Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿ ԻՆՉՊԻՍԻ՞ ԲՈՒԺՈՒՄ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՄԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

09/03/2018
- 09 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կառավարության վերջին ամիսների մի շարք նորամուծություններ ինձ հիշեցնում են սովետահայ շրջանի շինարարական ավանդույթները. շենքի դռների ու պատուհանների տեղադրումը կատարվում էր մոտավոր հաշվարկներով, սովորաբար գործի էր դրվում ծանր մուրճը, որ հարվածելով պատուհան կամ դուռ կոչվածի տակը կամ կողքերին խցկված քարի կամ փայտի կտորներինՙ կանգնեցնում էին այնՙ հույսը դնելով շաղախի ու ծեփի հաստ շերտի վրա, որը ծածկում էր, անշուշտ ժամանակավորապես, բոլոր անհարթությունները: Եվ դա էր պատճառը, որ շատերը բնակարանամուտ տոնելուց առաջ երկար-բարակ ու խիստ ծախսալից վերանորոգում- ռեմոնթի էին ենթարկում իրենց հատկացված նո՜ր բնակարանը:

Նորամուծություններ ասելով նկատի ունեմ հարկային օրենսգրքի փոփոխության, ծխախոտի դեմ պայքարի, աջակողմյան ղեկով ավտոմեքենաների եւ ամենավերջինՙ դեղորայքի վաճառքի վերաբերյալ օրինագծերը: Այսօր անդրադառնում եմ այս վերջինին, նկատի ունենալով դրա անհամեմատ լայն ընդգրկումը մեր երկրումՙ ծերացող ու ծերացած ազգաբնակչություն, խրոնիկական հիվանդությունների տարածվածություն, ցածր գնողունակություն:

Ինչպես յուրաքանչյուր նոր օրինագիծ, այս մեկի նպատակն էլ բարի է, առաջին հայացքովՙ նույնիսկ հանրօգուտ: Ըստ տվյալ օրինագծի գաղափարաբանության, դեղորայքի մեծ մասի միայն բժշկի դեղատոմսով վաճառելը ամրապնդում է հիվանդ-բժիշկ կապը, սահման է դնում մեր մեջ արմատավորված ինքնաբուժությանը, կանխում հակաբիոտիկների ու հոգեմետ դեղերի անհարկի օգտագործումն ու չարաշահումը, եւ վերջապեսՙ բարձրացնում է մատուցվող ծառայությունների, ընդհուպՙ առողջապահության որակը Հայաստանում:

Կարիք չկա կրկնելու մամուլում եւ հասարակական տարբեր ֆորումներում ամենալայն քննարկման ու քննադատության ենթարկված այդ օրինագծի անպատեհությունները, որոնք հավելյալ ապացույցներն են այն իրականության, թե ինչպես կարելի է մեր երկրում ամենալավ գաղափարներն ու նպատակներն անգամ այլասերելՙ չհամակարգված, խորապես չուսումնասիրված, կողմնակի հետեւանքները չնախատեսած օրինագծերով: Առողջապահության ներկա պայմաններում, մեծամասամբ ներմուծվող դեղորայքի ասպարեզում գոյություն ունեցող մենաշնորհների, կեղծարարությունների, բուժհաստատություններից շատերում առկա խղճուկ պայմանների, բժիշկների ողորմելի աշխատավարձերի, ապահովագրական ընկերությունների դժվարամատչելի կամ անկատար ծառայությունների, ազգաբնակչության մեծ մասի նյութական խեղճության պայմաններում ծիծաղելի են հնչում առողջապահության նախարարիՙ «մաքրամաքուր» ռուսահայերենով արտահայտած մտքերը ի պաշտպանություն կառավարության ներկայացրած օրինագծի: Անհեթեթ է հնչում մանավանդ պրն Լեւոն Ալթունյանի այն հոխորտանքը, թե իրենք ձգտում են քաղաքակիրթ դարձնել առողջապահության ամբողջ ոլորտը: Մի պաշտոնյա, որը հայտարարում է, թե իր գործը չէ հիվանդանոցային պայմաններում բժշկական անփութության հետեւանքով մահացած ծննդկանի հարցով զբաղվելը, կարո՞ղ է հավակնել «միջազգային քաղաքակիրթ» մակարդակ ստեղծելուն, երբ իսկական քաղաքակիրթ երկրներում նման պաշտոնյան ստիպված կլիներ իր հայտարարության համար իսկույն հրաժարական տալու…

Մեր ժողովրդին առաջին հերթին անհրաժեշտ է կրթվել, իսկ պաշտոնյաներինՙ ինքնակրթվել, անկախ իրենց տիտղոսներից: Լուսավորչական հսկա գործ կա կատարելիք նաեւ այսՙ առողջապահության մարզում, իսկ միջոցները անմատչելի չեն, գործիքներըՙ նույնպես: Երկրորդՙ անհրաժեշտ է նախապայմաններ ստեղծել առողջապահական նոր, արդիական համակարգ ստեղծելու համար, որտեղ առաջին գործը պետք է լինի հանրային ապահովագրություն ստեղծելու խնդիրը: Այլապեսՙ կստացվի այնպես, ինչպես նկարագրված է վերեւումՙ մուրճով, ավելի ճիշտՙ չաքուջով դուռ-պատուհան տեղադրելուն, իսկ էլ ավելի ճիշտՙ անբնակելի տուն-բնակարան սարքելուն:

Կրկնելու գնով շեշտեմՙ միջոցներ կան, նույնիսկ հե՛նց առողջապահության ոլորտում: Համոզվելու համար բավական է պարզապես հաշվել, թե հարազատների ու բարեկամների կողմից արտասահմանից ուղարկվող գումարների (տրանսֆերտներ) քանի՞ տոկոսն է տրամադրվում բուժմանը, վիրահատություններին, հիվանդանոցային եւ դեղորայքի ծախսերին: Էլ ավելի պինդ համոզվելու համար բավական է նայել մեր շուրջը օրըստօրե բազմացող բուժհիմնարկներին ու դեղատներին: Եթե Սամվել Ալեքսանյանի նման առեւտրային սուր հոտառություն ունեցողն է մտել դեղորայքի ու բուժհիմնարկների ասպարեզ, ապա այնտեղ փող կա, շա՛տ փող:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՏՄԱՐՏԻՈՒԹ

Հաջորդ գրառումը

ԿԱՆԱՆՑ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՆԱՆՑ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական