Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

«ԿԱՄՔ» ՀԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԼԳՏԲ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ

Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հոկտեմբերի 25-ին հայկական ավանդական արժեքների «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում կոշտ քննադատության է ենթարկվում առաջիկա նոյեմբերին Հայաստանում սպասվելիք ԼԳՏԲ ֆորումը: Հաղորդագրությունը միաժամանակ հաստատում է, որ ակտիվ պայքար է մղվելու ո՛չ միայն «այլասերվածների», այլեւ նրանց հովանավորների դեմ: «Ջանք չենք խնայելու, որպեսզի անձեռնմխելի լինեն հայկական ավանդական Սուրբ եկեղեցին, հայկական ավանդական ընտանիքը, հուշարձանները, մշակույթը, լեզուն, որոնք մեր ժողովրդի հազարամյա մշակույթի ու ավանդույթների հենասյուներն ենՙ հաստատված մեր երկրի սահմանադրությամբ»,- մասնավորաբար ասված է հայտարարության մեջ: