Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ՖՐԱՆԿՈՖԻԼՆԵՐ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԱՐՄԵՆՈՖԻԼՆԵՐ

12/10/2018
- 12 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Լավ էր, ճիշտ էր, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը օրերս երախտագիտությամբ հիշատակեց Էդ. Նալբանդյանի անունը որպես ֆրանկոֆոնիայի հերթական համաժողովը Հայաստանում անցկացնելու գաղափարի կերտիչի: Նախկին արտգործնախարարը դեռեւս Փարիզում դեսպան եղած տարիներից ի վեր հայ-ֆրանսիական հարաբերությունները բարձրացրել էր այնպիսի մակարդակի, որ նման համաժողովի անցկացումը մի երկրում, որը ոչ ֆրանկոֆոն է, ոչ ֆրանկոֆիլ, ոչ էլ նման մեծ ֆորումի համար պահանջված մակարդակի ենթակառուցվածքներ ունի, ամենեւին անհեթեթ չի թվում: Ընդհակառակըՙ մի կողմից շեշտում է հայկական գործոնի դերը տարածաշրջանում ու եվրոպական ուղղությամբ նրա բացվածությունը, մյուս կողմիցՙ Կովկասում հարթակ է ստեղծում ֆրանսիական, ընդհուպՙ եվրոպական քաղաքականության համար, նաեւ ի հակակշիռ «Իսլամական կազմակերպության», որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակ ձիավարում են խրխնջալով:

Իրականում համաժողովը ոչ թե երեկ, Երեւանի մարզահամալիրում սկսվեց, այլՙ հոկտեմբերի 5-ին, Փարիզում, Հաշմանդամների պալատում, Շառլ Ազնավուրի դագաղի դիմաց, Մեծ հային ու Մեծ ֆրանսիացուն վերջին հրաժեշտի զուսպ, լուրջ ու բազմանշանակ հանդիսության ընթացքում, որին ներկա էին Ֆրանսիա պետության ողջ ավագանինՙ նախորդ երկու նախագահների մասնակցությամբ, որին համակշիռ, ավա՜ղ, մենք չկարողացանք ապահովել ներկայությունը մեր երկրի նախորդ նախագահների, որոնցից առաջինը, շեշտենք, միակ ֆրանկոֆոնն ու, թերեւս, ֆրանկոֆիլն է: Գոնե պետականության շարունակականությունն ընդգծելու համար էր պետք նրանց ներկայությունն այնտեղ, որտեղ նախագահ Մակրոնն արտասանեց թերեւս իր ամենախորիմաստ ու բազմիմաստ ճառերից մեկը, դրանով իսկ փաստացի բացումը կատարելով ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի:

Մեր թերթի ներկա համարի մշակութային ներդիրի առաջին էջում ճշգրիտ թարգմանությամբ ամբողջությամբ ներկայացնում ենք այդ ճառը: Դա միայն հրաժեշտի խոսք չէՙ «Ֆրանսիայում երբեք չմահացող բանաստեղծին» ուղղված, այլեւ գերագույն գնահատումը Ազնավուր երեւույթին, ֆրանսիական քաղաքակրթությանը հայկական ոգի, ջերմություն, թախիծ ու կենսասիրություն ներարկելու Մեծ երգչի առաքելությանը: Ավելինՙ դա իսկական գեղոն է նվիրված ֆրանսերեն լեզվին, «պետության մեջ պետություն եւ հայրենիքի մեջ հայրենիք» լինելու այդ լեզվի էությանը, նրա մշակներին, կատարելագործողներին, այն համաշխարհայնացնողներին, որոնցից մեկն էր մեր մեծ հայրենակիցը, որի հանդեպ սերն ու երախտագիտությունը տարածվում է նաեւ մեր ժողովրդի, մեր պետության վրա, նաեւՙ ֆրանկոֆիլ ու ֆրանկոֆոն մյուս պետությունների վրա:

Պետք է ընդունենք, որ հայկական իրականության մեջ անհատի գործոնը գրեթե միշտ ավելի կարեւոր է եղել, քան հավաքականության դերակատարությունը: Շառլ Ազնավուրը մեկն էր այդ անհատներից: Նա իր արվեստով ու գործունեությամբ, թերեւս անկազմակերպ, բայց ազդեցիկ, թերեւս ինչ-որ տեղ նաեւ բնազդաբար, մի շարժում ստեղծեց, որի հիմնադիրը, բոլորովին այլ պայմաններում եւ այլ հանգամանքներում,- Համիդյան ջարդեր, Զեյթունի ընդվզում, Երիտթուրքերի ապստամբություն, Սահմանադրություն, Ատանայի կոտորածներ, Մեծ եղեռն, Հայկական լեգեոն, Առաջին հանրապետություն, Մուդրոսի զինադադար, Կիլիկյան օջախի ստեղծման ջանքեր, Ֆրանսիայի դավաճանությունը կիլիկիահայերին, Սեւր, Լոզան, ավելի ուշՙ Ալեքսանդրեթի հանձնում Թուրքիային,- ստեղծել էր Արշակ Չոպանյանը: Նույնպես բանաստեղծ, գրող, թարգմանիչ, հրապարակագիր, ազգային-քաղաքական անխոնջ գործիչ, հայ մշակույթի պրոպագանդիստ, Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիր: Հմայիչ մի անձնավորությունՙ որի ամենամոտիկ գործընկերները ֆրանսիական գրականության, արվեստների, մտավորականության, լրագրության տիտաններն էին, նաեւ Կլեմանսոյի նման պետական բարձրաստիճան գործիչներ: Հզորագույն մի փաղանգ ֆրանսիացիների, որոնք երբեք չվարանեցին իրենց կոչել Արմենոֆիլ եւ կատաղի պայքար մղել թուրքոֆիլ Պիեր Լոտիների ու Պիեր Բենուաների դեմ:

Բնավ չեմ կասկածում, որ Ֆրանկոֆոնիայի երեւանյան այս օրերին ոչ ոք չի հիշելու նրանՙ ֆրանսիական Արմենոֆիլ շարժման կերտիչին, որն այնքան տառապեց նաեւ, երբ իր եւ արեւմտահայության պաշտած «Ասպետակա՜ն Ֆրանսիան» այդպես ստորաբար լքեց հայ ժողովրդին, եւ նրա 50 տարվա աշխատանքը փուլ եկավ, Ֆրանսիայի դավաճանական քաղաքականության հետեւանքով: Չոպանյանի մեջքին չկար պետություն, հայկակա՛ն պետականություն: Նրա մահը սգաց փարիզահայությունը, Ազնավուրինըՙ պետական Ֆրանսիան եւ պետական Հայաստանը, երկու ժողովուրդները, ողջ աշխարհը:

***

Նախագահ Մակրոնի ճառի մեջ ես զգացի վերոհիշյալ դառն հիշատակների արձագանքը, նաեւՙ հայ ժողովրդի նկատմամբ դեռեւս չհատուցված մեծ պարտքի գիտակցումը: Սխալվո՞ւմ եմ արդյոք:

Նախորդ գրառումը

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾՙ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 7-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Հաջորդ գրառումը

ՍՈՎՅԱԼՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍՈՎՅԱԼՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

Լրահոս

Վաստակի փառաբանություն. Հայ նշանավոր կարդիովիրաբույժը՝ պետական բարձրագույն պարգևի արժանացած

16/07/2026

Ժամանակակից բժշկության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն խորհրդանշում են գիտական առաջընթացը, այլև մարմնավորում են մարդասիրության ու գիտելիքի անքակտելի...

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026

«Օլիմպավան»-ի կապարակնքումից և մարզական համալիրի աշխատանքներն արգելափակելուց հետո բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։ Ինչպես...

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026

Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ...

1994-ից Արգենտինայի Սահմանադրությամբ Մալվինասի վերադարձը մշտական ազգային նպատակ է, իսկ Հայաստանն իր Սահմանադրությունից հանում է Արցախին վերաբերող հղումը. Օսկանյան

16/07/2026

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո Ֆոլքլենդյան կղզիների՝ Մալվինասի շուրջ վեճի հիշողությունը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Քաղաքական գործիչները,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական