Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՂԱԶՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ (ՉԱՈՒՇ) – ՀԱՅԿԱԶՈՒՆ ԶՈՐԱԿԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

15/12/2017
- 15 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արցախի ազատագրության համար պայքարի ելած մեր առաջին կամավոր նվիրյալների հետ նա ամենուր էր` սահմանամերձ Կոռնիձորում, ապա` Երասխում, հետո` Ոսկեպարում… անվա՜խ, աներկյուղ միշտ այնտեղ` արյունալի բախումների թեժ հորձանուտում: Նա արդեն իսկ ապրող լեգենդ էր մեր կողքին…

Բնապարգեւ էր ազգընտիր դյուցազնի նրա վեհանձն կերպարանքը. ասես հենց այդ հագուկապով էր լույս աշխարհ եկել, կյանքի ուղեծիր ելել` վսեմական, առյուծաբաշ ճակատով, Անդրանիկ զորավարին վայել բեղերով, զինական այրի ձիգ ու խրոխտ կեցվածքով, անբաժան ինքնաձիգով… Հայկորդուն հատուկ ազնիվ դիմագծերով ու արդար լուսաժպիտով հերոսը հենց այդպես էլ այսօր անքթիթ հայացքով մեզ է նայում գրքերի, պարբերականների էջերից, էկրաններից, զորամասերում ու զինվորական թանգարաններում զետեղված դիմապատկերից:

Իսկ ե՞րբ, որտե՞ղ եւ ո՞վ է հավիտենացրել այդ տպավորիչ դիմապատկերը:

… 1990-ի ամռան մի օր Աշտարակի Ձախափնյակում գործի բերումով մտա վաղ մանկությունից իմ օշականցի ընկեր Վազգեն Մելիքյանի լուսանկարչատուն: Վազգենը խանդավառված էր քիչ առաջ կատարվածով: Անթաքույց ուրախությամբ պատմեց, որ իր դրացի, ճանաչված ազատամարտիկ Գեղազնիկ-Չաուշին փողոցում տեսել, սահմանամերձ շրջան մեկնող ավտոմեքենայից իջեցրել, ստիպողաբար ներս է բերել ու լուսանկարել:

– Չաուշ ջան, ախար շա՜տ եմ ուզում, որ քո պորտրետը զարդարի իմ «Ֆոտո»-ի ցուցափեղկը, ու թող մեր ջահելները տեսնեն քաջ Ֆեդայուդ` իրենք էլ զենք վերցնեն. չէ՞ որ զենքով է մեր փրկությունը,- ասացի նրան:

– Վազգեն ջա՛ն, ախպե՜րս, նկարվելու ժամանակ չի է՞, շուտ պիտի Զանգեզուր` տղերքին հասնեմ,- ինձ առարկում էր հարեւանս: Բայց ես ավագի իրավունքով իմը պնդեցի… ի՞նչ իմանամ, մեկ էլ ե՞րբ կարող եմ տեսնել նրան,- ասաց Վազգենը`սեղանին դնելով լուսանկարի առաջին օրինակները:

Դիմապատկերը, հիրավի, տպավորիչ է, գեղագիտորեն անզուգական թե՛ ձեւի, թե՛ բովանդակության առումով. արդարեւ, հայկազուն զորականի, հայ դասական ազատամարտիկ-ֆեդայու առինքնող տիպար- այլ կերպ չես ասի…

Ահա ինչու նրա գունագեղ մեծադիր դիմանկարը լուսանկարչատան ցուցափեղկում զետեղելուն պես հասարակության արձագանքն աննախադեպ եղավ.

– Չաու՜շն է, մե՛ր Գեղազնիկը,- ընդգծված հիացական շեշտով արտաբերում էին մարդիկ, ներս մտնում ու մի-մի լուսանկար խնդրում:

***

…Հիրավի համաժողովրդական էր զոհված ազատամարտիկ Գեղազնիկ-Չաուշի հուղարկավորությունը. թափորի ավտոշարասյունը Երեւանի մատույցներից Աշտարակ քաղաք էր հասել, Աշտարակից` Սասունիկ ավան: Հարյուրավոր ավտոմեքենաների դիմապակիներին նահատակված ազատամարտիկի ծանոթ դիմապատկերն էր…

Սրբացավ Սասունիկի հողը` իր գիրկն առնելով քաջակորով զավակին… թանկագին արյամբ Հայաստանում կանխվեց վերահաս քաղաքացիական, եղբայրասպան կռիվը…

1988-ից սկզբնավորված հայ ազգային ոգու աննախընթաց վերելքի, մեր արդար ազատամարտի մշտամնա խորհրդանիշներից է Հայաստանի Հանրապետության հերոս Գեղազնիկ Միքայելյանը: Նրա հիշյալ դիմանկարը Վազգեն Մելիքյանի եւ այլոց ջանքերով տպագրվեց, վերապատկերվեց տասնյակ, գուցե թե հարյուր հազարավոր օրինակներով` որպես բոլորի համար ընդունելի հայկազուն հերոս ազատամարտիկի ներշնչող խորհրդանիշ-կերպար:

Սակայն հանիրավի հանրությանն անհայտ է մնացել այս հրաշալի ֆոտոդիմանկարը մեզ պարգեւած հեղինակի անունը: Իսկ հեղինակը` Վազգեն Մելիքյանը, զարմանալի կանխազգացումով որսաց ճիշտ պահը, պատկերագրեց` մեր եւ եկող սերունդների հիշողությանը հավերժ ի պահ հանձնելով մարտի գնացող անվեհեր ազատամարտիկին…մարտիրոսվելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ…

Լուսանկարչի կեսդարյա իր կենսագրության ամենանշանակալի գործը նա համարում է արժանավոր հայորդու սույն դիմանկարը եւ ինչ-որ չափով մխիթարված զգում իր հեղինակած այդ մնայուն գործի կարեւորության գիտակցումով:

– Չաուշի անթիվ-անհամար լուսանկարներից ես ոչ մի լումա չեմ վաստակել,- պատմում է առաքինի լուսանկարիչը,- բոլորին բաժանել եմ ձրիաբար, իսկ թե եղել են մարդիկ, որոնք սրտանց սեղանին փող են թողել ու հեռացել, դրանք մեկիկ-մեկիկ հավաքել ու Գեղազնիկի ընտանիքին եմ հանձնել…

Այժմ, ի ցավ սրտի, կյանքի 80-ը բոլորած լուսանկարիչն իսպառ կորցրել է տեսողությունը, անհուսալիորեն գամվել անկողնուն… Մութ է աշխարհը նրա համար, ոսկեցոլ արեւի եւ ոչ մի ճաճանչ… Միայն հոգու աչքերով է նա երբեմն-երբեմն հիշողության երկնակամարի կապույտ մշուշներում աստեղային առկայծումներ տեսնում…ու նաեւ` ոսկեծածան լուսապսակով երիզված Գեղազնիկ-Չաուշի հավերժափայլ աստղը…

Նախորդ գրառումը

ԹԻԼԼԵՐՍՈՆ. «ԿԺԴՀ-Ի ՀԵՏ ԿԲԱՆԱԿՑԵՆՔ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ»

Հաջորդ գրառումը

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՀԵՏ ԳՈՐԾԱԿՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Լրահոս

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական