Հինգշաբթի, Հուլիսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉԻ՞ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՔ ԿԱՐԴՈՒՄ

23/02/2018
- 23 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Փետրվարի 19-ին, երբ, ինչպես Սեւակն է ասումՙ «Մայր Հայաստանի արգանդը եղավ սրբորեն բեղուն, մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…», Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աննախադեպ այցով եղավ երեւանյան գրախանութներից «Բուկինիստ»-ում: Ու ինչպես նախագահների ամեն մի այցի օրը, այս մեկն էլ պատահական չէր ընտրված: Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն, ինչպես գիտենք, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Դե, ինչպես սիրո օր, կամ սպիդի դեմ պայքարի օր,… Մի խոսքով:

Շատ կարեւոր է, որ նախագահի պաշտոնական կայքում եւս հստակ գրված է, որ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ»: Այսինքն հենց այնպես չի այցելել, եւ կամ հենց այնպես չէր այցելի: Գրախանութում, որը, պարզ է, նախագահի այցի կապակցությամբ ժամանակավորապես ազատվել էր գրքասերներից, Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարներին, մասնավորաբարՙ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես»-ի ղեկավար Արմեն Մարտիրոսյանի եւ «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ «թեյի սեղանի շուրջ հանդիպման մասնակիցները զրուցել են գրահրատարկչության վերջին տարիների ձեռքբերումների եւ առկա խնդիրների մասին, քննարկելՙ գրքի տպագրության եւ վաճառքի, գրադարանների եւ գրախանութների գործունեության շարունակաբար բարելավման, ընթերցանության խրախուսման նպատակով պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում իրականացված աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը»: Նախագահի կայքը նշում է, որ «հրատարակիչները իրենց առաջարկություններն են ներկայացրել, որոնք Հանրապետության նախագահը խոստացել է քննարկել ոլորտի պատասխանատուների հետ եւ փորձել գտնել ոլորտին օգտակար լինելու նոր հնարավորություններ»: Պատկերացրեցիք չէ՞. հրատարակիչները հրատարակչության ոլորտի վերաբերյալ առաջարկներ են հնչեցրել, որոնք նախագահը խոստացել է քննարկել ոլորտի պատասխանատուների հետ…

Հետո տեղի է ունեցել ամենահետաքրքրականը: Նախ, հանդիպման մասնակիցները «միմյանց շնորհավորել են Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա եւ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ»: Նախագահն էլ ասել է, որ «Գիրք նվիրելու օրը, իրավամբ, մեծ պոետի ծնունդը նշելու ամենալավ ձեւերից մեկն է»:

Ապա Սերժ Սարգսյանը հրատարակիչներին նվիրել է բրիտանացի հայտնի պատմաբան, գրող Նիալ Ֆերգյուսոնիՙ «Քաղաքակրթություն. ինչո՞վ է տարբերվում Արեւմուտքը մնացած աշխարհից» գիրքը, որտեղ ներկայացված է համաշխարհային պատմության վերջին 600 տարին: Հատկանշական է, որ գրքի հայերեն տարբերակը դեռ չկա ու ինչպես ասել է «Զանգակ»-ի ղեկավարըՙ «Մենք կծանոթանանք ու կտեսնենք, եթե այն կարող է հետաքրքրական լինել հայ ընթերցողին, ինչո՞ւ ոչՙ կկազմակերպենք հայերեն թարգմանությունն ու վերահրատարակումը»: Մի խոսքովՙ նախագահը հրատարակիչներին նվիրել է մի գիրք, որը դեռ հայտնի չէ, թե կհետաքրքրի՞ արդյոք հայ ընթերցողներիս, թե՞ ոչ:

Ապա հրատարակիչները, ինչպես նախագահի պաշտոնական կայքը կասերՙ «Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ» (ուրիշ բան չմտածեք), գրքեր են նվիրել Սերժ Սարգսյանին: «Բուկինիստ»-ի տնօրենը նախագահին նվիրել է անգլիական հրատարակչություններից մեկի հետ համատեղ հրատարակած «Գիտելիքի հանրագիտարան» գրքի հայերեն թարգմանությունը, որտեղ առանձին բաժնով ներկայացված է նաեւ Հայաստանը: Հիմա, վերջապես, ՀՀ նախագահն այլեւս «Գիտելիքի հանրագիտարան» ունի: «Զանգակ» հրատարակչության տնօրենը Սերժ Սարգսյանին նվիրել է «Հայ արվեստի պատմությունը», որտեղ ներկայացված է մասնավորաբար հայ կերպարվեստի եւ ճարտարապետության պատմական ուղինՙ սկսած հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը, ինչից ենթադրում եմ, որ նախագահը շուտով ավելի ու ավելի շատ նկատողություններ կանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ գիրքը կարդալուց հետո կպարզի, որ մեր օրերի երեւանյան ճարտարապետությունը չի համապատասխանում հնագույն ժամանակներից եկածին, ավելինՙ քանդում է այն: «Անտարեսը» Սերժ Սարգսյանին նվիրել է ավստրիացի գրող եւ մտածող Ռոբերտ Մուզիլի, ուշադրությունՙ «Մարդն առանց հատկությունների» երկհատորյակը: Ու մինչ Հանրապետության նախագահը կկարդա այդ գիրքը, ասեմ, որ գրքում գիտնական-հեղինակի մտորումներն են կեցության առեղծվածի ճանաչողության, բնության եւ մարդու միջեւ մղվող հավերժական պայքարի մասին: Եւ վերջապես «Էդիթ Պրինտը» նախագահին նվիրել է Ռեմարկիՙ «Երեք ընկեր», Էքզյուպերիիՙ «Փոքրիկ իշխան» եւ «Մարդկանց երկիր», ինչպես նաեւ Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» (դե հո նախագահը չէ՞ մեղավոր) գրքերը:

Նախագահի կայքը տեղեկացնում է, որ «Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել «Բուկինիստ»-ում, ծանոթացել գրախանութի նորագույն եւ լավագույն գրականությամբ հագեցված բաժիններին, այդ թվումՙ մասնագիտական»: Նախագահի կայքն այդ մասին ոչինչ չի ասում, ինչից ենթադրում եմ, որ «Բուկինիստ»-իՙ նորագույն եւ լավագույն գրականությամբ հագեցված բաժիններում Սերժ Սարգսյանը որեւէ գիրք չի առանձնացրել ու չի գնել, որպեսզի նվիրի, օրինակՙ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ գրախանութ չայցելած քաղաքապետ Տարոն Մարգարյանին կամ վարչապետ Կարեն Կարապետյանինՙ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ… Ինչեւէ:

Գիրք նվիրելը, մանավանդ ստանալը լավ է, կարդալըՙ հրաշալի: Ի դեպ, կարելի է՞ փետրվարի 19-ին նշել ոչ թե Գիրք նվիրելու օրը, այլ Գիրք նվիրելու եւ կարդալու օրը, կամ գոնե Գիրք նվիրելու եւ այդ կապակցությամբՙ կարդալու օրը: Թե՞ դուք այլ կապակցությամբ եք կարդում… Ուզում եմ ասելՙ գիրքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐՔԱՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆԵՐՈՒՆ ԿՈՉԸ

Հաջորդ գրառումը

ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵ՛ՆՔ ԼԻԲԱՆԱՆՑԻՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

4 հուլիսի, 2025

Յայտարարութիւն

04/07/2025
4 հուլիսի, 2025

Քսիվներ հանրությանը

04/07/2025
4 հուլիսի, 2025

Իրանի նախագահ Փեզեշքիանը Ստեփանակերտում

04/07/2025
4 հուլիսի, 2025

Գարեգին Երկրորդը 1979-ից հետո երեք անգամ այցելել է Գերմանիա

04/07/2025
Հաջորդ գրառումը

ՍՈՎՈՐԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵ՛ՆՔ ԼԻԲԱՆԱՆՑԻՆԵՐԻՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ

10/07/2025

Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հանդիպումը Աբու Դաբիում։ Հանդիպումը  տեղի է ունեցել դեմ առ...

ԿարդալDetails

 Խուզարկության ժամանակ ռազմախաղերի գնդիկներ են գտել. Գեղամ Մանուկյան

10/07/2025

Թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում. Արամ Սուրեն Համբարյան

10/07/2025

Տարոն Մանուկյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե. փաստաբան

10/07/2025

Երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Տիգրան Աբրահամյան

10/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական