Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

РОССИЯ МОЯ РОДИНА. ՀՈ ԴԵՄ ՉԵ՞Ք

30/03/2018
- 30 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Լեզվի մահն արագացնում է ազգերի հոգեւոր մահը:

Գ. Նժդեհ

Օրերս Երեւանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որի ժամանակ աշակերտները վանկարկում էինՙ Россия моя родина (Ռուսաստան` իմ հայրենիք): Այն, որ մեր իշխանավորները, քյոխվայի մակարդակ ունեցող համայնքապետերից մինչեւ, այնուամենայնիվ, քյոխվայի գործելաոճ ցուցաբերող պատգամավորներ, շատ են սիրում «Մայր Ռուսաստանն ու Հայր Վլադիմիրին» պարզ է, բայց դա արդարացում չէ, համենայն դեպս նրանց համար, ովքեր Ռուսաստանի նախագահ Վ. Ի. Պուտինին «Հայր Վլադիմիր» չեն ընկալում: Բացի այն, որ Հակոբ Օշականի անունը կրող որեւէ տիպի կառույցում չէր կարելի եւ ապագայում էլ չի կարելի նման բան անել, պետք է գիտակցել նաեւ, որ սա Հայաստանի Հանրապետությունն է, որի գոյության համար հազարավոր հայորդիներ են զոհվել եւ… եւ, որ մեր երեխաները պարտավորված չեն, ավելինՙ իրավունք էլ չունեն Россия моя родина վանկարկել, քանի որ, ինչպես Լեոնիդ Ազգալդյանն էր ասում եւ էՙ «Սա Հայաստանն է եւ վերջ» :

Հետաքրքրական է, այդ միջոցառման կազմակերպիչն ի՞նչ էր մտածում նման բան կազմակերպելիս: Բայց ընդհանրապես մտածո՞ւմ էր: Մտածում էր, թե՞ ոչ` անհասկանալի է, բայց այն, որ համապատասխան մարմինները մտածում են (իրենք են ասելՙ հավատում ենք ) միանշանակ է: Կասկած չունենալով, որ այս երկիրը ՀՀ-ն է, մենք էլ վերջինիս քաղաքացիները, իսկ ՀՀ-ն օրենքի երկիր է, ուզում եմ նրանց ուշադրությունը հրավիրել ՀՀ Լեզվի մասին օրենքի 2-րդ հոդվածի վրա, այն էՙ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է :

«Առավոտին» տված հարցազրույցում դպրոցի տնօրենն ասել է. «Դպրոցում անցկացվել է «Աշխարհն իմ աչքերով» միջոցառում: Այդ միջոցառումներն արվեցին, որ շրջենք տարբեր երկրներով, տարբեր ազգությունների լեզուն, մշակույթը, խոհանոցը, սովորույթները ներկայացնենք, բայց վերջում գանք Հայաստան, որովհետեւ ամենալավ տեղը Հայաստանն է» :

Բայց, ինչպես ժողովուրդն է սիրում ասելՙ ամոթ չլինի հարցնելը, այդ դեպքում ինչո՞ւ էր դահլիճը Ռուսաստան հիշեցնում, ինչո՞ւ էր միայն Ռուսաստանի դրոշը, երեխաներն ինչո՞ւ էին Ռուսաստանի դրոշի գույներով հագուստ կրում, եւ, որ ամենակարեւորն է, եթե դա ուղղակի «շուրջերկրյա ճանապարհորդություն էր», ապա ո՞ւր էին Աֆղանստանի, Կուբայի, Եգիպտոսի ու Եմենի դրոշները, ինչո՞ւ երեխաները նշված երկրների դրոշներով հագուստ չէին կրում, ինչո՞ւ ընթացքում չերգեցին, որ Կուբան կամ Եգիպտոսն իրենց հայրենիքն է: Եվ վերջումՙ աշխարհնՙ աշխարհ. վստա՞հ լինենք, որ հաջորդ անգամ աշխարհով «շրջելիս» մեր երեխանները պատահաբար չեն «հայտնվի» հարեւան Ադրբեջանում ու վերջինիս դրոշի ներքո չեն երգի, որ Ադրբեջանն իրենց հայրենիքն է …Azerbaycan menim vatanimdir (Ադրբեջանն իմ հայրենիքն է)… Զգույշ, զգույշ «շրջեք», որ օրենքըՙ հայրենիքի բարոյական օրենքը չշրջանցեք:

Հիմա ի՞նչ է ստացվում…մտածո՞ւմ եք, նեղություն մի կրեք, ես կասեմՙ օրենքի կոպիտ խախտում, որն անում է մանկավարժը, սերունդ դաստիարակողը: Իսկ այս երկրում, ինչպես «Բարձր դուռն» է ասում, օրինախախտները պիտի պատժվեն, այն էլՙ օրենքի ողջ խստությամբ. քեզ սրտիս մեջ ունենամ, օրենք: Կարծում եմՙ ԿԳՆ-ն այս ամոթալի արարքի մեղավորների հանդեպ կլինի այնքան կտրուկ եւ անողոք, ինչպեսՙ ցանկալի թեկնածուին ձայն չտված մանկավարժի հանդեպ: Արմեն Դուլյանը կասերՙ հո դեմ չե՞ք:

Եթե ոչ, ուրեմն ի գործ, տիարք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՔՆԱՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ՁԳՏՈՒՄՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊՐՈԿՈՖԵՎՙ ԵՐԿՈՒ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՀԱՄԱՐ. ՄԱՐԹԱ ԱՐԳԵՐԻԽ, ՍԵՐԳԵՅ ԲԱԲԱՅԱՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՊՐՈԿՈՖԵՎՙ ԵՐԿՈՒ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՀԱՄԱՐ. ՄԱՐԹԱ ԱՐԳԵՐԻԽ, ՍԵՐԳԵՅ ԲԱԲԱՅԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական