Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

(Չ)ԵՐԱՆԻ ՖԻՆՆԵՐԻՆ

16/03/2018
- 16 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Հայաստանից Ֆինլանդիա չեն գնում: Դե այսինքն ես չգիտեմ մի հայաստանցի, որը ասի, որ այստեղ իրեն ամեն ինչ հոգնեցրել է, փողի պակասը, սիրո պակասը, ուշադրության պակասը, հնարավորությունների պակասը, մի խոսքովՙ երջանկության պակասը եւ ինքը որոշել է վաճառել երեքսենյականոց բնակարանը, ավտոմեքենան, դուրս գալ աշխատանքից, վերցնել գեղեցկուհի եւ իմաստուն կնոջն ու առայժմ միայն գեղեցկուհի դստերն ու մեկնել Ֆինլանդիաՙ մշտական բնակության: Ֆինները մեզ մի տեսակ անհասկանալի են, ոչ ռուս են, ոչ ամերիկացի, ոչ գերմանացի կամ ֆրանսիացի, ոչ էլ անգամ թուրք, որ զանգվածաբար մեկնենք. ֆինն են ու երանի իրենց: Բանն այն է, որ մարտի 14-ին ՄԱԿ-ը հրապարակել է հերթական The World Happiness Report-ը, ըստ այդմՙ աշխարհի ամենաերջանիկ երկիր է հռչակվել հենց Ֆինլանդիան, ընդ որումՙ առաջին անգամ իր, ավելի ճիշտ ՄԱԿ-ի հիշյալ զեկույցի պատմության մեջ: Վերջին տարիներին աշխարհում ամենաերջանիկը համարվում էին նորվեգացիները, բայց ընթացիկ տարում ֆիններն առաջ են անցել հարեւաններից, ու Նորվեգիան հիմա երկրորդն է ցուցակում: Երրորդը Դանիան է, հետո Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան եւ Ավստրալիան: Եթե հետաքրքրական է, ապա ասեմ, որ Հայաստանն այս ցուցակում առհասարակ չկա. ՄԱԿ-ի անդամ 156 երկիր կա, բայց Հայաստանը չկա:

Զեկույցը կազմելիսՙ հաշվի են առնվում պետություններում կյանքի սպասվող տեւողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան եւ որոշ այլ ցուցանիշներ: Ընդ որում, զեկույցի հեղինակները հաշվի են առել նաեւ երկրներում բնակվող ներգաղթյալների վիճակը:

Ի դեպ, ներգաղթյալների մասին: Հայաստանում, երեւի կհաստատեք, ներգաղթյալներ կան, բայց միայն Սիրիայից են, միայն հայ են ու ամենեւին էլ ներգաղթյալ չեն, այլ վերադարձած են: Ամեն դեպքում այդպես ենք ասում, չնայած ո՛չ իրենք են այդպես մտածում, ո՛չ էլ մենք: Իսկ այ Հայաստանից մեկնողներ… Մի բարեկամ ունեմ, որն արդեն ապրում է Լոս Անջելեսում, իր ասելովՙ օվկիանոսից քիչ հեռու: Ինչու արդեն, քանի որ ինչ ճանաչում են նրան, երազում էր Ամերիկայի մասին: Ամեն տարի «Գրին քարտի» խաղարկության էր մասնակցում, վերջըՙ երկու տարի առաջ շահեց: Այստեղ հոգեբան էր աշխատում, չնայած հոգեբանները Հայաստանում չեն աշխատում, ուղղակի լինում են. ազգային առանձնահատկություն է: Իսկ այնտեղ ռեստորանի մենեջեր է: Հաճախ ենք խոսում իրար հետ: Միշտ զգացել եմ, որ չնայած ասում է, թե գործերը լավ են, բայց մի տեսակ տխուր է, դե այսինքն երջանիկ չէ: Վերջին անգամ հարցրեցի, թե ի՞նչ խնդիրներ ունի: Սկզբում լռեց, հետո ասացՙ ոչ մի, հետո ես պնդեցի, եւ նա ասաց. «Գիտե՞ս,- ասաց,- երբ այդտեղ էի ու ամեն օր ուզում էի Ամերիկա գալ, ինչ-որ բաներ էի միշտ անում, որ ստացվի գալս, չգիտեմ, մարդկանց հետ էի հանդիպում, անգլերեն էի սովորում, …Եկա, ու հիմա չգիտեմ, թե ինչ անեմ, մի տեսակ, ոնց որ էլ բան չկա անելու, ամեն ինչ լավ է, ամեն բան կա, այնպես է, ինչպես միշտ եմ ուզել, պատկերացրել ու երազել, եւ հիմաՙ վերջ: Վերջի զգացողությամբ եմ ապրում, Էլ բան չեմ ուզում, իսկ դա տխուր է»:

ՄԱԿ-ում, վստահ եմ, տեղյակ չեն իմ այս բարեկամի մասին ու նրա ապրումների, հակառակ պարագայում ֆիններին ամենաերջանիկը չէին ճանաչի. բանն այն է, որ մարդիկ երկար ապրում են, սոցիալական աջակցություն ստանում են, կոռուպցիա չունեն (ավելի ճիշտՙ չեն զգում), ներգաղթյալներին ընդունում են, ինչպես ֆիննըՙ ֆիննի, մի խոսքով… Էլ բան չունեն անելու: Օրինակ Նորվեգիան ունի, պետք է հաջորդ տարի նորից ամենաերջանիկ երկիրը դառնա, Դանիան ունի, Իսլանդիան ունի… Հայաստանն էլ ունի եւ իրականում հենց դա է երջանկությունը. Ամերիկայում ապրող հոգեբան բարեկամս է ասում:

Նախորդ գրառումը

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՄՆ

Հաջորդ գրառումը

ՀԵՐԻՔ Է ՄՈՍԿՎԱՆ ԽԱՂԱ ԲԱՔՎԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԵՐԻՔ Է ՄՈՍԿՎԱՆ ԽԱՂԱ ԲԱՔՎԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական