախման մեջ էին գտնվում Եգիպտոսը, Վրաստանը, միջին ասիական մի շարք երկրներ եւ այլն: Հռոմի սենատոր եւ համաշխարհային հռչակ վայելող փիլիսոփա Ցիցերոնը Տիգրան Մեծին համարել է «Ասիայի ամենահզոր կայսրը»: Մի շարք հեղինակներ մանրամասն անդրադարձել են հայոց կայսրության սահմաններին: Ըստ Մուդավարի, «Տիգրան Մեծի կայսրությունը տարածվում էր արեւելքումՙԿասպից ծովից մինչեւ Միջերկրական ծովըՙ արեւմուտքում, եւ հյուսիսից ՙ Կովկասից մինչեւ Պաղեստին եւ Կիլիկիա հարավ եւ հարավ-արեւմուտքում»: Մեկ այլ հեղինակ նշում է, որ հարավում Հայոց կայսրության ազդեցությունը հասնում էր մինչեւ հրեաների երկիրն այն բանից հետո, երբ Տիգրան Մեծը գրավեց Փյունիկիան եւ Սիրիան: Որոշ աղբյուրներում նշվում է, որ Իուդեայի թագուհինՙ Սալոմե (Sholomzion ) Ալեքսանդրան, որը կառավարում էր երկիրն իր ամուսնու մահվանից հետո, մ.թ.ա. 76-67թթ., դիմել է հայոց արքայից արքա Տիգրան Մեծին Հայոց կայսրության մեջ մտնելու խնդրանքով եւ արժանացել դրական պատասխանի: Սալոմեն այդ քայլին, ըստ աղբյուրների, դիմել է Իուդեայի անվտանգությունն ապահովելու նկատառումներով, հաշվի առնելով Տիգրան Մեծի կայսրության Առաջավոր Ասիայում ամենահզոր պետությունը լինելու իրողությունը եւ հայոց կայսեր մեծահոգությունն ու հանդուրժողականությունը գրաված տարածքների եւ երկրների ժողովուրդների ու ղեկավարների հանդեպ:

Մեր թվարկության 63-330 թվականներին Պաղեստինը գտնվում էր Հռոմի տիրապետության տակ: Հրեաները կորցրեցին իրենց պետականությունը եւ պայքարում էին ազատագրվել հռոմեական տիրապետությունից: Այդ առումով ամենից նշանակալին թերեւս հրեաների 132-136 թթ. աապստամբությունն էր Բառ Կոխբայի ղեկավարությամբ: Ճնշելով ապստամբությունը, Հռոմն արտաքսեց հրեաներին Իուդեայից եւ Իսրայելի այլ շրջաններից: Պաղեստինից հրեաների արտաքսումը կրեց շսրունակական բնույթ, որի հետեւանքով Պաղեստինը համարյա լրիվ դատարկվեց հրեաներից: 1800թ. թվականին Պաղեստինի բնակչությունը չէր գերազանցում երեքհարյուր հազարը, որից միայն հինգ հազարն էր հրեա, մնացածը մուսուլմաններ եւ քրիստոնյաներն էին: XIX դարի կեսերին Պաղեստինում բնակվում էր ընդամենը 12 հազար հրեա, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակինՙ 1914թ.ՙ 85 հազար կամ Պաղեստինի բնակչության ընդամենը 8 տոկոսը:

Այլ ուղղությամբ ընթացավ հայերի եւ Հայաստանի զարգացումը: Եվ դա հանդիսանում է Հայաստանի եւ Իսրայելի զարգացման թերեւս ամենակարեւոր առանձնահատկություններից մեկը: Եթե հրեաների պետությունը կործանվեց եւ նրանք արտաքսվեցին Պաղեստինից, ապա հայերը կարողացան պահպանել իրենց պետականությունը, որի հիմնական բնակչությունը մշտապես հայերն են եղել: Արտաշիսյան դինաստիային (մ.թ.ա.189-մ.թ.-1թվականներ) հաջորդեց Արշակունիների դինաստիան (66 -428 թվականներ), ապա Բագրատունիների դինաստիան (885-1045թվականներ): Հետո համաշխարհային պատմության մեջ տեղի ունեցավ մի իսկական հրաշք: Հայաստանից Կիլիկիա գաղթած հայերը 1080թ Կիլիկիայում հիմնեցին հայկական նոր պետությունՙ Կիլիկիայի Ռուբինյանների իշխանապետությունը, որը 1198 հռչակվեց Կիլիկիայի Հայկական թագավորություն:Կիլիկիայի հայկական պետությունը գոյատեւեց ավելի քան 300 տարիՙ1080-1385 թթ.:

1517 թ. Օսմանյան կասյրությունը նվաճեց Առաջավոր Ասիայի արաբական երկրները, այդ թվում այն տարածքները, որոնց վրա գոյություն էր ունեցել հրեական Իսրայել պետությունը: Օսմանյան տիրապետությունը տեւեց 400 տարի, մինչեւ 1918թ:

XVII դարի առաջին կեսում Օսմանյան տիրապետության տակ հայտնվեց նաեւ Հայաստանը, ավելի կոնկրետՙ Արեւմտյան Հայաստանը: Այսպիսով, թե՛ Պաղեստինը, որի տարածքում ժամանակին եղել են հրեական երկու պետություններըՙ Իսրայելը եւ Իուդեան, ոչ մեծաքանակ հրեաներով հանդերձ, թե՛ Արեւմտյան Հայաստանը ամբողջապես եւ իր հայ բնակչությամբ, հայտնվեցին հետամնաց, բարբարոսական օսմանյան Թուրքիայի լծի ներքո իր բոլոր հալածանքներով եւ բռնակալությամբ: 1915թ. երիտթուրքերի մարդասպան քաղաքականության առաջին զոհը եղավ արեւմտահայությունը, որի դեմ կատարվածը հետագայում հրեա Ռաֆայել Լեմկինի դարակազմիկ հայտնագործությամբ կոչվեց «գենոցիդ»ՙ ցեղասպանություն: Դա մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությունն էր, որի զոհերը դարձան մոտ մեկուկես միլիոն հայեր: Օսմանյան կայսրությունը դարձավ առաջին ցեղասպան պետությունը, իսկ արեւմտահայությունըՙ ցեղասպան քաղաքականության առաջին զոհը:

1917 եւ 1918 թվականները բախտորոշ եղան հրեաների եւ հայերի համար: 1917թ. նոյեմբերի 2-ին հռչակվեց Բալֆուրի դեկլարացիան, որն ըստ էության Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Արթուր Բալֆուրի նամակն էր ուղղված հրեա մեծահարուստ լորդ Ռոտշիլդին այն մասին, որ Մեծ Բրիտանիայի «Նորին մեծության կառավարությունը բարեհաճորեն է դիտարկում Պաղեստինում հրեա ժողովրդի համար մի Ազգային տուն հիմնելը եւ կգործադրի իր լավագույն ջանքերը հեշտացնելու այդ նպատակին հասնելը»: Մինչ այդ, Մեծ Բրիտանիան առաջարկում էր հրեաներին տեղափոխել Ուգանդա, Աֆրիկա, կամ Արգենտինա եւ այլն, որը մերժվում էր հրեաների կողմից: Բալֆուրի դեկլարացիան նոր հեռանկարներ բացեց հրեաների առջեւ վերադառնալու Պաղեստին եւ վերականգնելու իր պետականությունը: Եվ, իրոք, աստիճանաբար սկսեց ավելանալ հրեաների թվաքանակը Պաղեստինում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Թուրքիան, 1915թ. իրականացնելով Արեւմտյան Հայաստանի հայության ցեղասպանությունը, 1918թ. մայիսի վերջերին ներխուժեց Արեւելյան Հայաստան, նպատակ ունենալով կոտորել նաեւ արեւելահայությանը: Բայց այստեղ տեղի ունեցավ հրաշք:1918 թ. մայիսի վերջերին հայկական բանակը կարողացավ ջախջախիչ հարված հասցնել թուրքական զորքերին եւ նրանց դուրս շպրտել Արեւելյան Հայաստանից: 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախությունըՙ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Իսկ հրեաները կարողացան օգտվել Պաղեստինում Ազգային տուն ստեղծելու Մեծ Բրիտանիայի ընձեռած հնարավորություններից եւ աստիճանաբար ընդլայնեցին հրեաների ներգաղթը Պաղեստին: Դրան մեծապես նպաստեց նաեւ 1920-1948թթ. անգլիական մանդատի հաստատումը Պաղեստինում: Կարեւոր նշանակություն ունեցավ սիոնիստական ղեկավարների կոնգրեսը 1945թ. Նյու Յորքի «Բիլթմոր» հյուրանոցում, որտեղ որոշում ընդունվեց «Պաղեստինը դարձնել հրեական հայրենիք»: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1947թ. նոլեմբերի 29-ի 181/II բանաձեւով Պաղեստինը բաժանվեց երկու մասի, որտեղ պետք է ստեղծվեր երկուՙ հրեական եւ արաբական պետություն: Հրեական պետությանը հատկացվեց 14,1 հազար քառ.կմ կամ Պաղեստինի տարածքի 56% -ը, իսկ արաբական պետությանըՙ 11,1 հազ.քառ կմ կամ 43%-ը: Անգլիան հայտարարեց, որ ինքը կհրաժարվի Պաղեստինի մանդատից 1948 թ. մայիսի 15-ին: Եվ, իրոք, այդպես էլ եղավ: Հրեական ժամանակավոր պետական կոմիտեն 1948թ. մայիսի 14-ին հռչակեց Պաղեստինում Հրեական պետության ստեղծումը, որը կոչվելու էր Մադինաթ Իսրայել ՙ Իսրայելական պետություն: Իսրայել պետության ստեղծման տարեթիվն է 1948թ. մայիսի 15-ը:

Այսպիսով, հայոց պետականության կորուստից 533 տարի անց վերականգնվեց հայոց պետականությունըՙ Հայաստանի Հանրապետությունը, իսկ հրեական պետականության կորուստից 1618 տարի անց ՙ վերականգնվեց հրեական պետությունըՙ Իսրայելը :

Այժմ կանգ առնենք գենոցիդ-հոլոքոստ հարցի վրա, որը հայերի եւ հրեաների բազմադարյան պատմության թերեւս ամենաողբերգական էջերն են:

Ինչպես արդեն նշեցինք, «գենոցիդ» եզրի հեղինակը լեհ իրավաբան, ծագումով հրեա Ռաֆայել Լեմկինն է, որը այդ դարակազմիկ հայտնագործությունը կատարել է 1943թ. եւ առաջին անգամ գրավոր ձեւով շրջանառության մեջՙ դրել 1944թ.: Այդ հայտնագործությունը նա կատարել է հայկական նյութի, այսինքն 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրագործված հայկական ցեղասպանության ուսումնասիրության հիման վրա:Նա այդ ուսումնասիրությունը սկսել է XX դարի 20-ական թվականների վերջերից : Այդ մասին բազմիցս գրել է Ռաֆայել Լեմկինը: «Ես,-գրում է Ռաֆայել Լեմկինը,-սկսեցի հետաքրքրվել գենոցիդով, քանի որ դա պատահել էր հայերի հետ: Ես սկսեցի ավելի ու ավելի ինձ նույնացնել զոհերի տառապանքների հետ: Իսկ հետո հայերի հետ շատ կոպիտ վարվեցին Վերսալի կոնֆերանսում, քանի որ նրանց ոճրագործները մեղավոր էին գենոցիդի համար, սակայն չպատժվեցին: Ես մտածեցի, որ ոճրագործությունը չպետք է պատժվի զոհերի կողմից, այլ պետք է պատժվի դատարանի կողմից»: Այսպիսով, մինչեւ 1939 թվականը, հայոց ցեղասպանությունը, լինելով քսաներորդ դարի առաջին եւ մինչ այդ միակ ցեղասպանությունը, Ռաֆայել Լեմկինի համար հանդիսացել է միակ եւ գլխավոր աղբյուրը «գենոցիդ» եզրի հայտնագործման եւ նրա հիմնադրույթների բացահայտման ու սահմանման հարցում: 1939թ. սկսվում է հրեական գենոցիդըՙ հոլոքոստը նացիստական Գերմանիայում : Լեմկինի պահպանված թղթերում շատ հստակ են սահմանված հոլոքոստի ժամանակագրական շրջանակներըՙ 1939-1945 թվականներ:

Հետագայում, 1967 թվականից, «Հայոց ցեղասպանություն» սահմանմանը զուգահեռ սկսվեց կիրառվել նաեւ «Արմենոցիդ ՙ«Հայասպանություն» եզրը, որի համար մենք պարտական ենք լիբանանցի հայտնի պատմաբան Մուսա Պրենսին: Նա ապացուցեց, որ «Արմենոցիդը ամենագենոցիդային գենոցիդն է»:

Շարունակությունը` հաջորդ համարում

Նախորդ գրառումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼԻՔԸ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հաջորդ գրառումը

ՖԻԼՄՙ Ի ՀԻՇԱՏԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ՏԱՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՖԻԼՄՙ Ի ՀԻՇԱՏԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ՏԱՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Լրահոս

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել. «Հրապարակ»

17/07/2026

Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի...

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական