Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵԶԱԿԻՈՒԹՅԱՆ «ՔՈՓԻՐԱՅԹԸ»

26/01/2018
- 26 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Իլհամ Ալիեւը հանձնարարական է տվել միջոցառումների ծրագիր կազմելՙ հիշատակելու 1918- ին ադրբեջանցիների հանդեպ հայերի իրականացրած ցեղասպանության 100-ամյակը, հունվարի 18- ին իրազեկում է «Ազերթաջի» գերմաներեն տարբերակը, որ ակնհայտ ծավալուն է, քան նույն լուրի նույն օրը հրապարակված անգլերեն օրինակը. մեր հպանցիկ որոնումով ռուսերեն տարբերակ չգտանք: Ըստ հիշյալ տեղեկատվության, երկրի պառլամենտին հանձնարարվել է 100-ամյակի առթիվ հատուկ նիստ գումարել: Նպատակըՙ «ադրբեջանական ու աշխարհի հանրությանը հայ բոլշեւիկյան զինյալ միավորումների իրականացրած արյունոտ ոճրագործության մասին ճշմարտությունը ներկայացնելն է», գրում է «Ազերթաջը»ՙ մարտի 31- ը ադրբեջանցիների ցեղասպանության օր ներկայացնելով: Վերջին 200 տարիներին հայ ազգայնամոլներիՙ մեր ազգի դեմ իրականացրած էթնիկ մաքրազտումների, ցեղասպանության, զավթիչ քաղաքականությունը ցավագին է եղել Ադրբեջանի պատմության մեջ, գրում է պետական լրատունՙ գերմաներեն ընթերցողների համար մանրամասնելով, թե 1918-ի մարտի 30-ին հայ բոլշեւիկներիՙ «Բաքվում նավերի դեմ համազարկին ավելացան զինյալ դաշնակների հարձակումները ադրբեջանցիների տների վրա, որ զանգվածային բնույթ կրեցին մինչ ապրիլ: Բաքվում եւ հարակից շրջաններում հազարավոր խաղաղ ադրբեջանցիներ սպանվեցին, հրո ճարակ դարձանՙ սոսկ իրենց ազգության պատճառով: Բաքվում օրական 12 հազար ադրբեջանցի էր սպանվում, ընդհանուր թվաքանակովՙ 50 հազար մարդ: Զանգեզուրի շրջանումՙ 10 հազար, Շամախիումՙ 10 հազար 270 առանձնակի դաժանության զոհ է գրանցվել»:

Թեպետ լրատվամիջոցը թվեր ներկայացնելիս ինքն էլ կարծես «մոլորվում» է ստույգ քանակ ներկայացնելու առումով, շարադրանքում սկսում է մեր դպրոցներում դասավանդվող թվաբանությանը զուգահեռել դրա ադրբեջանական տարբերակը, բայց հավանաբար «արդարանալ» կկարողանաՙ ընթերցողը տեխնիկական սխալ կամ վրիպակ կարող է ընկալել թվերի նման աճպարարությունը:

Ուրիշ բան Զանգեզուրի մասին հիշատակումը կամ երբ գրում է, թե «Ղուբայի շրջանում դաշնակներն ադրբեջանցիներին կոտորել, իսկական արյան բաղնիք են սարքել, իսկ 2007- ին այդ տեղանքում հայտնաբերված զանգվածային գերեզմանը վկայում է հայկական վանդալիզմի մասին: Ըստ հետազոտությանՙ 1918- 1919- ին հայերը մոտ 3 հազար հրեա են սպանել»:

«Ազերթաջը» անգլերեն տարբերակում «պատմական փաստերը» հարկ չի համարել ներկայացնել, փոխարենը արդիական շունչ է հաղորդել նախկինում հրապարակված գերմաներեն մի գրավոր պատումի, որի հեղինակը գերմանացի քաղաքական մի գործիչ էր, որ պաշտոնաթող լինելուց հետո Ադրբեջանի ու նրա «ողբերգական պատմության նուրբ դրվագների» մասին ոչ ծավալուն հրապարակումներ էր անում տեղական մամուլում: Հրեաների սպանդի մասին հենց նրա գրիչն էր ազդարարել տարիներ առաջ: Ադրբեջանն իհարկե հաշվարկել է, թե հրեաների դեմ իրականացված բռնությունն ու սպանդը անարձագանք չի մնա հատկապես Գերմանիայում, մեր կարծիքով, այդ է պատճառը, որ «Ազերթաջի» գերմաներեն տարածած այդ տեքստն այսքան առատաբառ է:

Չենք ոգեւորվիՙ միգուցե կա նաեւ այս քարոզչության եվրոպացի անգիտակ սպառողը, բայց Ալիեւի համար առավել մտահոգիչ պիտի լինի, որ լուրջ հայացք ձեւավորող «Ցայթ»-ն օրինակ հունվարի 24-ին չի առաջնորդվել Ադրբեջանի նախագահի հանձնարարականով եւ իր էջերում ներկայացվող ուշագրավ հոդվածում «Ցեղասպանություն» վերնագրի բաղադրիչ է դարձրել «Հայաստանն ու Ռուանդան»: Հայտնի հրապարակախոս, Բեռլին- Բրանդենբուրգի Հրեական ուսմանց կենտրոնի պրոֆեսոր Միշա Բրումլիքի հիշյալ հոդվածը, որի հենասյունը Հոլոքոսթի եզակիության մեկնաբանությունն է, շրջանառում է տարբեր երկրներում 20- 21- րդ դարի ցեղասպանությունների, զանգվածային սպանդի, էթնիկ զտումների բազմաթիվ օրինակներ, անդրադառնում նաեւ պոլիտիցիդի դեպքերին ( Լենինի, այնուհետ Ստալինի քաղաքական հաշվեհարդարներին- Ան. Հ.), անշուշտ չհիշատակելով Ադրբեջանի «մեծ վերքի» մասին:

Ալիեւի թիրախն իր ժողովուրդն է, նրա անգիտությունը: Սա մեր հարեւան երկրի թերեւս ամենամեծ վերքն ու ողբերգությունն է, որը դժբախտաբար եզակիության «քոփիրայթ» ունի:

Նախորդ գրառումը

ԴՐՍԻ ՈՒ ՆԵՐՍԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ

Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵԽԽՎ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵԽԽՎ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Լրահոս

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական