Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՆԱՑԻՆՔ ՋՈՄՈԼՈՒՆԳՄԱՅԻ ԼԱՆՋԻՆ

19/10/2018
- 19 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը կախարդական բառերը չասաց: Հրաժարականի իր տեքստում նա չասաց, որ ինքը սխալ էր, Սերժ Սարգսյանը ճիշտ, իսկ դա նշանակում է, որ ուժի մեջ է Սերժ Սարգսյանի ասածը, այն մասին, որ ինքը սխալ էր, Նիկոլ Փաշինյանըՙ ճիշտ: Ու չնայած ՀՀ հպարտ քաղաքացիները մի քիչ վախենում են, որ հանկարծ մութ ուժերը կխոչընդոտեն Հայաստանի սրընթաց ճախրանքը դեպի Ջոմուլունգմայի գագաթ, որտեղ անձամբ Նիկոլ Փաշինյանը` Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյի հետ միասին հայոց եռագույնով գուլպաներ կհագնեն, քանի որ 8848 մետր բարձրության վրա բավականին ցուրտ է, բայց հուրախություն նրանց ասեմ, որ սարսափելի բան տեղի չի ունեցել. Փաշինյանը հեռացել է, որպեսզի ինչպես ինքն ասաց` թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնի ու ողջ իշխանությունը վերադարձնի ժողովրդին: Հիմա իշխանությունը ժողովրդինն է Սաշիկ Սարգսյանի սկզբունքով, այ երբ խորհրդարանը լուծարվի, արտահերթ ընտրություններ լինեն ու նոր Ազգային ժողով ունենանք, իշխանությունը լրիվ կլինի ժողովրդինը, ու բոլորս «Ռեյնջ Ռովեր» կքշենք, չմոռանալով հետեւի ապակիներին գրել տալ` Դուխով բառը:

Այնպես որ` պահն իրոք հուզիչ է, եթե չլիներ մի բայց: Բանն այն է, որ ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածը, որը շատերս անվանում ենք` ամենակարեւորը, իսկապես ունի հետեւյալ ձեւակերպումը` «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Բայց խնդիրն այն է, որ այդ հոդվածում միայն այս նախադասությունը չէ, այն ունի շարունակություն, որն ի դեպ ավելի կարեւոր է: Այսպես` ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ընտրությունների եւ հանրաքվեների, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: Այսինքն, ինքը` ժողովուրդը իշխանությունը ինքնուրույն չի իրացնում: Օրինակՙ ժողովուրդը չէ, որ Իլհամ Ալիեւի հետ բանակցում է, ժողովուրդը չէ, որ Օպերայի ու բալետի ազգային-ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակում, կամ որոշում է թե քանի՞ դոլարով ռուսներից գազ գնի, ժողովուրդը չէ, որ լուծում է Երեւանի տրանսպորտի կամ աղբահանության հարցը, եւ վերջապես ժողովուրդը չէ, որ կենսաթոշակ ու աշխատավարձ է բարձրացնում: Դրա համար ժողովուրդն ընտրում է իշխանություն, որն էլ պարտավոր է այս հարցերով զբաղվել: Եւ ուրեմն, երբ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը սեփական որոշումների հեղինակ որպես նշում է ժողովրդին, կնշանակի խուսափում է պատասխանատվությունից եւ բաց տեքստով ժողովրդին ասում է` դուք եք որոշել, դուք էլ…

Իմիջիայլոց, եթե Հայաստանում ամեն ինչ որոշում է ժողովուրդը, ապա ինչո՞ւ Փաշինյանը հրաժարական տվեց. չէ՞ որ ժողովրդի մի զգալի մաս զգուշացնում էր սիրելի վարչապետին, որ հրոսակախմբերն ատամները սրած սպասում են` Փաշինյանը հրաժարական տա, որ իրենց թեկնածուին վարչապետ դարձնեն: Ստացում է, որ Փաշինյանը ժողովրդին ոչ միշտ է լսում: Բայց նույնիսկ դա չէ ամենակարեւորը, այլ այն, որ եթե ժողովուրդը նոր Հայաստանում կարող է որոշել նույնիսկ Երեւանի մայթերին աճող ծաղիկների գույնը, ապա ինչների՞ս է պետք իշխանությունը. հաստատենք անարխիա եւ ապրենք էլի:

Բայց վարչապետի հրաժարականի տեքստում ինձ դուր եկավ, որ Փաշինյանը ներողություն խնդրեց: Ինձ դուր է գալիս, որ մարդկանց մի առանձին կատեգորիա չի հասկանա, թե ինչու: Ինձ դուր է գալու, որ այդպիսի մարդկանց թիվն աստիճանաբար նվազելու է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾՌՎԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

Հաջորդ գրառումը

«ԱԶԻԶՅԱՆ ԳԱՌՆԻԿ»ՙ 100, ՊԱՐՈՆ ՄԱՐՈՒԹՅԱՆՙ 150 ԴՐԱՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ԱԶԻԶՅԱՆ ԳԱՌՆԻԿ»ՙ 100, ՊԱՐՈՆ ՄԱՐՈՒԹՅԱՆՙ 150 ԴՐԱՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական