Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՄԲԱՆԱԿԱՆ

14/07/2018
- 14 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Մաֆիաՙ Իսպանիայում, մաֆիաՙ Հայաստանում

Իսպանիայում 142 հոգիանոց «Հայկական մաֆիայի» բացահայտման փաստը առաջ բերեց հայոց լրատվամիջոցների վրդովմունքը հանցախմբի անվանման մեջ էթնիկական գործոնի շեշտադրման կապակցությամբ, եթե նույնիսկ չէր էլ ժխտվում, որ այդ բազմաբնույթ քրեական հանրակցության միջուկը իրոք կազմել են հայերն ու Հայաստանի քաղաքացիները: Ի դեպ, անբավականության նման «զգացումներ» թերեւս շատ ավելի մասշտաբայնորեն ապրել են նաեւ վրացիները:

Բայց ահա դիտում ես Հայաստանի նախկին ղեկավարի հարազատ եղբայրների առասպելական հարստությունների վերաբերյալ երկրի ազգային անվտանգության ծառայության աննախադեպ «հեռուստառեպորտաժներն» ու հանգում աղիողորմ մի հետեւությանՙ իսկ ի՞նչով սա մաֆիա չէ: Ուրիշ ի՞նչ կերպ կարելի էր այդքան պարարտանալ կիսասոված ու արտագաղթող երկրում: Եվ ի~նչ ազգային նկարագիր ունի այս հանցակցությունը: Գուցե ռուսակա՞ն, քանզի ռուսական «ժողովրդական» անուններ են կրում նրա երեք անդամներըՙ Սերժիկ, Սաշիկ, Լյովա: Ասացեք խնդրեմ, Հայաստանում որեւէ մեկը ճանաչու՞մ է ավտոբուսի որեւէ մի այլ կիսագրագետ վարորդի, որը տեր դառնար նման շքեղագույն առանձնատների, հարստագույն գույքերի ու տեխնիկաների, հիգիենայից փայլատակող զենքերի… Ինչի՞ շնորհիվ է «միակը» տնօրինել նման անբավ հարստություններ, դարձել գերազդեցիկ օլիգարխ: Բացառապես այն բանի, որ երեքից մեկը եղել է մաֆիայի, ներողություն, պետության ղեկավար: Ինչո՞վ կարելի է բնութագրել այս երեւույթըՙ օտարածին, սակայն Հայաստանում տարածված մի արտահայտությամբՙ «բիրդան աղա»: Թեեւ շատ ավելի տարողունակ է ռուսական տարբերակըՙ «из грязи в князи»: Ոչ մի տարրական պատասխանատվություն մարդկանց հանդեպ, ոչ մի հաշվետվություն… Հայաստանի ինչին էր պետք «անկախությունը», եթե դրանից պիտի օգտվեին զանազան արկածախնդիր մարդիկ: Եվ դեռ մեղադրում են ուրիշներին:

Սակայն մի կողմ թողնենք բարոյախոսությունը. ժողովուրդը դրանից էլ է հոգնել եւ սպասում է իսկական արդարացի մեծ փոփոխությունների: Վերն ասվածի հենքի վրա տարակուսենք մեկ հարցի շուրջՙ ի՞նչու երկարակյաց պանծալի Հանրապետական կուսակցության ոչ մի անդամ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը կուսակցության առաջնորդի պաշտոնից: Չենք ասում, թե նման առաջարկությամբ կարող է հանդես գալ, օրինակ, կոլորիտային Գալուստ Սահակյանը կամ հայտնի երգչուհին: Բայց մի՞թե այդ հսկա հանրությունը չունի գոնե մեկ ազնիվ, հայրենասեր անդամ, որն այս հուսահատեցնող տեսած-լսածից հետո համոզվի իր ղեկավարի առաջնորդավարման անիմաստության ու անպարկեշտության մեջ: Թե՞ սպասում են, որ վերջապես իր գործով զբաղվող ԱԱԾ-ն իր հերթական ռեպորտաժը նվիրաբերի հենց Սերժ Ազատովիչի հարստությունների նկարագրումներին, ինչը օրերս չբացառեց վարչապետն ինքը:

Դե, իհարկե, ամեն ինչում… Պուտինն է մեղավորՙ կասեն հանրապետականները: Ա՛յ, եթե նա զենք չվաճառեր Ադրբեջանին… Այնժամ Հայաստանում չէր լինի կոռուպցիա եւ սաշիկներն ու լյովիկները ապօրինի չէին հարստանա: Ի՞նչու Հանրապետական կուսակցությունը չի հայտարարում իր բարոյազրկության ավարտի մասին: Նույնիսկ Տարոնից հետո: Ռուսաստանում Պուտինին, կառավարող կուսակցությանը չսիրողներն էլ քիչ չեն, սակայն բանը չի հասնում ատելությանն ու զզվանքին: Իսկ միգուցե հանրապետականները հույսները չեն կտրում, որ մի պայծառ օր իրենք իրենց փորձառագույն (ըստ Գ. Սահակյանի) ղեկավարի առաջնորդությամբ կիրականացնեն իրենց ոչ բնորոշ որեւէ «քնքույշ» հեղափոխություն: Իհարկե, մարտի 1-ը չհիշեցնող:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸՙ ՆՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ

Հաջորդ գրառումը

ԾԱՆՐԱԿՇԻՌ ՆՎԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԾԱՆՐԱԿՇԻՌ ՆՎԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական