Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՔՆԱՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ՁԳՏՈՒՄՆԵՐՈՒՄ

30/03/2018
- 30 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Դիտելով հեռուստալրագրող Անդրեյ Կոնդրոշովի չորսժամյա վավերագրական ֆիլմը Վլադիմիր Պուտինի մասին, որտեղ գործող անձը ներկայանում է իր ողջ էությամբ ու գործունեությամբ, որտեղ հանգամանորեն ներկայացվում են ազգին ու պետությանը մատուցած նրա ծառայությունները, ակամայից մտածում եսՙ հնարավո՞ր է նման ընդգրկուն քաղաքապատում անկախ Հայաստանի երեք նախագահներից որեւէ մեկի մասին (մի կողմ դնենք մասշտաբները): Հանգում ես այն եզրակացության, որՙ ոչ: Որովհետեւ տվյալ դեպքում Պուտինի նախագահական-վարչապետական գործունեության գլխավոր արգասիքը համաշխարհային ռազմական գերտերության վերստեղծումն է, հիմա էլ շեշտը դրվելու է «ճեղքումային» տնտեսական զարգացման վրա: Այսինքն, առկա են երկրի զարգացման շոշափելի դրական միտումները:

Հեռուստաժապավենի ցնցող տեսարաններից մեկն այն էր, երբ նորակոչ նախագահը բոլորի համար անսպասելիորեն հայտնվեց ելցինյան ավերածությունների ու քաոսի մարմնացում դարձած Չեչնիայում ու իր աչքով տեսավ բզկտված Գրոզնին, սոված ու անտեր ռուս զինվորին: Այդ տեսարաններից հիրավի սարսուռ ապրեցին հատկապես ռուսակործան «մութ ու ցուրտ» տարիներն ապրած սերնդի մարդիկ: Մինչդեռ հենց քայքայվածության, անհեռանկարության ու հուսահատության մթնոլորտում սկսեց իր գործունեությունը բոլորին գրեթե անհայտ Վլադիմիր Պուտինը:

Կոնդրոշովը հանգամանորեն ներկայացրեց այն բոլոր դժվարությունները, որ քայլ առ քայլ հաղթահարել է Պուտինը, կամաց-կամաց շահելով իր ժողովրդի վստահությունն ու հարգանքը, ինչն էլ այս վերջին ընտրություններում արտահայտվեց 56 միլիոնից ավելի ընտրողների 76,69 տոկոս քվեներով: Ուշագրավ էին նրա անմիջական խոհերը, դատողությունները, գնահատականները իր կառավարման ժամանակահատվածի ամենատարբեր իրադարձությունների մասին: Նա երբեք գլուխը չի թաքցրել ավազի մեջ, այլ իր ողջ արած-չարածով մշտապես եղել է իր քաղաքացիների աչքի առաջ, սկզբունքայնորեն հաշվետվություններով հրապարակավ հանդես է եկել ռուսաց հասարակության ներկայացուցիչների առջեւ:

Զգացվում է, որ Պուտինի «ինքնավերարտադրումը» ոգեշնչող օրինակ է ծառայել Սերժ Սարգսյանի համար: Նույնպես Պուտինին նվիրվածՙ այս անգամ արդեն հայտնի քաղաքական հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի ֆիլմում ուշադրություն գրավեց մի կադր, որտեղ ծիծաղադեմ Պուտինն ու Սարգսյանը բարեկամաբար զրուցում էին: Մինչդեռ հայոց լրատվամիջոցները հեղեղված են այն խոստումի վերաբերյալ հիշատակումներով, երբ ներկայիս նախագահը ի լուր համաշխարհային առաջադեմ հասարակայնության իր իսկ անունից հայտարարեց, որ նոր սահմանադրության ընդունման դեպքում ինքը չի հավակնի երկրի բարձրագույն պաշտոններին: Իսկ գուցե հայ ժողովուրդը, հավատալով տրված խոստումին, քվեարկեց նոր սահմանադրության օգտին այն հույսով, որ հայոց պետության բարձրագույն աթոռին կտեսնի նոր եւ թարմ դեմքի: Իսկ եթե դա այդպես է, ապա չի՞ նշանակում, որ մարդիկ կարող են դառնալ խաբեության զոհ: Հասկանալի է, որ, ինչպես ասում են, իշխանությունը չափից դուրս մեծ բավականություն է նրանից հրաժարվելու համար, սակայն գոյություն ունի նաեւ այնպիսի վեհ մի զգացում, որ կոչվում է քաղաքական պարկեշտություն:

Իր քաղաքական կարիերայի վերջնամասում Ելցինը գոնե զգաց, որ իր հարգանիշը մոտ է զրոյականի, որ իր հետագա գործունեությունն անիմաստ է ու հրաժարական տվեց: Կոնդրոշովի ֆիլմում կրկին հնչեց սպառված ղեկավարի նշանավոր «ÿ ցւՏՋց» արտահայտությունը: Սակայն Բորիս Նիկոլաեւիչը մինչ այդ մի շարք անձանց «փորձարկումներից» հետո այնուամենայնիվ կարողացել էր գտնել արժանի հետնորդի: Եվ այս պարագան շատերը համարում են Ելցինի միակ ծառայությունը Ռուսաստանին: Սերժ Սարգսյանն էլ է խոսում ջահելների մեջ հետնորդ ընտրելու մասին, սակայն մի պայմանով, որ ինքը գրավի վարչապետի պաշտոնը: Սակայն ինչու չի կարելի դա անել մասնավոր կարգովՙ որպես փորձառու քաղաքագետ: Դառն իրողություն է, որ իր նախագահական երկու ժամկետներում Սարգսյանը գերադասեց իրեն շրջապատել գորշ անձնավորություններով: Նշեք նրանց մեջ որեւէ վառ անհատականության:

Միգուցե Սերժ Սարգսյանը պատրաստվում է վարչապետական ընտրություններից առաջ հրապարակայնորեն առաջին անգամ հեռուստահանդիպում ունենալ լրագրողների ու հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ, պատմել Հայաստանին մատուցած իր ծառայությունների մասին, պատասխանել ներկաների շահագրգիռ հարցերին: Այս իմաստով Պուտինի օրինակին հետեւելը կարելի է միայն ողջունել:

Վերջիվերջո մի՞թե պարզ չէ, որ Հայաստանն ամայացնող-կործանող արտագաղթի գլխավոր պատճառներից մեկն էլ մարդկանց խոր արհամարանքն է գործող իշխանությունների նկատմամբՙ սկիզբ առած անկախության հենց առաջին տարիներից: Եվ ինչպես կարելի է հավակնել «ազգի հայր» կոչմանը, երբ անձն իր հարգանիշով հիշեցնում Ելցինին, բայց ոչ Պուտինին:

Նոր մարդիկ են պետք Հայաստանին:

Խմբ. կողմից. – Մեզ թվում է, որ մեր հարգարժան թղթակիցը տրամաբանության սխալ է թույլ տալիս, երբ մի կողմից գովում է մի երկրի նախագահին, այս պարագայումՙ Ռուսաստանի, որ 4-րդ անգամ նստեց իր երկրի ամենաբարձր աթոռին, իսկ փնովում մեկ այլ երկրի նախագահին, այս պարագայումՙ Հայաստանի նախագահին, նույն բանը 3-րդ անգամ անելու փորձ կատարելու համար: Ճիշտ է, ինչպես ասում է հայտնի առածըՙ ինչ որ թույլատրվում է Զեւսին, արգելված է եզանը: Սակայն խորքում նրանց արածները նույնն ենՙ գոնե քաղաքագիտական տեսակետից: Եվ եթե նախագահ Պուտինն իր արարքը արդարացնում է փոխարինող պատրաստելու առաջադրանքով, ապա անծայրածիր եւ 170 միլիոնանոց Ռուսաստանից հազար անգամ փոքր եւ 70 անգամ քիչ ազգաբնակչությամբ մեր երկրի նախագահը իրավունք չունի՞ ինքնարդարացնելու իր արարքը երիտասարդ փոխարինողներ «թրծելու» պատճառաբանությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՎ ԱՅԼ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

РОССИЯ МОЯ РОДИНА. ՀՈ ԴԵՄ ՉԵ՞Ք

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

РОССИЯ МОЯ РОДИНА. ՀՈ ԴԵՄ ՉԵ՞Ք

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական