Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

20/07/2018
- 20 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը Սիվիլնեթի հետ զրույցում ապրիլյան պատերազմի հերոս Ռոբետ Աբաջյանին կոչեց «մանկահասակ դեմքով տղա, որը նույնիսկ չի էլ գիտակցել, թե ինչ է կատարվում», սպասում էի, որ պարոն Միրզոյանը պետք է մեկ ոտքի վրա անկյուն կանգնեցնի իր մամուլի խոսնակինՙ բարձր ու պատասխանատու պաշտոնում մանկական հայտարարություններ անելու համար: Անկեղծ ասածՙ չգիտեմ, թե Կարպիսն անկյուն կանգնել է, թե՞ ոչ, բայց նա հրաժարական տվեց: Նա հենց այդպես էլ ասացՙ ներկայացնում եմ հրաժարական, չնայած որ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակը հրաժարական չի տալիս, պարզապես աշխատանքից ազատվելու դիմում է գրում: Բայց Կարպիսը որոշեց աշխատանքից ազատվել ոչ միայն, կամ ոչ թե հասարակական լայն ճնշումից հետո, ինչը հատկապես ակտիվ էր սոցցանցերում, ոչ թե փողոցներում, այլ վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան հերթական լայֆից հետո, որտեղ վարչապետը հայտարարեց, որ Աբաջյանն ու մյուսներն անխոսՙ հերոս են: Ընդ որում, Կարպիսն ասաց, որ հեռանում է, քանի որ «ռազմահայրենասիրական շիզոֆրենիան հաղթեց բանականությանը»: Թե կոնկրետ ո՞վ է ռազմահայրենասեր շիզոֆրենիկ, Կարպիսը չմանրամասնեց, բայց վարչապետ Փաշինյանը, կրկնեմ, Ռոբերտ Աբաջյանին անվանել էր հերոս:

Կարպիսը նաեւ նշել է, որ շարունակելու է սատարել Արարատ Միրզոյանի թիմին:

Օրեր անց նոր կառավարության եւս մի պաշտոնյա ներկայացրեց հրաժարական. հեռացողն այս անգամ վարչապետ Փաշինյանի, ուշադրությունՙ աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանն է: Հրաժեշտի տեքստում Աճեմյանը գրել է, որ չի կարծում, թե իր կրոնական հայացքները, առաջին նախագահի հասցեին արած արտահայությունը, «Աշտարակ կաթի» եւ թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն են ստացել, ինքը պատշաճ բացատրություն չի տվել: Բայց, գրում է Աճեմյանըՙ «Բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ եւ իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք»: Հիշեցնեմ, Գեւորգ Աճեմյանը «Կյանքի խոսք» աղանդի անդամ է, այդ մասին բարձրաձայնել է ու շեշտել, որ «Այո, դա իմ հավատքն է»: Թե ինչո՞ւ վարչապետ Փաշինյանը Գեւորգին իր աշխատակազմի գործերի կառավարիչ նշանակելուց առաջ չգիտեր տղայի հավատքի մասին, չգիտեր, որ նա առաջին նախագահին չի սիրում, չգիտեր, որ թերթեր չի գնում ու «Աշտարակ կաթի» հետ մութ հարցեր ունի, դժվարանում եմ ասել, բայց փաստն այն է, որ նոր կառավարությունում կոնկրետ երկու կադրի մասին նրանց նշանակումից առաջ կա՛մ գաղափար չեն ունեցել, ինչը անթույլատրելի է, կա՛մ էլ գաղափար ունեցել են, ուղղակի չեն կարծել, որ նրանք այսքան շուտ կբացահայտվեն, ինչը ավելի անթույլատրելի է:

Հաջողություն մաղթենք ժողովրդական կառավարության առաջին երկու պաշտոնանկ եղածներինՙ մաղթելով, որ հնարավորինս շուտ հաղթահարեն հեղափոխական զգացմունքայնությունիցՙ իշխանական սառնասրտություն անցումը, եւ դառնանք մնացողներին: ՀՀ կառավարության հարգելի անդամներ, կասե՞ք, թե ձեր ինչին են պետք մամուլի խոսնակները, գործերի կառավարիչները, եթե մարդկանց բան ասելու համար դուք լայֆ եք մտնում, իսկ գործեր էլ առանձնապես չունեք, քանի որ ամեն ինչ ձեր փոխարեն անում է ԱԱԾ-ն: Օրինակ առաջին փոխվարչապետը, նախարարները մամուլի բաժին ու խոսնակ ինչո՞ւ են պահում, եթե այդ պաշտոնյաները ալարում են պատասխանել մամուլի զանգերին ու իրենց կյանքում դեռ ոչ մի անգամ իրենց նախարարի ասուլիսը չեն կազմակերպել ու հազիվ էլ կազմակերպեն, հաշվի առնելով նախարարների ֆեյսբուքյան ակտիվությունը: Եթե կառավարություննՙ ի դեմս վարչապետի, որոշել է երկիրը Ֆեյսբուքով կառավարել, ապա դուք ո՞ւմ եւ ինչո՞ւ եք պետք, աղջիկներ ու տղաներ: Ես հասկանում եմ, որ երկար քայլել եք, ոմանք նույնիսկ Գյումրիիցՙ Երեւան, ու ձեզ պետք է ինչ-որ կերպ վարձահատույց լինեն, աշխատավարձ տան, առանց գործի, բայց հարգելի կառավարություն, մամուլի խոսնակ պահելը կառավարության համար ավելորդ ծախս չէ՞, բյուջետային միջոցների վատնում չէ՞…Հավատացեք, մամուլը մի կերպ կապրիՙ առանց կառավարության մամուլի խոսնակների, բայց այ երկիրը ինչպե՞ս կապրի, երբ կառավարության որոշումները հայտնվում են ավելի շուտ Ֆեյսբուքում, քան կառավարության պաշտոնական կայքում, չգիտեմ:

Հա, ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարի՞չ…Այսինքն Էդուարդ Աղաջանյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, որը, փաստորեն աշխատակազմի գործերի հետ կապ չունի, քանի որ մի մարդ էլ կա, որը աշխատակազմի գործերի կառավարի՞չն է: Իսկ որքա՞ն աշխատավարձ է ստանում ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը: Չէ, զուտ հետաքրքրության համար, իմիջիայլոց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՐԵՎՈՐԸ ՖԻԼՄԵՐՆ ԵՆ ԵՎ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԿԻՆՈՄԹՆՈԼՈՐՏԸ

Հաջորդ գրառումը

ՈՉ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՈՉ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական