Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ

Հ. Ա.

Հակառակ Սերժ Սարգսյանի նախորդ օրվա հորդորին, Ադրբեջանը չի հանգստանում:

Հունվարի 25-ի գիշերըՙ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:

Ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմում կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են: