Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԿՈՐՑՆԵ՛Լ ԼՍԵԼՈՒ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

28/09/2018
- 28 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ գրանցված արդյունքները հայտնի են: Անկախ այն բանից, թե ով ի՞նչ կերպ է գնահատում դրանք, նախ շնորհավորում եմ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին: Նաեւ զգուշացնում եմ, որ չնայելով իր անձնական արժանիքներին կամ դրանց բացակայությանը, որոնք դեռ հետո կտեսնենք, նա քաղաքապետ է ընտրվել նախ եւ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիթխարի հեղինակության շնորհիվ: Հետեւաբար, նոր քաղաքապետի յուրաքանչյուր վրիպման համար բարոյական պատասխանատվություն է կրելու նաեւ վարչապետ Փաշինյանը: Ավելինՙ նաեւ ա՛յն «հեղափոխությունը», որն առաջնորդում էր Նիկոլ Փաշինյանը ու նրան իրենց զորակցությունը հայտնած հազարավոր երիտասարդները, որոնցից մեկն էլ Հայկ Մարությանն էր:

Երկրորդՙ բացառիկ կարեւոր է, որպեսզի ե՛ւ հեղափոխությունից անկեղծորեն ուրախացած, ե՛ւ առայժմ դեռ կասկածամտորեն նոր իշխանությունների հետագա քայլերին սպասող զանգվածները գիտակցենՙ գործնականում Հայկ Մարությանին ձայն է տվել մայրաքաղաքի բնակչության կեսից պակասը: Ինչքան էլ ոմանք այս հանգամանքը ոչ-էական համարեն, այն 56-57 տոկոս ընտրողները, որ սեպտեմբերի 23-ին այդպես էլ ընտրատեղամասերում չերեւացին, դրանով իսկ ցույց տվեցին իրենց բացասական վերաբերմունքը այս ընտրությունների նկատմամբ: Հետեւաբար, անհրաժեշտ է, որ նոր քաղաքապետն ու նրա ձեւավորելիք նոր քաղաքային իշխանությունները գիտակցենՙ իրենք ամեն օր, ամեն ժամ մայրաքաղաքը գլխավորելու ծանրագույն քննություն են հանձնելու ոչ միայն Երեւանի բնակիչներին, այլեւ համայն հայությանը, մայրաքաղաք ժամանող յուրաքանչյուր օտարի: Հանկարծ այնպես չլինի, որ հաղթանակի էյֆորիայի մեջ ոմանց թվա, թե հիմա իրե՛նք են դրության տերը, ինչ ուզենանՙ կանեն: Ընդսմին, ոչ՛ միայն մայրաքաղաքում, այլեւՙ հանրապետությունում:

Երրորդՙ քաղաքապետի ընտրության ամենակարեւոր արդյունքն եմ համարում այն ենթագիտակցական վախի հաղթահարումը, որ ակնհայտորեն ունեին երկրի նոր ղեկավարներըՙ հենց նոր նվաճած իշխանության հնարավոր կորստի սարսափից: Հասարակությունը սեւերի ու սպիտակների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների բաժանելու, անցանկալիներին ամեն տեսակ սպառնալիքներ հասցեագրելու միտումը, ըստ իս, հենց այդ նոր նվաճած իշխանությունը կորցնելու սարսափից էր գալիս:

Քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը , ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկուշաբթի օրվա ինտերնետային ուղերձի, համաձայնե՛ց արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջ գցելու շուրջ քննարկումներ սկսելու հարցադրմանը: Ի՛նչ կա որ: Թող մինչեւ տարեվերջ նոր խորհրդարանը ձեւավորվի, թող ամբողջ իշխանությունը կենտրոնանա նոր ղեկավարների ձեռքում: Մինչեւ նոր կառավարողները իրենց մաշկի վրա չզգան, թե ի՜նչ ծանրածանր բան է իշխանության բեռը կրելըՙ չե՛ն հանդարտվի: Երբ դա գիտակցենՙ կհանգստանան, այլեւս անիմաստ ժամանակ չեն վատնի ամենուրեք չեղած թշնամիներ որոնելու վրա: Հուսով եմՙ նաեւ այնքան իմաստություն կունենան, որ կհասկանանՙ երկրի հաջող կառավարման գլխավոր նախապայմանը վարչապետ Փաշինյանին կուռք դարձնելը չէ՛, նրա ամե՛ն խոսքը էժանագին հիացմունքի արժանացնելը չէ՛: Աստված մի արասցե, դա կտանի դեպի ամեն մեկ այլակարծության ոչնչացում: Իսկ մեզ անհրաժեշտ է, որ նոր ղեկավարները, մեծից փոքր, չկորցնեն խելոք խոսք լսելու, դրանից հետեւություններ անելու ընդունակությունը…

Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԱՆԱՐԱՐ

Հաջորդ գրառումը

ԲԵՌԼԻՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ, ԴԻՊՈՒԿԱՀԱՐ, ՓԱԿ ՓՈՂՈՑՆԵՐ… ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԵՌԼԻՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ, ԴԻՊՈՒԿԱՀԱՐ, ՓԱԿ ՓՈՂՈՑՆԵՐ... ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Լրահոս

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել. «Հրապարակ»

17/07/2026

Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի...

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական