Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՃՙ ՆԱԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ

25/05/2018
- 25 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մերձավորարեւելյան հակամարտությունն ու Էրդողանը Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ են բերում, իրազեկում է կաթոլիկական Domradio -ի կայքէջըՙ մայիսի 16-ին հրապարակելով Ալեքսանդր Բրյուգգեմաննի հոդվածը:

Ավետյաց երկրում նորից բռնկված հակամարտությունը, Սիրիայում չդադարող պատերազմը չափերով փոքր երկրներՙ Բուլղարիա, Վրաստան, Ռումինիա, Ուզբեկստան են «ուղղորդում» մշակութային հետաքրքրություն ունեցող զբոսաշրջիկներին: Ուշագրավ կարող են լինել ահաբեկչությունից հեռու, դեռեւս «չբացահայտված» մշակութային երկրները, որ կրոնական ժառանգության հետ կարեւորում են նաեւ բնապահպանական, աշխարհագրական կամ առողջապահական բնույթի արդի հարցերի ընդգրկումը: Ճգնաժամը փոքր երկրների համար հնարավորություն է դառնումՙ մշակույթի ու արվեստի հանդեպ հետաքրքրություն ունեցողների քանակական աճ է նկատվում դեպի Հայաստան, գրում է Բրյուգգեմաննը:

«Փոքր Հայաստանը մի ողջ տիեզերք էՙ աշխարհի ամենահին քրիստոնյա երկիրն է, բիբլիական վայր, Կովկասում հազարամյա մշակութային հենքով, սեփական լեզվով ու այբուբենով, որ ազգ է միավորում», ծանուցում է լրատունՙ նկարագրելով զբոսաշրջիկներով լի ավտոբուսիՙ դեպի Սանահին դժվարմատչելի երթուղին: Ճամփորդության ղեկավարՙ Շվեյցարիայի Քուր (Chur) համալսարանի պրոֆեսոր Միշայել Ֆիիգերը նկատել է տալիս, որ Հայաստան ուղեւորությունների աճի «պատճառը նաեւ Էրդողանն է»: «Քանի այնտեղ նա է նախագահում, այցելություն այդ երկիր չեմ առաջնորդի», ասում է պրոֆեսորն ու մեկնաբանումՙ ինֆրակառուցվածքը հնարավոր է ավելի լավ վիճակում է, բայց քաղաքական առումով վտանգավոր կարող է լինել: Առանց պատճառիՙ «ահաբեկչության կասկածանքով» կարող են նույնիսկ զբոսաշրջիկին արգելափակել, կարծիք է հայտնում Ֆիիգերը:

Հիշյալ հոդվածում բավականաչափ առատ, մանրամասն տեղեկատվություն է տրամադրված Հայաստանի տեսարժան վայրերի, եկեղեցական համալիրների, հարեւան երկրների հետ ունեցած հարաբերությունների, աշխարհաքաղաքական վիճակի վերաբերյալ:

Գերմանական մեկ ուրիշՙ «Ռայն Նեքար ցայթունգը» մայիսի 19-ին զբոսաշրջային թեման շարունակելովՙ մեր երկրի հետ ծանոթությունն այսպես է սկսումՙ թավշյա հեղափոխությունն այնտեղ հաջող ավարտ ունեցավ: «Հայաստանն արթնանում է» վերնագրյալ հոդվածը հենց այդ իրադարձությամբ ներկայացնելը ենթադրել է տալիս, թե վերջին շրջանում գերմանական լրատվամիջոցներում վերնագիր դարձած այդ խաղաղ հեղափոխությունն այլեւս արդի Հայաստանի կենսագրական դրական տեղորոշիչն է:

Վիբկե Հելֆրիհը պատմում է Հայաստանի պատմության թանգարանում աշխատող գերմաներեն ուսանող Սուսաննայի մասին, որ ամսական հազիվ 150 եվրո է վաստակում, բայց ի հեճուկս նվազ աշխատավարձի, զբոսաշրջիկներին ոգեւորվածությամբ է պատմում իր երկրի հարուստ պատմության մասին: Մինչեւ վերջերս նա իր ապագան Գերմանիայում աշխատանք գտնելու հետ էր կապում, բայց հիմա նոր քամին թարմ օդ է բերել երկիր, հույսն էլ նորոգվել է, որ խորհրդայինՙ օլիգարխիկ կառուցվածքների գերակշռող վիճակը կվերանա, որ դրսում վարձատրություն փնտրող երիտասարդ մտավոր ներուժը կվերադառնա:

Հոդվածագիրը պատմում է մասնագիտությամբ հնագետ զբոսավար Արայի մասին, որը նույնպես իր ընտանիքի անդամների, ընկերների հետ հեղափոխության մասնակից է եղել: Նա հպարտ է իր երկրի մշակույթով եւ պատմությամբ:

Հակադրությունների երկիր է Հայաստանը, գրում է գերմանական թերթըՙ նկարագրելով մոդեռն Երեւանն ու տխուր, լքյալ գյուղերի պատկերը: : Մոտ մեկ միլիոն այցելու է ունենում երկիրը տարեկան: Արտերկրում ապրող հայերի հետ Հայաստան ամենաշատն այցելում են ռուսները, նրանց համար հեշտ ու հարմար վայր է, նաեւ այն պատճառով, որ բոլորը ռուսերեն խոսում են: Հիմա ամենաշատը գերմանացի ուխտագնացներն են այցելում քրիստոնյա այս երկիրը, գրում է հոդվածագիրըՙ ափսոսանք հայտնելով, որ երկրում արշավային տեղեկատվական ցուցանակների պակաս կա: Փոխարենը նշվում է, թե զբոսավարները որակյալ ենՙ լավ կազմակերպում են այցելուի առօրյան: Թերթն իր հրապարակումը եզրափակում է հեղափոխության դրական ակնկալիքով: Կոռուպցիան արմատ է նետել, վտանգել Հայաստանի ապագան: Հույսի ավազահատիկները կողք կողքի շարվելով կաշառքի անիվը կանգնեցնել կտան: Առաջին քայլն արդեն արվել է, գրում է «Ռայն Նեքար ցայթունգը»:

Թերթը հոդվածին կցել է այն տեղեկատվությունը նաեւ, որ օգտակար կարող է լինել Հայաստան ուղեւորվողների համար, մասնավորապես անհրաժեշտ համարելով հուշել, թե թռչել կարելի է Ավստրիական, Ուկրաինական ավիաուղիների միջոցով, գիշերելու համար օգտվել Դիլիջանի Toon Armeni Bed & Breakfast-ծառայություններից, Cascade հյուրանոցից, Arara Tours-ի կազմակերպած արշավներից:

Նախորդ գրառումը

ԿԱԶՈՒՍՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ՉԱՓ, ԵՐԿՈՒ ԿՇԻՌ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ՉԱՓ, ԵՐԿՈՒ ԿՇԻՌ

Լրահոս

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

19/07/2026

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ...

Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին

19/07/2026

ԱՄՆ–ի հարվածներին ի պատասխան՝ Իրանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ալ-Ուդեյրի ճամբարում ամերիկյան բանակի զինամթերքի պահեստին, ինչպես նաև Քուվեյթի Ալի...

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում. ՌԴ ՊՆ

19/07/2026

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։...

Ռուսաստանում առաջին անգամ կասեցվել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը

19/07/2026

Հուլիսի 10-ից Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը, հայտնում են ռուսական...

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական