Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՎԱՐՏՎԵԼՈՒ ՄՈՏ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ

23/02/2018
- 23 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ստորեւ թարգմանաբար «Ինդիփենդենտ» անգլիական թերթի Մերձավոր Արեւելքի մշտական թղթակից Ռոբերտ Ֆիսքի փետրվարի 2-ի հոդվածը որոշ կրճատումներով:

Հեշտ է պատկերացնել, որ պատերազմն ավարտված է, մինչեւ ականանետների շառաչը Ղութայից տեղափոխվում է Դամասկոս եւ այնտեղ պայթում քրիստոնեական Բաբ էլ-Թումա թաղամասում, որտեղ խանութներ են եւ ռեստորաններ, սպանելով վեց մարդու, կամ մինչեւ բանակի հրամանատարներից մեկը գալիս եւ ասում է «Հիշո՞ւմ եք կապիտան Ուալիդին: Նա նահատակվեց չորս օր առաջ»: Ես չափազանց հուզվում եմ ամեն անգամ, որ լսում եմ այդ բառըՙ նահատակվեց, ում մասին էլ որ լինի խոսքը:

Բայց այդ մարդն այդպես բնորոշեց կապիտան Ուալիդ Ջաբբուր Խալիլին, որ սիրիական բանակում մարտնչող թղթակից էր: Հրացան չէր կրում: Իր «զենքը» նոթատետրն էր եւ գրիչը, բայց իր աշխատանքը շատ վտանգավոր էր: Ես նրան ճանաչում էի, բայց ոչ շատ լավ: Անցյալ տարի նա լուրեր էր հաղորդում Լիբանանի Քալամուն լեռնային շրջանի պատերազմական գործողություններից: Կարճահասակ, բեղավոր եւ զվարթ անձնավորություն էր: Մտածում էի, թե ուրախ է, որ զինվորական թղթակից է եւ ոչ թե հետեւակ: Նա գրառումներ էր կատարում զառիվարի եզրերին ընկած Ջաբհատ էլ-Նուսրայի զոհված մարտիկների մասին, երբ բանակն ու նրա Հզբոլլահ դաշնակիցը գրավել էին բարձունքը:

Ռուս եւ գերմանացի զինվորական պաշտոնական թղթակիցների եւ ֆոտոլրագրողների կյանքը Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին նույնպես շատ կարճ էր, ի հակադրություն դաշնակիցների իրենց գործընկերների կյանքի, բայց նրանք անվեհեր, գիտակցաբար մասնակցում էին դաժան մարտերին: Ուալիդ Ջաբբուրը գրի էր առնում սիրիական բանակի մղած պատերազմը, որը Մերձավոր Արեւելքի արդի պատմության մեջ ամենադաժանն է: Նրան դիպուկահարն էր (հավանաբար Ջաբհատ էլ-Նուսրայի մարդկանցից) խփել Հարաստայի (արեւելյան Դամասկոս) մարտերի ժամանակ: Համաձայն իր ընկերների պատմածի, զրահաբաճկոն էր կրում, բայց շատ դիպուկ արձակված գնդակը կարողացել էր մահացու հարված հասցնել: Ճակատագրի բերումով նա իր գործընկերների հետ երկու շաբաթ առաջ սկսել էր վավերագրական ֆիլմ պատրաստել եւ իր մահը փաստորեն ընկեր-ֆոտոլրագրողներից մեկն էր ամրագրել: Նա քրսիտոնյա էր (ինչպես ենք մենք այժմ կարիքն զգում շեշտելու նման մանրամասները), 38 տարեկան: Ամուսնացած էր եւ ուներ մեկ որդի: Նրա մահմեդական հրամանատարը, որ առաջին անգամ էր ներկա լինում քրիստոնեական արարողությանը, խոստովանել էր իր դամբանականի խոսքում, որ ապշած էր լսելով հնչող երաժշտության ելեւէջները եւ տեսնելով քահանաների ճոխ հանդերձանքը:

Համացանցը մեծ տարածում ունի հիմա, եւ զինվորների մասին հաղորդագրությունները զգալիորեն գերազանցում են սովորական քաղաքացիական առօրյային վերաբերող նյութերին: Պատերազմից մահացածների թիվը տատանվում է 240 հազարից 450 հազարի միջեւ:

Բայց ամենասարսափելին սիրիացիների համար 19-ամյա Ֆադի Զիդանի մահվան պատկերները դիտելն էր հեռուստատեսությամբ: Ազգային պաշտպանության բանակում էր ծառայում եւ 2015-ին զորակոչվելուց ընդամենը չորս օր հետո Պալմիրայում գերի էր ընկել ISIS-ի ահաբեկիչների ձեռքում: Սկսվել էր իրեն, որպես Ալավեի տանջամահ անելու գործընթացը, որը նկարահանվել եւ ցուցադրվել էր Սիրիայի ներսում, բայց ոչ արեւմուտքում, որովհետեւ չափազանց զարհուրելի էին կադրերը, եւ ես պետք է խնայեմ ընթերցողի զգացմունքները: Սերբերը «Դրինա Վալիի» մահմեդականների հետ նույն ձեւով էին վարվել: Հյուսիսային Աֆղանստանում նույն ձեւով էր պատժել հակառակորդին ուզբեկ գնդապետ Դոստումը:

Ինչպե՞ս ենք մենք հանդուրժում նման վայրագությունները: Ինչպե՞ս ենք հանգիստ վերաբերվում արեւմուտքում այս բոլորին, մինչ սիրիացի քաղաքացիներ ծվատված մարմիններով հայտնվում են մեր առաջ: Անցյալ շաբաթ Համայի հյուսիս արեւմուտքում գտնվող մի գյուղումՙ Արաբիյայում էի, ամբողջովին քանդված իհարկե, երբ տեղեկացա, որ սիրիական բանակի կամ «Ազգային պաշտպանության» զորամիավորումների մոտ 350 զինծառայող այդ փոքրիկ գյուղից զոհվել էին մարտերում: Թիվը մեծ է եթե հաշվի առնենք, որ բնակչության ընդհանուր թիվը (կանայք, երեխաներ եւ տղամարդիկ) հազիվ 8 հազար է:

Ինչքա՞ն է կորուստը Բաշար էլ-Ասադի բանակում: Կարծում եմ 70-ից 80 հազար: Ի՞նչ հատուցում են ստանալու այդ զոհերի ընտանիքները:

Պետք է ավելացնեմ, որ Սիրիայում մոտ 2000 մղոն տարածք անցնելուց հետո, ես Հզբոլլահի կամ իրանյան հեղափոխական պահակախմբի անդամներից ոչ մեկին չեմ հանդիպել, հակառակ որ արեւմտյան երկրների ղեկավարները պնդում են, որ Սիրիան ողողված է իրանցիներով: Հետաքրքրական է, չէ՞: Ես ուր ցանկանում եմ, գնում եմ եւ շատ շուտ նկատում եմ Հզբոլլահի մարտիկներին, որովհետեւ նրանք սովորաբար Լիբանանից են, որտեղ ես եմ ապրում եւ անձամբ ճանաչում եմ նրանցից ոմանց: Բայց ռուսներ շատ են այդ շրջանում:

Չեմ կարող մոռանալ մի քանի օր առաջ Բաբ էլ-Թումայի վրա արձակված ականների հեղեղը: Ավելի քան 100 զինվորական պահակակետեր անցնելուց հետո կարծում եմ սիրիացի զինվորները ժամանակից շուտ ինքնավստահ են դարձել եւ հանգստացել, ենթադրելով, որ պատերազմը ավարտին է մոտենում: Մինչդեռ նրանք պետք է իմանան, որ ավարտվելու մոտ պատերազմներն առավել վտանգավոր են դառնում:

Նախորդ գրառումը

ՍԵՎ ՕՀԱՆՅԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՙ ՈՐՊԵՍ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ

Հաջորդ գրառումը

ՌՈԲԵՐՏ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԸ ՀՈՒՅՍԵՐ Է ՓԱՅՓԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՌՈԲԵՐՏ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԸ ՀՈՒՅՍԵՐ Է ՓԱՅՓԱՅՈՒՄ

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական