Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐԵՄԱՂԹՈՒԹՅՈՒՆ

27/07/2018
- 27 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Երես առ երես

Օրերս Մոսկվայում հայկական մի հարսանիքի ժամանակ հարսանքավորներից մեկը անսպասելիորեն առաջարկեց… Նիկոլի կենացը: Հետո հետեւեցին «դուխով» երգն ու պարը: Հարսանքավորների գերակշիռ մասը, այդ թվում նաեւ հարսն ու փեսան, նախկին հայաստանցիներ էին: Բոլորը հուսավառված էին, որ վերջապես Հայաստանում ինչ-որ բան կփոխվի դեպի լավը եւ իրենք կվերադառնան կամ կայցելեն նորմալ մի երկիր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստատեսային ուղիղ հանդիպումը լրագրողների հետ ժողովրդավարական հզոր քայլ էր: Սակայն, եթե անկեղծ լինենք, միջոցառման իմաստը բնավ էլ ժողովրդավարություն մեջ չէր: Նորանկախ Հայաստանի համառոտ պատմության մեջ առաջին անգամ (եթե սխալվում եմ, ուղղեք ինձ) հայոց պետության ղեկավարը անմիջական երկխոսության մեջ մտավ հասարակության ներկայացուցիչների հետ, կամովին իրեն դրեց սադրիչ լրագրողների հարվածի տակՙ տվեք ձեզ հուզող ցանկացած հարց: Եվ ամենայն բարյացկամությամբ պատասխանեց իր նախկին գործընկերների բոլոր հարցապնդումներին: Գրեթե պուտինյան ոճով: Ցնցված էր նա համատարած ամենակուլ կոռուպցիայի մակարդակից: Պատկերացրեք նման հանդիպում կազմակերպեր ինքնասիրահարված Սերժ Ազատիչը: Ի՞նչի մասին պիտի խոսեր նա: Թե ի~նչ կենդանական ագահությամբ ու լկտիությամբ է՞ թալանել ու այլասերել հայոց երկիրը: Մեկ անգամ չի ասվելՙ Վլադիմիր Պուտինը իր ներռուսաստանյան բարձր հեղինակության համար էապես պարտական է հենց հրապարակային ուղիղ հեռուստահանդիպումներին:

Հայաստանի նոր իշխանությունները անբասիր են սկսում իրենց գործունեությունը եւ առայժմ կարող են բաց ճակատով նայել քաղաքացիներին: Ուրիշ հարց է, որ սեփական ժողովրդի հետ շփման այս ձեւաչափը դառնա պարտադիրՙ քաղաքական ավանդույթ, ինչպես վարչապետն ասացՙ սխալներից խուսափելու, ծայրահեղ դեպքում դրանք հընթացս շտկելու համար: Ճիշտ կլիներ, որ նման միջոցառմանը հրավիրվեին ոչ միայն լրագրողներ, այլեւ հասարակության ամենատարբեր խավերի ներկայացուցիչներՙ գրողներ, արվեստագետներ, գիտնականեր, քաղաքագետներ, հասարակական գործիչներ, սփյուռքահայեր, իրեց խնդիրների մեջ խրված հասարակ մարդիկ եւ այլք:

Ո՞րն է անկախ Հայաստանի նախկին երեք ղեկավարների ողբերգությունը: Որ նրանք գործել են ոչ մի պատասխանություն չկրելով ժողովրդի առջեւ, ոչ մի հաշվետվությամբ հանդես չգալով մարդկանց առջեւ: Իսկ Սերժ Սարգսյանը պարզապես թքած ուներ ե՛ւ ժողովրդի, ե՛ւ հասարակական կարծիքի վրա: Միգուցե նա չգիտե՞ր, որ իր կառավարման համակարգը ներծծված է հայաստանակործան այլասերիչ կոռուպցիայով: Կարելի՞ էր անբավ հարստություններ դիզել պատերազմող երկրում: Պատմում են, որ երբ սահմանամերձ գյուղերից մեկի տարեցները նախընտրական միջոցառման ժամանակ նախագահին դժգոհել են, թե գյուղում ջահել չի մնացել, բոլորն արտագաղթում են, Սերժ Սարգսյանը վրդովվել էՙ է՜ պահեցեք, ե՞ս պիտի նրանց պահեմ:

Անշուշտ եթե վարչապետ Փաշինյանը շարունակի ուղիղ հանդիպումների պրակտիկան, ապա դրանք նրան, ինչպես ասվեց, հեռու կպահեն անցանկալի սայթաքումներից: Սակայն շատ ավելի ռացիոնալ կլիներ, եթե մշակվեին ինչ-որ օրենսդրական մեխանիզմներ, որոնք բացառեին պետության ղեկավարի ու ղեկավարների պատասխանատվության բացակայությունը հանրության առջեւ, անպատժելիությունը, որպեսզի այսուհետ չկրկնվի քոչարյանական ու սարգսյանական հանցավոր վոլյունտարիզմը: Գուցե այդ իմաստով որոշակի լրացուցիչ վերահսկիչ լիազորություններով օժտվեն նախագահը, խորհրդարանը, սահմանադրական ինչ-որ մի հանձնախումբ: Թե չէ ինչ է ստացվումՙ պե՞տք է, դառնում ենք դոլարային միլիարդատեր «տղամարդազուրկ» երկրում, ճի՞շտ չեն պահում հպատակները, սարքում ենք մարտի 1, ժողովուրդը դժգոհու՞մ է, պատասխանում ենքՙ ի՜յա…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՍՊԻՏԱԿ ՍԱՂԱՎԱՐՏՆԵՐ». ՀԵՐՈՍՆԵ՞Ր, ԹԵ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՎԱՇԻՆԳՏՈՆ-ԹԵՀՐԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՇԻՆԳՏՈՆ-ԹԵՀՐԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական