Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՍՊԻՏԱԿ ՍԱՂԱՎԱՐՏՆԵՐ». ՀԵՐՈՍՆԵ՞Ր, ԹԵ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ

27/07/2018
- 27 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ.Ք.

Նրանց կեսը տարհանվել է Սիրիայից

«Սպիտակ սաղավարտներ» ջոկատի հարյուրավոր սիրիացի փրկարարներ եւ նրանց ընտանիքի անդամներ հուլիսի լույս 22-ի գիշերը, սիրիա-հորդանանյան սահմանը հատելով, փախել են Հորդանան, հաղորդում է Reuters գործակալությունը: Այդ հարցում նրանց օգնել են իսրայելցի զինվորները եւ արեւմտյան տերությունների ներկայացուցիչները: Այդ մասին հաղորդել են արեւմտյան տերությունների, ինչպես նաեւ Իսրայելի եւ Հորդանանի ներկայացուցիչները:

Մասնավորապես, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի օրը հակիրճ հեռուստաելույթում ասել է, որ Իսրայելը օգնություն է ցուցաբերել նախագահ Դոնալդ Թրամփի եւ ուրիշ ղեկավարների խնդրանքով, քանզի երկյուղներ են եղել, որ «Սպիտակ սաղավարտների» կյանքը կարող է վտանգված լինել: Նրա խոսքերովՙ Թրամփը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերջերս իրեն խնդրել են օգնել փրկելու «Սպիտակ սաղավարտներին»: «Ուրիշների կյանքը փրկող այդ մարդիկ հիմա իրենք են հայտնվել վտանգի մեջ: Ուստի ես կարգադրեցի նրանց Իսրայելով փոխադրել ուրիշ երկրներ», ասել է Նաթանյահուն:

«Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն» կամ «Սպիտակ սաղավարտներ» անունով խումբը վերջերս լայն տարածում է գտել Արեւմուտքում եւ գործում է Ասադի ռմբակոծություններին ենթակա դարձած ապստամբական շրջաններում: Իրենքՙ «Սպիտակ սաղավարտները», հայտարարում են, թե չեզոքություն են պահպանում երկու հակամարտ կողմերի նկատմամբ: Սակայն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը եւ իր կողմնակիցները, մասնավորապես Ռուսաստանը, նրանց համարում են Արեւմուտքի գործիքՙ ուղղված Սիրիայի ապակայունացմանը: Այդուհանդերձ, կիրակի օրը «սաղավարտների» դուրսբերման գործողության պաշտոնական հայտարարմանը Դամասկոսը չարձագանքեց:

Հորդանանի կառավարության աղբյուրներից մեկի խոսքերովՙ 422 անձինք Իսրայելի օկուպացրած Գոլանի բարձունքների տարածքով տեղափոխվել են Հորդանան: Հորդանանի արտգործնախարարությունը սկզբնապես հայտարարել էր 800 անձանց տեղափոխման մասին: Դա պայմանավորված է նրանով, որ կառավարական զորքերը խոչընդոտել են գործողության իրականացմանըՙ շրջափակելով սահմանային որոշ անցակետեր: Հիշյալ աղբյուրի խոսքերով, տեղափոխված անձինք Հորդանանում պահվում են գաղտնի տեղում եւ երեք ամսվա ընթացքում կփոխադրվեն Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Կանադա:

Հորդանանի արտգործնախարար Այման ալ Սաֆադին հայտարարել է, որ ինքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է փրկարարների տեղափոխման առաքելությունը: Սիրիական եւ ռուսական զորքերը օրերս հարձակում էին սկսել Սիրիայի հարավ-արեւմտյան սահմանամերձ տարածքում:

ԱՄՆ պետդեպարտամենտը հավանություն է տվել դուրսբերման գործողությանըՙ Սիրիային եւ Ռուսաստանին կոչ անելով կատարել սեփական պարտավորությունները եւ պաշտպանել խաղաղ սիրիացիների իրավունքները: Բրիտանիան հավանություն է տվել տարհանմանըՙ հայտարարելով, որ ինքը եւ դաշնակիցները դիմել են նման խնդրանքով:

Գերմանական Bild շաբաթահանդեսը հաղորդում է, որ Բեռլինը ապաստան կտա 50 «սաղավարտների»: Կանադայի արտգործնախարարը իր հերթին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերի հարվածներին ենթակա դարձած այդ քաջ մարդիկ օգնության կարիք ունեն:

Նիդեռլանդներում ՌԴ դեսպանատան Twitter-ում տարածված հայտարարության մեջ գոհունակություն է արտահայտվում «Սպիտակ սաղավարտների» դուրսբերման կապակցությամբ եւ հույս է հայտնվում, որ այսուհետեւ կնվազի այսպես կոչված «քիմիական գրոհների» թիվը:

Դամասկոսը եւ իր դաշնակիցները ապստամբներին եւ նրանց աջակիցներին մեղադրում են Սիրիայի որոշ շրջաներում քիմիական գրոհներ կազմակերպելու եւ դրանց պատասխանատվությունը Ասադի վարչակազմին վերագրելու փորձերի մեջ: Արեւմտյան տերությունները իրենց հերթին պաշտոնական Դամասկոսին մեղադրում են ապստամբական շրջանների վրա այդ նույն քիմիական զենքի կիրառմամբ հարձակումներ գործելու մեջ:

Ասադի կառավարությունը խստիվ քննադատել է «Սպիտակ սաղավարտների» դուրսբերման գործողությունը, որոնք կանոնավորապես հաղորդումներ էին տարածում սիրիացի զինվորականների կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

Այսպես կոչված «Սպիտակ սաղավարտների» կազմակերպության անդամներին դուրս բերելու Իսրայելի եւ նրա գործակալների գործողությունը մերկացրեց այդ կազմակերպության հանցավոր էությունը, ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Իսրայելը ստահոդ կերպով պնդում է, թե չի մասնակցում Սիրիայի պատերազմին, բայց երկրից դուրս է բերում ահաբեկչական կազմակերպության հարյուրավոր անդամների եւ ելուզակային կազմավորումների մի քանի պարագլուխներիՙ համագործակցելով ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտնիայի, Գերմանիայի եւ Հորդանանի իշխանությունների հետ», ավելացրել են Սիրիայի ԱԳՆ-ում: Ընդգծվում է, որ ԱԳՆ-ն տեղյակ է եղել ահաբեկչական գործունեությամբ զբաղվող այդ կազմակերպությունից բխող հնարավոր վտանգներին:

Իրականում ովքե՞ր են «Սպիտակ սաղավարտները»: Կազմակերպությունը ստեղծվել է 2013 թվականին որպես կամավորների կոլեկտիվ: Պաշտոնական անվանումն է «Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն»: 3000 կամավորներից 200-ը սպանվել է: Նրանք ներկայացվել են խաղաղության Նոբելյան մրցանակի: Կամավորների խնդիրն էՙ մարդկանց փրկել ռազմական գործողությունների գոտիներում եւ վերականգնել շինությունները: «Սպիտակ սաղավարտները» հայտարարում են իրենց քաղաքական չեզոքության մասին, բայց Դամասկոսը եւ նրա դաշնակից Մոսկվան կազմակերպության անդամներին մեղադրում են ջիհադիստների հետ համագործակցելու մեջ:

«Սպիտակ սաղավարտները» հաճախ առաջիններից են եղել, որ նախապես հաղորդել են սիրիական բանակի կողմից քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին: Մասնավորապես կազմակերպության ակտիվիստները տեղեկացրել էին Սիրիայի Դումա քաղաքում ապրիլի 7-ին քիմիական զենքի օգտագործման երկու ենթադրյալ դեպքերի մասին:

Հունիսին կառավարական զորքերը հուժկու հարձակում սկսեցին Դերաա նահանգում ապստամբների ձեռքին գտնվող Կունեյտրա քաղաքի ազատագրման նպատակով: Ձեռք բերված համաձայնությամբ, ապստամբական ուժերը տեղափոխվեցին երկրի հյուսիսում ապստամբների ձեռքին գտնվող շրջաններ, մինչդեռ կառավարական ուժերը զբաղեցրին հետգրավված շրջանները, տեղեկացնում է BBC-ն:

Ինչպես նշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, Արեւմուտքում արդեն նորմա է դարձել, որ գրոհների իրականացման միակ ապացույցը դառնում են ոչ կառավարական այնպիսի կազմակերպությունների տվյալները, ինչպիսիք են «Սպիտակ սաղավարտները» եւ «Սիրիա-ամերիկյան բժշկական ընկերությունը»:

«Նրանք կազմակերպել են Արեւմուտքի կարծիքով մի շարք աղմկալի գործողություններ: Օրինակ, քիմիական զենքի կիրառման միջադեպը, երբ «Սպիտակ սաղավարտները» առաջինն էին հայտնվել դեպքի վայրում, իբր փրկում էին մարդկանց եւ տեղեկություններ էին հաղորդում: Եթե այդ տեղեկատվությունը հայտնվի Սիրիայի հատուկ ծառայությունների ձեռքին, ապա անպայման կհրապարակվի», RT հեռուստաընկերությանը հայտարարել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության դոցենտ Գեւորգ Միրզայանը :

Նրա խոսքերով, «Սպիտակ սաղավարտները» գրոհայինների հանրային կապերի գծով ստորաբաժանումն են, իսկ նրանց տարհանմամբ Արեւմուտքը ցույց է տալիս, որ ինքը հոգում է Սիրիայում «իր» մարդկանց մասին:

Комсомольская правда թերթի մեկնաբան, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Բարանեցը կարծում է, որ «Սպիտակ սաղավարտների» տարհանումը կարող է նախապես համաձայնեցված լինել Հելսինկիում Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ, քանի որ այդ կազմակերպության անդամները Սիրիայում խոչընդոտում են խաղաղ կարգավորման գործընթացին:

Սիրիացիներից մեկի խոսքերը մեջբերելովՙ RT հեռուստաալիքը նշում է, որ տեսահոլովակներում «Սպիտակ սաղավարտները» իբր օգնում են մարդկանց, բայց իրականում օգնում են միայն յուրայիններինՙ գրոհայիններին, ազգականներին եւ մերձավորներին:

Ըստ որում, «Սպիտակ սաղավարտներին» քանիցս մերկացրել են տեսահոլովակների բեմականացման մեջ: Դրանցից մեկը Դումա քաղաքում քիմիական գրոհին վերաբերող տեսահոլովակն է: Այդ կադրերը գրեթե գլխավոր հիմնավորումը դարձան ապրիլի լույս 14-ի գիշերը Սիրիային ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հրթիռային հարվածների համար:

«Սադրանք եւ ապատեղեկատվություն. ահա թե ինչով էին զբաղվում «Սպիտակ սաղավարտները» Սիրիայում: Ահա թե ինչու հանրապետությունում նրանց համարում են հանցագործներ», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան : Նրա խոսքերով, Ռուսաստանը քանիցս ապացուցել է, որ այդ կազմակերպությունը Սիրիայում զբաղվում է քիմիական գրոհների բեմականացմամբ:

Նախորդ գրառումը

ՎԸԺԻԿԸ

Հաջորդ գրառումը

ԲԱՐԵՄԱՂԹՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՐԵՄԱՂԹՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

«Խոր մտահոգություն ենք հայտնում, ԵԱՀԿ-ից ակնկալում անհապաղ հրապարակային պարզաբանում»

23/07/2026

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI), Եւրոպայում կրոնի ազատության ֆորումը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր՝ հուլիսի 23-ին...

Լարված իրավիճակ Առինջ մոլում. կապարակնքված տաղավաների աշխատակիցները պահանջում են բացել խանութները

23/07/2026

Առինջ մոլում այսօր կեսօրից լարված իրավիճակ է․ իրավապահ մարմինների ներկայացուցիչները կապարակնքել են տոնավաճառի բազմաթիվ տաղավարներ։ Ինչպես նշեցին աշխատակիցներից շատերը, իրավապահներն...

ՄԻՊ-ը հասցեավորել է Արեգնազ Մանուկյանի՝ անչափահաս դստեր հետ տեսակցությունն արգելված լինելու հարցը

23/07/2026

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսված ուսումնասիրության շրջանակում, Մարդու իրավունքների պաշտպանի ...

1 միլիարդ դրամ գրավի դիմաց Նարեկ Կարապետյանի նկատմամբ կկիրառվի բացակայելու արգելքը

23/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ. հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։ Հիշեցնենք, որ...

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Այս մասին հայտնում են...

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական