Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՄԱՔՐԻ «ՍԱՐԴՈՍՏԱՅՆՆԵՐԸ»

26/10/2018
- 26 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Բավական էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անթիլիասում արտասաներ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի քահանայական ձեռնադրության 50-ամյակին նվիրված իր ճառը, եւ ահա դաշնակցական հին, նոր եւ նորագույն գրիչներ արտակարգ ոգեւորությամբ արձագանքեցին նրա խոսքիՙ իրենց շահագրգռող մեկ եւ ընդամենը մե՛կ պարբերությանը, յուրովսանն մեկնաբանելով այն եւ որպես ցլամարտի կարմիր լաթ պարզելով Հայ եկեղեցու միլիոնավոր այն հետեւորդների դիմաց, որոնց համար, գիտակցաբար կամ բնազդորեն, Մայր աթոռ Սբ. Էջմիածինն է իրենց հայկական հավատքի գլխավոր կենտրոնը, իսկ վերջինիս ենթակա թեմերն ու թեմական կառույցներն ու եկեղեցիներըՙ հիմնաքարերը ազգային-եկեղեցական գործունեության:

Մեջբերեմ խնդրո առարկա պարբերությունը, որը մաս է կազմում ի պատիվ Արամ կաթողիկոսի Նիկոլ Փաշինյանի արտասանած ներբողականի.

«Մենք հիացած ենք Ձեր ստեղծագործ եւ լայնածավալ աշխատանքով, որի արդյունքում հաջողությամբ կերտում եք Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ նրա սփյուռքյան թեմերի ու թեմական կառույցների երեկվա ու այսօրվա պատմությունը» :

Ընդամենը այսքանը, որը սակայն բավարար հիմք է թվացել, օրինակ, դաշնակցական վետերան մտավորական Կարո Արմենյանին ֆեյսբուքյան իր էջում վճիռ, ավելի ճիշտՙ դատավճիռ արձակելուՙ «Թեմերու հարցով շինծու եւ անպտուղ տարակարծութիւնները վերջ կը գտնեն» , եւ ավելացնելուՙ «Պր Վարչապետի այս վճռական ելոյթով հայրենի իշխանութիւնը միանգամընդմիշտ վերջ կը դնէ տարիներէ ի վեր քաշքշուող թեմերու- եւ յատկապէս Հիւսիսային ԱՄՆ-ի թեմական իրաւասութեանց- անպտուղ տարակարծութեանց խնդրին: Կեցցէ՛ք Պր Վարչապետ: Շարունակեցէ՛ք մաքրել սարդոստայնները հայ կեանքի բոլոր ոլորտներէն» :

Առայժմ մի կողմ թողնելով հայտնի գիտնականի ու նրան կրկնող անհայտ գիտունիկների նոր հայտնաբերած հին սարդոստայնը- ո՞ր սարդն է հյուսել նշյալ սարդոստայնը, ի՞նչպես է հյուսել եւ ինչո՞ւ է հյուսել- նախ հարց տանքՙ կարելի՞ է վարչապետի, ո՛րեւէ վարչապետի սոսկական խոսքը հիմք ընդունել մեծադղորդ հայտարարելու, թե «հայրենի իշխանութիւնը միանգամընդմիշտ վերջ կը դնէ» եզրակացության: Ճիշտ է, մերօրյա Հայաստանում վարչապետը, թեկուզ պաշտոնակատար, թեկուզ շատ հզոր, բայց ամբողջ իշխանությունը չէ, մանավանդ Ազգային-եկեղեցական ժողովի՛ իշխանությունը չէ, որից սահմանազատված է սահմանադրությամբ: Ինչո՞ւ եք պետական իշխանավորներին խառնում ներեկեղեցական, այն էլ թեմական խնդիրների ու նամանավանդ «յատկապէս Հիւսիսային ԱՄՆ-ի թեմական իրաւասութեանց» վերաբերող խնդիրների մեջ: Ինչո՞ւ եք ընդհանրացնում, ըստ կամս մեկնաբանում վարչապետի հավուր պատշաճի արտասանված գնահատանքի ու շնորհավորանքի խոսքը:

Սառը պատերազմի օրերին ու դրանից էլ առաջ, օգտվելով ամերիկյան քաղաքական ու նյութական քաջալերանքներից, ՀՅԴաշնակցությունն ինքն է հյուսել այդ «սարդոստայնները», կուսակցականացրել Հայ եկեղեցու մի հատվածը, չի խորշել անգամ պատարագի մտնող թեմակալ առաջնորդին հենց եկեղեցու ներսում դանակներով խողխողել տալուց, ոստիկանական սվիններով ու գավազաններով սարսափի մթնոլորտ ստեղծելուց, իր կամքին ընդդիմացողներին «համայնավար» կամ «Մոսկվայի գործակալ» մակդիրներ տալով զրպարտելուց, գրավել է ամբողջ թեմեր, եւ կամ, ուր որ ուժը չի պատել, կազմել այսպես կոչված մրցակցային հակաթեմեր: Իսկ պարսկահայոց պարագայում նույն կուսակցությունը եղել է այնքան անողոք, որ Շահի իշխանության օրերին գրավել է միանգամից պարսկահայ երեք թեմ եւ կցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, ընդդեմ գնալով ե՛ւ օրինականությանը, ե՛ւ պատմությանը, ե՛ւ… աշխարհագրությանը: Մի բանՙ որը չէր հաջողվել անել նույնիսկ Շահ Աբբասին, որը Սբ. Էջմիածնի մայր տաճարից քարեր էր բերել տալիս, որպեսզի նորջուղայեցիք իրենց կարոտն առնեին Մայր աթոռից:

Արդ, ո՞վ է հյուսել այդ «սարդոստայնները», ի՞նչ անելու համար, Եկեղեցու միջոցով ազդեցությո՞ւն բանեցնելու, դրա՞մ հանգանակելու, թե՞ նորահաս սերունդներին ամոթի ու շփոթի մատնելու համար:

Իսկապես կարիք չկա աջ ու ձախ ընկնելու, ՀՀ վարչապետին որպես «տղա» կանչելու, նրան «սարդոստայնները» մաքրելու պարտականություն շնորհելու, հանցանքը ուրիշների մեջ փնտրելու: Բոլորը գիտեն «սարդոստայնների» հեղինակին: Առաջինը նա՛ պետք է սկսի դրանք մաքրել, պարզապես պետք է կամք ցուցաբերել:

Բոլորիս աչքի առջեւ թուլանում է համազգային մեր գլխավոր կառույցըՙ Հայ եկեղեցին իր նվիրապետական բոլո՛ր աթոռներով, այդ թվումՙ Անթիլիասը, հակառակ նրա խարիզմատիկ Գահակալիՙ Արամ կաթողիկոսի կրթաքարոզչական ու դիվանագիտական հիրավի գերմարդկային ջանքերի:

Բոլորիս աչքի առջեւ ուծանում, Ազգային եկեղեցուց, իմաՙ ազգից, լեզվից ու հայրենիքից կտրվում է սփյուռքահայության 4-րդ սերունդը:

Իսկ ի՞նչ պիտի լինի 5-րդ սերնդի հետ: Սա՛ է ամենամտահոգիչը:

Եվ կարծում եմ, որ հենց ա՛յդ մտահոգությամբ է Արամ Ա կաթողիկոսը նույն առիթով ու միեւնույն շրջանակում հետեւյալ իմաստուն կոչը հղել. «Եկէ՛ք, հեռաւոր թէ մօտաւոր անցեալէն եկող տարակարծութիւններն ու զգայնութիւնները մեղմացնելու ու զանոնք գործնապաշտ մօտեցումով լուծման դրական ընթացքի մէջ դնելու մասին մտածենք» :

Ոչ միայն մտածենք, այլեւ գործե՛նք: Առաջին հերթին, այո, մաքրելով կուսակցականության «սարդոստայնները» մեր տաճարներից:

Նախորդ գրառումը

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

Հաջորդ գրառումը

«ԿԱՄՔ» ՀԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԼԳՏԲ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԻՐԱՎԱԿԱՆ ՖՈՐՄԱԼԻԶՄԻ ԵՎՍ ՅՈԹ ՕՐ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական