Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՔԱՅԼԵԼ

25/01/2019
- 25 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանում միայն մի անփոփոխ բան կաՙ ժողովուրդը: Նկատի չունեմ թիվը, այլՙ տեսակը: Առաջ անփոփոխ էր նաեւ իշխանությունը, բայց դա մինչեւ անցյալ տարվա ապրիլ-մայիսն էր, չնայած կան մարդիկ, որոնք հիմա էլ համոզված են, որ երկրում իշխանությունը չի փոխվել, բայց դա ապացում է միայն այն, որ Հայաստանում ժողովուրդն անփոփոխ էՙ դավադրություններ որոնող, գտնող, պարտադրող:

Ազգային անփոփոխության այլ ապացույցներ էլ կան: Երեկ, երբ Հայաստանում ամեն ինչ որոշում էր մեկ անձ եւ այդ մեկ անձը Սերժ Սարգսյանն էր, ժողովրդի մի մասը վստահ էր, որ հողեր ենք տալիս: Հիմա, երբ Հայաստանում ամեն ինչ որոշում է մեկ անձ եւ այդ մեկ անձը Նիկոլ Փաշինյանն է, կրկին ժողովրդի մի մասը վստահ է, որ հողեր ենք տալիս: Ընդ որում, ոչ երեկ ենք ունեցել հող տալու փաստեր, ոչ էլ այսօր ունենք: Այո, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Աղդամն իր հայրենիքը չէ, բայց Աղդամն այսօր Արցախի Հանրապետության մաս է, չէ՞: Այո, Նիկոլ Փաշինյանը մի տեսակ էր նստած Իլհամ Ալիեւի կողքինՙ Դավոսում, դեռ ավելինՙ փողկապը ծուռ էր, բայց եթե ուղիղ փողկապով եւ ժպիտով հնարավոր լիներ լուծել ղարաբաղյան հարցը, ապա այն վաղուց լուծած կլինեին նախագահներ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը եւ Սարգսյանը, որոնց բոլորին էլՙ հայր, ապա որդի Ալիեւների կողքին ժպտալիս տեսել ենք: Եւ ուրեմն, ո՞ւր են հող տալու փաստերը: Չէ, ես հասկանում եմ, որ Դավոսում կամ էլ աշխարհի ցանկացած այլ քաղաքումՙ հատկապես հակամարտող երկրների ղեկավարների ժամուկեսանոց հանդիպում կազմակերպելու համար պետք է մի քանի ամիս առնվազն աշխատել, հետեւաբար Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը հայաստանյան ցույցերի պես ինքնաբուխ չի եղել, ես նաեւ հասկանում եմ, որ Փաշինյանն ու Ալիեւը չեն կարող այնքան ազատ ժամանակ ունենալ, որ ժամուկես մտքեր փոխանակեն ղարաբաղյան հիմնահարցի պատմությունից, ոչ թե ապագայից, ես հասկանում եմ նաեւ, որ Դավոսում Փաշինյանն ու Ալիեւը հանդիպեցին երրորդ անգամ, 3-ն էլ ոչ ֆորմալ եւ, ուշադրություն, առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցության: Եւ վերջապես, ես հասկանում եմ, որ այդ հանդիպումից հետո Փաշինյանը Մինսկի խմբի համանախագահ երկիրՙ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, «Վաշինգտոնի բազե» անունով հայտնի Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցում չի կարող խոսած չլինել ղարաբաղյան հիմնահարցից, մանավանդ, որ այդ հարցը լուրջ խոչընդոտ է տարածաշրջանում ամերիկյան պլանների իրագործմանը: Դուք էլ հասկանում եք, որ մեծ քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում, եւ այնտեղ փողկապի յուրաքանչյուր ծալքը կարեւոր կարող է լինել: Բայց եթե երեկ Սերժ Սարգսյանը, այսօրՙ Նիկոլ Փաշինյանը որոշեր կամ որոշի հողեր տալ Ադրբեջանին, ինչը, ըստ ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի տեղի է ունենալու այս տարվա հունիսին, մենքՙ նկատի ունեմ հայ ժողովուրդը, դա թույլ կտայի՞նք, կամ տալո՞ւ ենք: Սա ամենակարեւորն է, որովհետեւ եթե, ինչպես Փաշինյանն է ասումՙ երկրի տերն այլեւս քաղաքացին է, ուրեմն քաղաքացին նաեւ հողի տերն է, այնտեղ ինքնորոշվելու իրավունքի իրացման տերն է: Եւ ուրեմն, մենք ունե՞նք ազգային, կներեք, բայց քննարկում, թե ի՞նչ ենք ուզում ղարաբաղյան հարցում…

Վերջերս, հենց իմ ընկերների մեջ հայտնաբերեցի մարդկանց, որոնք ասում ենՙ այո, կարելի է ինչ-որ բան զիջել (չեն ասումՙ հող), փոխարենը ստանալ անվտանգության երաշխիքներՙ առաջնագծում, որպեսզի էլ զոհ չունենանք: Շա՞տ են այսկերպ մտածողները, զգալիորե՞ն են զիջումՙ ոչ մի թիզ հող թշնամուն բղավողներին: Որպեսզի սա հասկանանք, իսկ առանց սա հասկանալու ղարաբաղյան հարցը չի լուծվելու, պետք է դադարել միմյանց դավաճան անվանելուց եւ նստել մեկ սեղանի շուրջՙ խոսելու, անկեղծ, պարզ, հասկանալի եւՙ թքա՛ծ, որ թուրքը կլսի: Նույնիսկ շատ ավելի լավ որ լսի, քանի որ այդ քննարկումից հետո մենք ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների սեղանին կդնենք ոչ թե մադրիդյան, այլ հայկական սկզբունքներ, որից շեղվել մենք թույլ չենք տաՙ այսօր Փաշինյանին, վաղը չգիտեմ ում:

Բայց այս խոսակցությունը գոնե տեսանելի ապագայում չի լինի, որովհետեւ Հայաստանում միայն մի անփոփոխ բան կաՙ ժողովուրդը:

Նախորդ գրառումը

ՄԵՐԿԵԼ – ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՆԵՐԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՆԵՐԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Լրահոս

Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել. «Հրապարակ»

17/07/2026

Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի...

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

16/07/2026

Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական