Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԵՌՆԱՐԴ ԼՅՈՒԻՍ. «ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»

25/05/2018
- 25 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Երկուշաբթի, աշխարհի ազդեցիկ պարբերականներՙ The Wall Street Journal, The Times, The Daily Telegraph-ը, լույս տեսան պատկառազդու մահախոսականներով. «Մահացել է մեր ժամանակների խոշորագույն պատմագետՙ Բեռնարդ Լյուիսը»: Մայիսի 19-ին, 101 տարեկանում, Նյու Ջըրսիի ծերանոցում իր կյանքն ավանդեց մի մարդ, որի տեսակետները Մերձավոր Արեւելքի, իսլամի եւ աշխարհում հրեական գործոնի մասինՙ մոգական ազդեցություն են ունեցել ամերիկյան արտաքին քաղաքականության վրա եւ մեծ չափով նպաստել այն չմակարդվող արյունահեղությանը, որ տեղի է ունենում այսօր մերձավորարեւելյան տարածաշրջանում: Անեծք եւ աղոթքՙ իրարամերժ կարծիքներ պարունակող հոդվածների պակաս չկա այսօր տպագիր մեդիադաշտում, այնտեղ խախտված էՙ «Հանգուցյալի մասին ասա միայն լավը, կամՙ լռիր» պայմանը: «Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող պատերազմի գաղափարական կնքահոր մահը արցունքի արժանի չէ», – ասաց Փիթեր Օբորնը Middle East Eye պարբերականում:

2003-ին, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը , Իրաքի ռազմական ներխուժման մասին լրագրողների հետ հանդիպմանը գնաց Բ. Լյուիսի աշխատություններից վերցված մեջբերումների մեծ փաթեթով: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մայիսի 20-ին հայտարարեց. «Մերձավոր Արեւելքի մասին իմ իմացության համար մեծապես պարտական եմ Բ. Լյուիսի աշխատանքներին»: Հրեա պատմաբանի հայեցակետը Պաղեստինի գաղութացման եւ Իրանում ռեժիմի փոփոխման մասին, այսօր կետ առ կետ ուզում է կյանքի կոչել Թրամփի վարչակարգը: Լյուիսը մահմեդական աշխարհում ամերիկյան ժողովրդավարության սկզբունքների ներմուծման ջատագովն էր, որի կործանարար հետեւանքները տեսանք Իրաքում, Սիրիայում եւ այլուր: Իր հարյուրավոր հոդվածների եւ տասնյակ գիտական աշխատությունների կեսը նվիրված է իսլամին: Նրան անվանել ենՙ «Իմամ», վերջին ատյանի հեղինակություն:

«Իմ ընտրությունը միշտ մահմեդականների կողմն է: Վիեննայում ես թուրքական սահմանագծում եմ, ոչՙ ավստրիացիների», -ասել է նա, անդրադառնալով Վիեննայի մոտ Օսմանյան կայսրության 1683 թվականին կրած պարտությանը», մեջբերել է The New York Times-ը:

Բեռնարդ Լյուիսը Հայոց ցեղասպանությունը ժխտող հրեա առաջին պատմաբաններից էր: 1950-ին թուրքական կառավարությունը նրա առջեւ բացեց օսմանյան արխիվները: Իրՙ «Ժամանակակից Թուրքիայի ստեղծումը» գրքի առաջին երկու հրատարակություններում հեղինակը հայերի հանդեպ Օսմանյան կայսրության քաղաքականությունը համարել էրՙ ցեղասպանություն: Սակայն հետագա հրատարակություններում նա «վերանայեց» իր կարծիքը եւ նշեց, որ 1915թ. կատարվածը դաժան կոտորած էր, սակայն դա չի կարելի ցեղասպանություն համարել, քանզիՙ որեւէ ապացույց չկա այդ սպանություններում թուրքական պետական մարմինների ծրագրավորված մասնակցության մասին: Ֆրանսիական «Le Monde» թերթում Հայոց ցեղասպանությունը հերքող իր մեկնաբանությունների համար ֆրանսիական դատարանի որոշմամբ նա տուգանվեց ընդամենը մեկ ֆրանկով, ինչը, կարծում եմ, անլուրջ մոտեցում է եղել:

«Ի՞նչ են ուզում հայերը: Նրանք ուզում են կրկնակի օգուտ քաղել: Մի կողմից նրանք հպարտությամբ են խոսում օսմանյան ռեժիմի «դեսպոտիզմի» դեմ իրենց պայքարի մասին, մյուս կողմիցՙ նրանք իրենց ողբերգությունը համարում են ցեղասպանություն եւ համեմատում այն հրեական Հոլոքոստի հետ: Ես դա չեմ ընդունում», ասել է հրեա պրոֆեսորը Երուսաղեմում «Haaretz»-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հայոց ցեղասպանության մասին այս վայ-պատմաբանի միտումնավոր կեղծարարությունն իր բացասական ազդեցությունը թողեց այս հարցում Իսրայելի որդեգրած արտաքին քաղաքականության վրա եւ ստեղծեց թուրք-ադրբեջանական լոբբիինգին վաճառված, Հայոց ցեղասպանությունը հերքող հրեա մտավորականների մի ստվար բանակ: Նրանցից մեկի, երդվյալ հակահայՙ Ալեքսանդր Մուրինսոնի անունը հաճախ է հիշատակվել այս թերթի էջերում, իր հայատյաց հոդվածների առիթով: Նրա մեղսոտ կյանքը նույնպես, քաղցկեղի պատճառով, ավարտեց այս հունվարին, ամերկյան Մերիլենդի հիվանդանոցներից մեկում:

Հավատացյալ չեմ, բայց ատելության ու կեղծիքի քարոզչությանը վաճառված հոգիներն, ըստ հրեական հավատքի, պետք է որ դառնան Գեհենի ճարակ:

Նախորդ գրառումը

ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ

Հաջորդ գրառումը

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲՈՒԼԿԻ ՍՏԵՂԾԱԾ ՀԱՅՈՐԴԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲՈՒԼԿԻ ՍՏԵՂԾԱԾ ՀԱՅՈՐԴԻՆ

Լրահոս

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026

Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում...

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Հուլիսի 13-ին «ԶԼՄ-ների...

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

18/07/2026

Հուլիսի 14-ին դեսպանատանը նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ...

Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի

18/07/2026

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է՝ կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական