Հինգշաբթի, Հունիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՈՍԿԻ» ԾԵՐՈՒԹՅՈՒՆ

12/10/2018
- 12 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հայաստանի Հանրապետությունում ամենատարեց մարդը 113 տարեկան եղեգնաձորցի տատիկ է: Նրան 2 եւ 3 տարով զիջողները նույնպես կանայք ենՙ Երեւանից: Ուղիղ 100 տարեկան 67 մարդ է ապրում մեր երկրում, 90-ը լրացածների թիվն անհամեմատ մեծ էՙ 7.210:

63-ից բարձր տարիք ունեցողները մեր երկրում 13 տոկոս են կազմում, մինչեւ 2040 թվականը 63-ից բարձր ՀՀ քաղաքացիների թիվը կհասնի 22 տոկոսի: Դա նշանակում է, որ 5-ից մեկը ծեր է լինելու. սա սոցիալ-տնտեսական ու ժողովրդագրական մտահոգիչ ցուցանիշ է, որի դեմ պայքարի միջոցներ առայժմ չունենք: Այս վիճակագրության հիման վրա կախյալության ոչ մխիթարական ցուցանիշ կունենանք, այսինքնՙ տարեցների եւ երիտասարդների թվի ոչ նորմալ, շեղված հարաբերակցություն: Սովետական տարիներին կախյալության գործակիցը բավականին ցածր է եղել. աշխատունակ տարիքի 11 անձ հոգ է տարել մեկ տարեցի համար, այսինքնՙ 11 աշխատող ապահովել է ընդամենը մեկ տարեցի կենսաթոշակ: Երբ տարեցների թիվը գերազանցում է երեխաների թվին, կախյալության գործակիցը բարձրանում է, հետեւաբար, երկրում աճում է աղքատության ցուցանիշը, սոցիալապես անապահով են դառնում ոչ միայն ծերերը, այլեւ երիտասարդները, որոնք աշխատող հատվածն են ու ապահովում են տարեցների կենսաթոշակը: Հիմա մեր երկրում աշխատունակ տարիքի 5 անձ ապահովում է մեկ տարեցի կենսաթոշակը, մինչեւ 2040 թվականը աշխատունակ տարիքի 2-3 անձ կապահովի մեկ տարեցի կենսաթոշակը: Հետեւություններն ու կանխատեումները հուսադրող չեն:

Հայաստանում 12 խնամքի կենտրոն կա, որոնցից 5-ըՙ պետական: Զարմանալի է, ծերանոցներում ընդհանուր առմամբ բնակվում է 700 տարեց: Նշանակում է, մյուսներն ապրում են սեփական ընտանիքում: Մտահոգիչ է հոգեկան շեղումներով ծերերի թիվը: Հոգեկան խնդիրներով 520 տարեց է ապրում խնամքի տարբեր կենտրոններում:

Մեր պետությունն ուզում է տարեցների նկատմամբ սոցիալական մոտեցումը փոխել ու խրախուսել այլընտրանքային ծառայությունները, օրինակՙ զարգացնել սոցիալական օգնականի, տնային դայակի, մասնավոր խնամողների, խնամատար ընտանիքների ինստիտուտը: Կան առարկայական տարբերակներՙ տարեցին խնամում է կա՛մ որեւէ ընկերություն, կա՛մ պետությունըՙ մահից հետո բնակարանը խնամողին նվիրելու պայմանով: Սակայն այս տարբերակին դիմողները շատ քիչ են: Մեծ խնդիր է նաեւ տարեցների զբաղվածությունը: Կենսունակ, առույգ, աշխատանքի պատրաստակամությամբ տարեցների թիվը քիչ չէ. ի վերջո, ծերությունը դատավճիռ կամ հաշվեհարդար չպետք է լինի, բայց մեր իրականությունում հենց այդպես է: Անգամ 35-ից հետո է աշխատանք գտնելը դժվար, էլ ուր մնացՙ 70-ում: Հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքով ապահովելու փորձ պետությունն արել է: Գործատուն աշխատանք է տալիս հաշմադամություն ունեցող մարդուն, փոխարենը նրա նկատմամբ հարկային արտոնություններ են սահմանվում: Անգամ այս դեպքում գործատուները խուսափում են սահմանափակ հնարավորություններով մարդկանցից: Այնպես որ, հարկային արտոնությունների օրենքը կիրառել տարեցներին աշխատանքով ապահովելու գործում, անիմաստ ու անարդյունք է: Գաղտնիք չէ, որ հենց տարեցներն են ձեռքի աշխատանքիՙ հյուսքի, ասեղնագործության, հելյունագործության վարպետ, իսկ handmade-ը հատկապես դրսում մեծ պահանջարկ ունի: Սակայն հարցն այն է, որ այդ ներուժն արտադրանքի վերածելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում, հետեւաբար տարեցներն իրենց կարգավիճակով հաշմանդամներից ոչնչով չեն տարբերվում: Անգամ սոցիալական վիճակն ու կյանքի պայմաններն են նույնը: Պետությունը մտադիր է զարգացնել տնային դայակի, մասնավոր խնամողի ինստիտուտը, հետաքրքրական էՙ ինչպե՞ս. 30-40 հազար կենսաթոշակով տնային դայակ պահելը հնարավո՞ր է: Տարեցների շրջանում անիմաստ հարցում է անցկացվելՙ կուզեիք ձեզ վճարո՞վի, թե՞ անվճար խնամեին: Բոլորի պատասխանը մեկն է եղելՙ անվճար:

Աշխարհում կա մի գիտություն, որը կոչվում է գերոնտոլոգիա. այն ուսումնասիրում է ծերությունը: Այս գիտությունը մեր երկրում պահանջարկ չունի, ինչպես պահանջարկ չունեն ծերաբույժները: Աշխարհում ընդունված է, որ տարեցների առողջությամբ զբաղվեն ծերաբույժները: Իսկ քանի որ մեր երկրում չկան գերոնտոլոգներ, հետեւաբար տարեցները դիմում են պոլիկլինիկաներին: Զարգացած երկրներում կան ծերաբուժության հատուկ կլինիկաներ. ինչպես դեռահասներին իրավունք չունի մեծահասակների բժիշկը բուժել, այնպես էլ ծերերին իրավունք չունի այլ բժիշկ բուժել, բացի ծերաբույժից: Քանի որ Հայաստանում ծերերը համարվում են սոցիալապես ամենախոցելի խումբը, հետեւաբարՙ անվճարունակ, այդ իսկ պատճառով ծերաբույժի մասնագիտություն ոչ ոք չի ուզում ստանալ: Բացի այդ, մեզանում խիստ սահմանված օրենքներ չկան, որոնց համաձայնՙ տարեցին պետք է միայն ու միայն ծերաբույժը բուժի:

Երկիր մոլորակը ծերանում է: Հիմա երկրագնդի վրա 700 միլիոն տարեց է ապրում. վիճակագիրները հավաստիացնում են, որ 2050 թվականին այս թիվը կհասնի 2 միլիարդի: Տարեցների 80 տոկոսը կապրի զարգացած եւ զարգացող երկրներում, այսինքնՙ այնտեղ, որտեղ ապահով ծերության համար համեմատաբար լավ պայմաններ կան, իսկ այդ լավ պայմաններն ապահովում են աշխատունակ երիտասարդները:

Մենք մտահոգվում ենք բնակչության ծերացման աճի տեմպերով, անհանգստանումՙ աշխատունակ տարիքի երիտասարդներն ինչպես են ապահովելու ծերերի կենսաթոշակը 20-30 տարի հետո: Հարցախույզը Երեւանի փողոցներում տարբեր տարիքի քաղաքացիների շրջանում ահա ինչ պատկեր է ցույց տալիս:

Էրիկ (աշխատավայրը չի նշում) – Իմ աշխատավարձից ամեն ամիս հարկվում է 250 հազար դրամ: Նորաստեղծ ընտանիքով վարձով եմ ապրում: Դե ասեք, արդա՞ր է, որ պետությանն այդքան հարկ տամ, այդ թվումՙ կենսաթոշակային հիմնադրամին, մինչդեռ սեփական տանիք չունեմ: Պետության համար ես շատ շահավետ քաղաքացի եմ, բայց երբ ծերանամ, արդյո՞ք այնքան թոշակ կստանամ, որ կարողանամ արժանավայել ապրել: Չեմ կարծում: Բացի այդ, հիմա հիվանդություններն այնքան են երիտասարդացել, որ մարդիկ հազիվ են 50-60-ի սահմանը հատում:

Ռոմիկ Աղաջանյան (թոշակառու, նախկին կռունկավար) 10 տարի է թոշակ եմ ստանում: Թոշակ էլ ասում եմ. մինչեւ տուն եմ հասնում, պրծնում է: Սովետի ժամանակ ոգեւորված աշխատում էինք, գիտեինք, որ կարգին թոշակ ենք ստանալու: Եկավ, մեր թոշակի տարիքը հասավ, տեսնենքՙ ի՞նչ. գրպանից ընկնի-կորչի, գտնողը չի էլ ուրախանա: 4 օր կարող ես ապրել էդ թոշակով: Բայց մենք դեռ ոչինչ, մեր թոռների ժամանակը որ գա, ի՞նչ են անելու:

Անյա Եղիազարյան (թոշակառու, նախկին գյուղատնտես)- Ես 50 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, հարեւանս կյանքում մի օր էլ չի աշխատել: Ես ու նա համարյա նույն թոշակն ենք ստանում: Երկուսինս էլ քիչ է, իհարկե: Բայց հարցը հիմա շատ ու քիչը չէ, այլ այն, որ ես 3 տեղ եմ աշխատել, մտածել եմ, որ ապահով ծերություն կունենաամ, դեռ մի բան էլ թոշակս հետ կգցեմ, թոռներիս անունով բանկում հաշիվ կբացեմ, փողը կհավաքվի, կհանեմ-իրենց կտամ: Իմ լուսահոգի պապն, օրինակ, այդպես է արել: Մտածում էի, որ ես ու ամուսինս էլ ենք այդպես անելու: Ամեն ինչ էնպես շուռ եկավ որ: Արդեն քանի՜ տարի է երեխաներս են ինձ պահում, մի ամիս տղայիս տանն եմ, մի ամիսՙ աղջկաս:

Գոհար Եպիսկոպոսյան (թոշակառու, նախկին ուսուցչուհի)- Հենց թոշակի տարիքը եկավ, դիրեկտորը կանչեց, թեՙ բարի ճանապարհ: Բան չունեմ ասելու, պետք է երիտասարդներին տեղ տալ, նրանց աշխատանքով ապահովել: Բայց դա չի նշանակում, որ ծերերն էլ բանի պետք չեն, պիտի ձեռքները խաչած նստեն, մեռնելուն սպասեն: Ես 40 տարի ուսուցչուհի եմ եղել: Ինձ հանեցին, նորավարտ մի աչոնիկի բերեցին: Իբր չուզեցին վիրավորել, ասացինՙ գնա, դասը մի քանի անգամ լսի, խորհուրդներ տուր: Հասկացա, որ ուզում են կուլտուրական կերպով հարցերս լուծել: Գնացի, նորավարտ աչոնիկի դասը լսեցի: Բազմապատկման աղյուսակը չգիտեր. չեմ չափազանցում, չգիտեր: Բայց դե ի՞նչ. եթե տնօրենին ասեի, պիտի մտածերՙ նախանձում եմ, վատություն եմ ուզում անել: Համ էլ հիմա ճիշտ խոսքը չի անցնում, բալա ջան: Բայց ոչինչ, ես էլ տանն եմ աշակերտ պարապում, հո պարապ չե՞մ մնա:

Մեր հարցախույզը ցույց տվեց, որ 60-75 տարեկանների կեսից ավելին ուզում է աշխատել ու գումար վաստակել: Հիմնականում ցանկանում են հին մասնագիտությամբ աշխատել, բայց պատրաստ են աշխատել նաեւ խոհարար, մաքրուհի, վարորդ, դայակ: Հարցված կանայք բոլորն էլ կարողանում են շյուղերով հյուսել: Պատրաստ են նաեւ տնայնագործական աշխատանք կատարել: Նրանց պատկերացրած առավելագույն աշխատավարձը 80 հազար դրամ է:

Նախորդ գրառումը

ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՈՉ ՍՈՒՐԲ ՍՈՖՅԱՆ

Հաջորդ գրառումը

«ՍՓԻՒՌՔ» ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ. ԳԷՈՐԳ ԱՃԵՄԵԱՆ

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

«ՍՓԻՒՌՔ» ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ. ԳԷՈՐԳ ԱՃԵՄԵԱՆ

Լրահոս

ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված 14 կետանոց փոխըմբռնման հուշագրի ամբողջական տեքստը. CNN

17/06/2026

CNN-ը հրապարակել է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրի ամբողջական տեքստը, որը, ըստ լուրերի, կոչվում է «Իսլամաբադի...

Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել. Սուրենյանց

17/06/2026

Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը հերթական անգամ բացահայտեց հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը։ Ընտրություններից հետո, երբ հասարակությունը սպասում է...

Հաջիևի այցից հետո Նիկոլ Փաշինյանն ուժգնացրել է ընդդիմության հանդեպ խոսույթի ռեպրեսիվ տրամաբանությունը

17/06/2026

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հաջիեևի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը «այդ պատերազմի» ռիսկերը կառավարելու համար էր, երբ նրան հարցրել...

Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված նոր քրեական վարույթը արհեստական և հնարած է. Արամ Օրբելյան

17/06/2026

Փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված նոր քրեական վարույթը «արհեստական և հնարած» է։ Նա նշել է,...

Փաշինյան Նիկոլի «հրապարակներ դուրս գալու» կոչերը տրամաբանական են միայն առաջին հայացքից

17/06/2026

«Ձայները կեղծվել են ու տանը վեր ընկա՞ծ եք, ձայները կեղծվել են, հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվո՞ւմ»,-ասում է Փաշինյան Նիկոլը: Վերջինս...

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ

17/06/2026

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական