Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԶԱՆԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՎ ՔԱՋԱՐԻ ԾՈՎԱԳՆԱՑԸ

16/03/2018
- 16 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Արմեն Նազարյանը ոչ առանց հպարտության ընդգծում էր, որ իր նախնիները Նախիջեւանից եւ Ղարաբաղից են: Հայրըՙ Հայրապետ Նազարյանը, խոշոր գիտնական-կենսաբան էր: Մայրըՙ Զինաիդա Գաբրիելյանը (Նազարյան) հայտնի գրադարանավարուհի էր: Եվ զարմանալի չէ, որ Արմենը, ավարտելով Երեւանի պետական համալսարանը, դարձավ իսկական գիտնական:

Առաջ անցնելով նշեմ, որ լողալով «Կիլիկիա» առագաստանավով, ես արդեն այն ժամանակ հուշատետրում գրել էի Արմենի մասին. «1963 թվականից Արմենը աշխատել է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտում որպես գիտաշխատող: 1969 թվականիցՙ որպես ավագ գիտաշխատող Ռադիացիոն ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում: Պաշտպանել է դիսերտացիա, ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1981 թվականից որպես բաժնի պետ է աշխատել «Աերոզոլ» կոնստրուկտորային տեխնիկական հատուկ բյուրոյում: Շուտով նշանակվել է Լազերային տեխնիկայի գիտարտադրական միավորման գլխավոր տնօրեն: Պատրաստվում էր պաշտպանել դոկտորական դիսերտացիա»:

Հիշեցնեմ, որ պատանեկան տարիներից տարված էր սպորտով: Եվ, ինչպես հաճախ էր հպարտությամբ ասում, միշտ զբաղվել է մեծ թենիսով: Հայաստանում հիմնել է վինդ-սերֆինգըՙ որպես ազգային մարզաձեւ: Եվ սրտի ցավով նշեմ, որ մինչեւ իր կյանքի վերջին օրը համարյա կլոր տարին աշխատում էր որպես մարզիչ: Հաճախ էր կրկնում. «Ապագան երիտասարդությունն է»: Եվ հաճախ էլ խոստովանում էր, որ իր բոլոր գիտական նախագծերը միանգամից մի կողմ է դրել:

2004 թվականի ամռանից սկսած Արմենը իր որդուՙ Արեգ Նազարյանի հետ ընդգրկվեց «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմում: Ինքս էլ երջանկություն ունեցա լինել այդ անձնակազմի անդամ: Եվրոպայի շուրջ «Կիլիկիա»-ի նավարկությունն ընթացավ երեք փուլով, երեք տարվա ընթացքում: Արմենը, ինչպես ոչ այլ ոք, գիտակցում էր մեր ճամփորդության ողջ լրջությունը, այն համարելով հիրավի ազգային նվաճում: Դրա համար էլ գիտակցված կերպով հեռացավ գիտությունից, որին մինչ այդ նվիրել էր իր կյանքը: Եվ պատահական չէր, որ դարձավ հայ ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկության կազմակերպման ամենաակտիվ գործիչներից մեկը:

Քչերին է հայտնի, որ նա մեկն էրՙ առաջարկողներից, որպեսզի աշխարհաշուրջի վերջնագծում «Արմենիա» առագաստանավը խարսխվի Սուրբ Ղազար կղզում, որտեղ գրեթե կլոր տարին զբոսաշրջիկները այցելում են պատմական եզակի թանգարանը: Հավելեմ, որ իր անսպասելի մահից մեկ օր առաջ նա ինձ մոտ էր եւ խոսում էր լեգենդար «Արմենիան» իր հայրենիքՙ Սեւան վերադարձնելու ժամկետների եւ երթուղու մասին: Չեմ կարող պատկերացնել «Արմենիա»-ն առանց Արիկի:

Բացի ամենայնից, մեր ճամփորդությունների բոլոր երկար տարիների ընթացքում, երբ ես գործնականում ամեն օր իմ ռեպորտաժներն էի ուղարկում հայկական թերթերին եւ ամսագրերին, Արմենը տանջվում էր իմ անընթեռնելի ձեռագրի վրա, շարելով այն համակարգչով եւ ինտերնետով ուղարկելով ըստ հասցեների: Նա եւ՛ առաջին ընթերցողն էր, եւ՛ առաջին քննադատը:

Չեմ ուզում հավատալ, որ նա հեռացել է: Նա միշտ կմնա մեզ հետ: «Կիլիկիա»-ի եւ «Արմենիա»-ի հետ: Իր սիրելի կնոջՙ Ռուզաննայի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵՑ, ՋՐԻՆԸՙ ՈՉ

Հաջորդ գրառումը

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԱՏՈՒՌՆԵՐ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԱՏՈՒՌՆԵՐ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական