Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ԿԱՆԱՉՆԵՐԸ ԵՎ ՈՉ ՊԱԿԱՍ ԿԱՆԱՉ ԱՐՑԱԽԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը հայտարարել է, որ ճանաչում է Արցախի անկախությունը: Ավելին, Կանաչները կոչով դիմել են Ավստրալիայի կառավարությանը, որպեսզի ճանաչի «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ստեղծված Արցախի անկախ Հանրապետությունը»:

Թե ի՞նչ է պատասխանելու Ավստրալիայի կառավարությունը, կամ պատասխանելո՞ւ է արդյոք, դժվար է ասել: Ամեն դեպքում պաշտոնական Ստեփանակերտը ճիշտ կանի, որ իր սովորության համաձայն արագ չողջունի ավստրալիացի Կանաչների հայտարարությունը եւ սպասի այդ երկրի պաշտոնական դիրքորոշմանը: Բանն այն է, որ պետություններն արձագանքում են ոչ թե կուսակցություններին, այլՙ իրար: