Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԱՆՁՆՅԱ ՈՐՈՇՄԱՄԲ ՎԵՐՋԱԿԵՏԸ ԴՐՎԱԾ Է

19/10/2018
- 19 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Մեկ տարուց ավելի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կրքերը չեն հանդարտվում: Թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո ծայր առած լարված մթնոլորտը ժամանակ առ ժամանակ ավելի էր թեժանում. մի ընթացք գեղարվեստական ղեկավարի պաշտոնին հավակնում էր վարպետի դուստրըՙ Նորա Գրիգորյանը : Նրան հակառակՙ ակտիվանում էին մյուս ուժերը: Թատրոնն աշխատանքային նորմալ հունից դուրս էր եկել: Ոչ ստեղծագործական ներքին դրամային «Ազգն» անդրադարձել է հունիսի համարներից մեկում: Նորա Հակոբյանի թեկնածությունը մերժող Ռոբերտ Հակոբյանը հենց այդ ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ, որ պատրաստ է ստանձնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտավորությունները, միայն թե Նորա Գրիգորյանը ժառանգաբար իր հոր աթոռը չզբաղեցնի: Տարաձայնություններն այնքան էին թեժացել, որ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանձնարարել էր թատրոնի կոլեկտիվին գեղարվեստական ղեկավար ընտրել, ինչը հակասում է ՊՈԱԿ-ների մասին օրենքին: Ըստ այդ օրենքիՙ գեղարվեստական ղեկավարին ոչ թե ընտրում են, այլ նշանակում, – նշանակողը պետք է լինի թատրոնի տնօրենը:

Ինչեւէ, անցել է 3 ամսից ավելի, բայց թատրոնում կրքերը չէին հանդարտվում, ավելինՙ տարաձայնությունները ժամանակ առ ժամանակ դուրս էին գալիս թատրոնի դուռ-պատուհաններից: Այդ ընթացքում մշակույթի նախարարույթունը նորից է միջամտել թատրոնի ներքին խոհանոցին: Կոլեգիալ նիստ է հրավիրվել, եւ առաջադրվել է 5 թեկնածուՙ Նորա Գրիգորյան, Ռոբերտ Մանուկյան, Վլադիմիր Գաբբե, Սուրեն Շահվերդյան եւ Կարեն Ներսիսյան: Ի վերջո, հինգից նախապատվություն է տրվել վերջին երկուսին: Կոլեգիալ խորհուրդը որոշել է, որ Նորա Գրիգորյանը փորձառու չէ, բացի այդ ճիշտ չէ, որ հորը դուստրը փոխարինի, որովհետեւ կստացվի, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ժառանգական գահ է:

Մշակույթի նախարարությունը Կարեն Ներսիսյանի եւ Սուրեն Շահվերդյանի առջեւ պայման է դրելՙ ով այնպիսի ներկայացում բեմադրի, որ ես ասեմՙ լավն է, նա էլ կդառնա գեղարվեստական ղեկավար: Նշենք, որ Կարեն Ներսիսյանը բնակվում է Ռուսաստանում եւ մեծ մասամբ համագործակցում է այդ երկրի տարբեր թատերախմբերի հետ, իսկ Սուրեն Շահվերդյանը հայտնի է հայաստանյան տարբեր թատրոններում բեմադրած ներկայացումներով: Ընդ որումՙ նրան ճանաչում են որպես մոդեռն, ոչ ավանդական թատրոնի ներկայացուցչի: Այս օրերին Սուրեն Շահվերդյանը հայտնել է իր դիրքորոշումըՙ ինչպես է պատկերացնում ռուսական դրամատիկական թատրոնի ապագան: Նա նկատել է, որ արմատական փոփոխությունների կողմնակից է եւ իր պատկերացմամբ ռուսական թատրոնը չի կարող հետագայում լինել այնպիսին, ինչպիսն եղել է մինչեւ հիմա:

Թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը հրապարակավ համեմատել է Սուրեն Շահվերդյանի ու Կարեն Ներսիսյանի ստեղծագործական մոտեցումները եւ հետեւյալ գնահատականը տվել. «Սուրեն Շահվերդյանը, ինչպես «Վարպետն ու Մարգարիտան» վեպում է ասվումՙ անհաջող կատակ է արել. նա ավելի շատ շարժումների, պլաստիկայի թատրոնի կողմնակից է, իսկ Կարեն Ներսիսյանի ոճն ու ձեռագիրը լիովին համապատասխանում են մեր թատրոնի սկսզբունքներին ու ավանդույթներին: Հետեւաբար, ես նախապատվությունը տալիս եմ Կարեն Ներսիսյանին»:

Ֆրեդ Դավթյանը մշակույթի նախարարության պայմանավորվածությունը խախտել է. չի սպասել, որ երկու թեկնածուները ներկայացում բեմադրեն ու այդկերպ համեմատեն իրենց ստեղծագործական ուժերը: Տնօրենը համոզված է, որ թեկնածուներին մրցելու հնարավորություն տալն անիմաստ է, ժամանակի կորուստ, որից թատրոնը միայն ու միայն տուժելու է: «Սպասել եւս մեկ-երկու ամիս, թե երբ են նրանց ներկայացումները բեմ բարձրանալու, ես չեմ պատրաստվում, թատրոնն էլ չի պատրաստվում»,- հավելել է Ֆրեդ Դավթյանն ու շտապել միանձնյա որոշում կայացնել: Առանց մշակույթի նախարարությանը, թատրոնի կոլեկտիվին, մյուս թեկնածուինՙ Սուրեն Շահվերդյանին տեղյակ պահելուՙ նա հրաման է ստորագրել, ըստ որիՙ Կարեն Ներսիսյանը նշանակված է ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Պայմանագրի ժամկետը մինչեւ 2019-ի տարեվերջն է: Ֆրեդ Դավթյանն իր որոշման մասին տեղյակ է պահել միայն Կարեն Ներսիսյանինՙ ստանալու նրա համաձայնությունը: Համաձայնությունն ստացել է եւ հրամանագիրը ստորագրել: Ինչպե՞ս կարձագանքի մշակույթի նախարարությունն այս որոշմանը, Ֆրեդ Դավթյանի համար միեւնույն է. ինչպես ինքն է նշումՙ թատրոնում տիրող քաոսային իրավիճակի վերջակետն ինքն արդեն դրել է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՐ ԹՐՈՒԴՈՅԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՍՏՎԱԾ ՕԳՆԻ՛ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ…

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՍՏՎԱԾ ՕԳՆԻ՛ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ...

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական